Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում…

Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի երեխաները իրան կքաշեն…  Էնքան կուզեի՝ իմ Աշոտն էլ քո նման ուտող ու աներես լիներ…»։ Մանուչարյանենց տունը մեզ հարմար խաչմերուկում էր՝ կինո «Հայրենիքի» մեր բնակարանից համալսարան ճանապարհի ուղիղ մեջտեղում։ Այն ժամանակ գյոզալ տրամվայ կար. կինո «Ռոսիայի» մոտ իջնում էի, թե սոված էի լինում. «Մտնեմ, տեսնեմ՝ Մանուչարենց տունն ի՞նչ կա…»։

Տուն ես մտնում եմ խոհանոցով, բացում եմ օջախի վրայի կաթսան. պահո՜, էս տոլմա է… Բերեք: Առաջին ամանը սիրով թե ավանդույթի ուժով՝ բերում են… Մանուչարի՝ բոլորիս սիրելի տատիկը լավ տոլմա էր սարքում: Մի շնչով ուտում էի: Մանուչարը կարող էր տանն էլ չլինել կամ կողքի սենյակում մշտապես կարևոր առանձնազրույցներ ունենալ սրա-նրա հետ… Տիկին Լենան թե՝
— Ա´յ, քո երեսից, ախորժակից մի քիչ էլ ընկերոջդ փոխանցիր, ամեն ինչ կարում ես, էդ չե՞ս կարողանում…
— Բա ու՞մ համար եմ էս ամենն անում, ցուցադրում… Հո սովա՞ծ չեմ… Մոտենում է Մանուչարի Սուսան քույրը.
— Բլեյան, կարո՞ղ է մի քիչ էլ բերեմ…
— Մի աման էլ ես ուզում ուտեմ՝ ուտեմ,- համարյա Դավթի պես ասում եմ ես…

Բերում է՝ ուտում եմ: Այսպիսի տոլմայից հագենալ չկա, ի՜նչ հագենալ, հո ճաշ չէ՝ շնորհքին, տեղը տեղին սարքած տոլմա: Սուսանն իրոք զարմացած է:
— Հիմա ինչքան բերեմ՝ կուտե՞ս:
— Փորձիր, Սուս ջան (դե ես իրենց տոլմայով կաթսան տեսել եմ, կուտվի)։… Բերում է, մի քիչ զայրացած, զարմացած, բայց բերում է:
— Տես, Սուսո ջան, ինչքան էլ սոված չլինես, որ քեզ ասեն՝ այ, էս մի հատիկ տոլմեն կեր, չե՞ս ուտի:
— Կուտեմ, մի հատիկը կուտեմ,- ասում է իրոք մեր սուսիկ-փուսիկ, հարազատ քույրիկը…
— Դե, ես էլ, Սուսո ջան, տեսնում ես, այդպես մեկ-մեկ ուտում եմ: Տոլման ճաշ չէ, որ շերեփով կամ գդալով քաշես գլխիդ… Հատ-հատ են ուտում…

Կարողացա՞պատմել. օրագրի իմ ընթերցող, բայց… գիշերվա ժամը 04.30 է, խաղաղ է: Այսպես խաղաղ էր երեկվա մեր հանդիպումն ակումբում. առիթը՝ դե, մի առիթ էս մեծ կրթահամալիրում կգտնվի, ինձ համար վայելք էր հարազատության այս միջավայրում նստելը, կանգնելը, խոսելը, լսելը… տեսնելը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց

«Դավիթ Բլեյան + 6 հմայիլ իմ աղջիկներ» պերֆորմանսը ամենասպասվածն է

Այս դեպքի համար են ասել՝ ամեն ինչ ընկավ իր տեղը. Շուշան Բլեյանը Երևանում է և ողջ ամառ իր ուսանողական արձակուրդն անցկացնելու է… ի՞նչ իմանաս, երբ Շուշանին լավ գիտես… Առաջ չընկնենք.

Օրվա քաղաքական գիրը

Երբ տուն մտա, Դավիթն ու Արմինեն, տեղեկացված իմ օրվա մասին, ինձ սպասում էին… Ասում եմ. – Դավիթ, իրիկուն է, չլողանա՞ս… Խեթում է. – Իրիկուն չի, գիշեր է… Իսկական Սասունցի Դավիթ…