Չեմ հանգստանա մինչև միասին չուսումնասիրենք Ջորջ Փոյայի հայերեն աշխատությունները՝ մեր մանկավարժության միշտ դասական ու միշտ արդիական…

Ինքնուրույն ուսումնասիրման գործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա…

– Դավի՛թ, հարցնում եմ, ընկեր Լուսինեն ո՛չ վախենալու-խոժոռ է նայում-բղավում է, ո՛չ… խփում-քաշում-կճմթում, բա ի՞նչ է լինում, որ ուշանում եք, կամ մի բան էնպես չեք անում…
– Մենք իրար ենք ասում… պապ…
Երեկ այդպիսի միջավայրում՝ իրար ասող-օգնող, ինքնաբուխ-ինքնուրույն-իրար հասնող, ուրախ, առանց ուսուցչի-սովորողի լարումի-բռնության, դասարանի ուսումնական սրահում Փաշայան Լուսինեին հանդիպեցի, ում ես առաջարկել եմ ղեկավարել նորաստեղծ մանկավարժական (մասնագիտական խումբը)՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լաբորատորիան… Այսպիսի խմբեր-աշխատանոցներ որևէ մասնագետի շուրջ էլի կստեղծվեն հեղինակային մանկավարժության զարգացման, մանկավարժական ձեռքբերումների փոխանակման-տարածման այս վճռական՝ 2017-2018 ուսումնական տարում…

Շախմատի առաջնություն  Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Այդպիսի մանկավարժական միջավայր էր տիրում այս շաբաթվա օրերին՝ երկուշաբթիից հինգշաբթի, դպրոց-պարտեզներում, այսօր, վստահ եմ, մեր շախմատի  դպրոցում՝ մեդիակենտրոնում, Առնոլդ Միքայելյանի նախաձեռնած օրացուցային, ամենամյա շախմատային մրցումների կրթահամալիրային փուլում… Ծիծաղս չզսպելով եմ պատմում. երեկ ես մի մասով մասնակցեցի Արևմտյան դպրոցի բացօթյա մրցումներին… Հավե՜ս… Անակնկալ  հանդիպեցի Դավթին Բլեյան իր ընկեր-խաղընկեր Ռազմիկին…
– Դավի՛թ,- հարցնում եմ,- բա որ Առնոլդը չլիներ շախմատի ձեր ուսուցիչը, այլ դառը-անժպիտ-կոպիտ մեկը, որ էնպես նայեր, որ…
Դավիթը ցնցուղի տակից (ես եթեր եմ տալիս հայր և որդի Բլեյանների ամենօրյա մերկ-առանց փաթեթավորումների խոսակցությունները, որոնք եթերային են).
-Չէր կարա, պա՛պ, ընկերներով այնպես կտայինք-կցխլեինք… Մենք շատ ենք, ուժեղ, խելացի, պա՛պ, արդեն շախմատի մրցումների ենք մասնակցում, ո՜վ կարա՝ մեզ ճնշի…
Առանց մեկնաբանության. շնորհակալ եմ, Առնոլդ, որպես հայրիկ-Տիար, այս օրերի, քո կրթահամալիրիային շրջանի զվարթ շախմատային-մանկավարժական-ինտելեկտուալ գործունեության համար, տեսնում ենք, որ քո շախմատի դպրոցը իր հազարի շրջանն է մտել 2017-2018-ում…

Աշնանային համեղ տրամադրություն Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Յուրա Գանջալյանը սիրով համաձայնեց ստանձնել օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի ղեկավարումը… Ոգևորվեց. առանց ոգևորության ի՜նչ հետազոտական գործունեություն… Մեր օրակարգում Վահրամ Թոքմաջյանի ամառային առաջարկն է հասարակագիտական լաբորատորիայի կազմակերպման, գուցե ուշ, բայց ոչ ուշացած… Վստահ եմ, որ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի տրոհումը ուսումնահետազոտական թեմատիկ խմբերի հենց այն լուծումն է, որ հեղինակային մանկավարժության բնական զարգացման պատվերով է գտնված…

Ինչ վերաբերում է հեղինակային մանկավարժությամբ ուսուցչի մանկավարժական-մասնագիտական զարգացմանը, 2017-2018 ուստարում… Կրկնում եմ օրեր առաջ Հերմինե Անտոնյանի-Նվարդ Սարգսյանի նախաձեռնությունների առիթով իմ ասածը, բերելով գիր օրվա, տալով նրան սուրհանդակի ուժ: «Թանկագի՛ն ընկերակիցուսուցիչ, մի՛ ենթարկվեք ոչ մի հեղինակության` թող ձեզ ղեկավարի միայն սեփական փորձը և այդ փորձի վրա խարսխվող սեփական դատողությունը։ Աշխատե՛ք պարզ տեսնել, թե ի՛նչ է նշանակում այս կամ այն խորհուրդը կոնկրետ իրադրության մեջ, որին բախվել եք, փորձարկե՛ք այդ խորհուրդը դասարանում և կայացրե՛ք ձեր վերջնական եզրակացությունը միայն անցկացրած փորձի անաչառ վերլուծությունից հետո Դուք պետք է գիտենաք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է, ուսումնասիրման գործընթացի հետ պետք է սերտորեն ծանոթ լինեք սեփական փորձի` ինքնուրույն ուսումնասիրման գործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա»,- ասում է Փոյան։ Ահա։ Մնաց մի լրացում ասվածին: Մանկավարժությամբ զբաղվողի զարգացման ամենաճանապարհը հետազոտական՝ ինքնուրույն-խմբային նախագծային աշխատանքն է, իրական, ինքդ քո համար, քեզ բավարարում պարգևող:

Գյուղ Վերնաշեն, Արկազի Սբ Խաչ եկեղեցի:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝  Հասմիկ Պողոսյան
#1185

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՞րն է մեր Բաստիլը…

Սերգեյ Դանիելյանին՝ Յոժին, միշտ հավանել եմ, որքան էլ մի տեսակ «նեղացած եմ». անուշադիր է իմ նկատմամբ․․․ Ի՞նչ պակաս «տնազի» խայծ եմ։ Ամոթխածությամբ եմ բացատրում, այո, նրա ամոթխածության հասնող կարևորումով մեր

Ինքը չի տեսնում, ինքը զգում ա ինձ, քեզ, բոլորին…

Վենագիրը Դավիթ Բլեյանը տվեց, երբ օրեր առաջ հարազատների մի խմբով միշտ կենդանի սիրելի Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերոջս հիշարժան բնակարանի բակում հավաքվեցինք, որ Համլետի Մարի այրին անձրևներով ուշացող, բայց անխուսափելի ամառը

Ո՛վ Բլեյան բաց ցանցում չէ…

Դժվարը այլոց բացատրել-համոզելն է, որ հարս-թագուհին Շամիրամ անունով, Արա Գեղեցիկ թագավոր ընտրյալն իսկական են, ինչպես իրենց հարսանեկան միությունը… Կգան, կտեսնեն, կբացականչեն՝ վա՜յ, կուրախանան իսկական հարսնաքավորի պես, կրթահամալիրի հարավի դպրոց-պարտեզի ղեկավար