Գտեք «խաղացող խոսքի» հեղինակին. մի տեղ նշել եմ հետաքրքիր այս կապակցությունն ու մոռացել հեղինակին…

Իմ խոսքը-գիրը, հեծանվի պես, ասել եմ, իմ խաղընկերն է. իմ հետ նրա շփումը չի կարող բնական-օրգանական չլինել, ես նրա պահանջը զգում եմ. ընկեր է խաղի: Հոկտեմբերի վերջին- նոյեմբերի առաջին օրերին, խոստացել եմ, իմ հեծանվով 5-6 տարեկանների հետ անցնելու եմ մեր բոլոր պարտեզների կանաչ (կանաչող) անցումներով… ըստ պատրաստության աստիճանի… Հրավիրեք-հեծանվախաղի բերեք, ես պատրաստ եմ: Նոյեմբերի մեջ անցկացնելու ենք նաև «Ագարակի օր» պարտիզապուրակային ստուգատեսը կրթահամալիրային… Գործիքներով-լուծումներով-կենդանիներով-խնամքով, սեբաստացի ֆաունա-ֆլորայի խնամքով… Նոյեմբերի օրացույցը և այսպես է լցվում-կազմվում, կամ մեր օրացույցը ուսումնական այսպես ծիսական-փոխանցվող-կարգապահ է դարձնում մեր կյանքը-գործունեությունը կրթահամալիրում… «Մուտք կրթահամալիր» ճամբարների հայտարարություն-հրավերները ուշանում են… Օրագիրն այն տե՞ղն է, որ ես հրապարակավ հարցնեմ՝ ինչո՞ւ… Ես չեմ սկսի հոկտեմբերի 17-ի վարչական խորհուրդն առանց դպրոց առ դպրոց այս հայտարարության հրապարակման… Համեցեք, մեր սովորողը դարձեք, ով մտածում է, պատրաստ է մուտքին կրթահամալիր ուսումնական ճամբարով. ծես է ու սովորողի ազատ ընտրությունը…

Գերհարդ Քյոլերի նվերը Գերմանիայից:
Լուսանկարաները՝ Տաթև Աթոյանի:

Այսպես, ուսումնական տարվա ընթացքում չորս անգամ, ուսումնական արձակուրդներին կշարունակվի մեր համալրումը, կրթահամալիրի աճը՝ ազատ-գիտակից ընտրությամբ սեբաստացիների… Աշնանային արձակուրդի օրերին ուսումնական ճամբարների, հավաքների առաջին հայտեր-նախագծերն ունենք արդեն… Հիշու՞մ եք. 2017-ի հուլիսին Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում կայացել է Հերմինե Անտոնյանի, Մարգարիտ Սարգսյանի ջոկատի հանդիպումը բուլղարացիների հետ, ընկերացել-հավանել են, այնքան, որ ոգևորվել են մերոնց հրավերով, և ահա Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զվերեց» պարային խմբով գալիս են կրթահամալիր, համատեղ ազգագրական-ուսումնական ճամբարի… Սրանից էլ լավ նոր ճակա՞տ մեր ազգագրագետ Արգամ Երանոսյանի համար… Ինքնաթիռի տոմսերն էլ հոկտեմբերի 30-ի համար մեր բուլղար ընկերներն առել են… Ստեփանակերտի պատանիներն էլ են ուզում մասնակցել մեր ճամբարին… Համեցեք, բայց ուսումնական-ազգագրական կամ որպես կրթական փոխանակում սովորողը սովորողին: Մնաց ստանանք Վրաստանի և Գյումրիի ազգագրագետ պատանիների մասնակցության հաստատումը…

Իսկ Ջանի  Ռոդարին հիշեցնում է. «Գաղափարները ծիրան չեն, որ միշտ հունիսին հասունանան»… Հենց հասունացավ-առաջացավ-օրակարգային դարձավ գաղափարը, որպես լուծվելիք խնդիր, պիտի սկսվի դրա իրագործումը՝ ուսումնական աշխատանքի բովանդակությունը-ձևը, կազմակերպումը … Թե չէ կթթվի, կասեր իմ եղբայր Ստեփանը… Իսկական ճամբար ազգագրական-ուսումնական, էթնիկ երգով-պարով-ներկայացումով, թանգարանային-լաբորատոր-ճամփորդական գործունեությամբ…

Հոկտեմբերի 16-ի Սիսն ու Մասիսը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Չընդունել Վրաստանի ԿԳ աշխատողների ազատ արհմիութան՝ մեր երկարատև գործընկերների հրավերը՝ նոյեմբերի 6-ից 8-ը կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կլոր սեղանը Թբիլիսիում կազմակերպելու մասին, չենք կարող. մենք սրա իրավունքը ձեռք ենք բերել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով 2009-ից… Մեր գործընկեր՝ Թբիլիսիի Գլդանի շրջանի ուսումնատեխնիկական քոլեջում կգործի կլոր սեղանը, ամեն օր կրթահամալիրի հեղինակային ծրագրով մենք կունենանք ուսումնական հեղինակային գործունեություն՝ տեխնոլոգիական հանրակրթության կազմակերպման ցուցադրումով… Հոկտեմբերի 17-ին «Պատանի հնագետ» ծրագրով Թբիլիսի մեկնող  սեբաստացի սովորողների և ուսուցիչների խմբի համար սա նաև մեր այս «Կլոր սեղան»-ին պատրաստվելու առաջադրանք է: Մինչև վաղը մենք կհասցնենք աշխատանքային հանդիպում ունենալ Մեդիակենտրոնում… Նախագծային ուսուցումը ենթադրում է այսպիսի բաց, համերաշխ, մոբիլ-ստեղծական անընդհատ գործունեություն… գաղափարի շուրջ համախմբումով: Գաղափար ասածը առաջարկն է՝ կոնկրետ ուսումնական խնդիր միասին լուծելու, փոխելու մեր կյանքը, դառնալու զորեղ՝ անընդհատ սովորելով և սովորեցնելով…

# 1181

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեյրան բարձունքից, նուրբ իրիկնաժամին…

Մութը հիմա, գիտեք, ամեն օր շուտ է հասնում․ իրիկնաժամ էր, յոթին մոտ, որ ես թողեցի կյանք դարձած գործի իմ ընկեր եռյակին՝ Գևորգին, Սուսանին, Մարիետին․․․ Լիլիին ու չգիտեի, որ շաբաթվա երկրագործության

Ինչ է նշանակում լինել․․․

Վերնագիրը, իր սկզբով, վերցրի լրագրողական համայնքի՝ 2016-ի իմ նախընտրած լրագրողից՝ սիրով․ մեր Արիանայի «Ճամփորդ»-ի 49-րդ համարում «Ի՞նչ է նշանակում լինել հայ» հրապարակումն է․․․ Ի՞նչ է նշանակում լիել հայ․ մտորում է Արիանան՝ սոցցանցերում

Իմ գիրը՝ որպես օրացույց անելիքի

Րոպեներ հետո Միքայել Ղազարյանի, Տաթև Համբարյանի, Սլավա Մուրադյանի հետ մեկնում եմ Արատես՝ աշխատանքի. կարևոր է տեղում որոշել մինչև սեպտեմբերի 7-ը՝ Արատեսի դպրական կետրոնի 2018-2019 ուստարվա օրացույցով հաստատված-հայտարարված շուրջտարյա ուսումնական շրջանի