Ես նկատի ունեմ և՛ ողջ շաբաթը, և՛ հենց շաբաթ օրը․․․Ոչինչ  չեմ չափազանցնում, հավելագրում. օրագրի ընթերցողի աչքի առաջ, սեբաստացի մեծ ու պստիկի հետ է իմ օրը ողջ… Հուլիսյան արևն ինձ սնուցում է, կազդուրում, ուժերս բազմապատկում… Ես չեմ հոգնում, չեմ ձանձրանում, ես գործում եմ։ Համեցե՛ք, շաբաթ օրն էլ` առավոտվա ժամը հինգից մինչև երեկոյան ութը, անդադար, բազմաբնույթ ամառային նախագծերում` թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, ստեղծական իմ ողջ ներուժով․․․

Եվ այսպես, շաբաթ իրիկուն 18։30, պահի թելադրանքով ձևավորված մեր հավաքական աշխատանքային բրիգադն ավարտեց Գեղարվեստի նոր պուրակային լողափի ստեղծումը․․․ Գեղարվեստի նախակրթարանի սաներն ու մեծահասակները՝ ծնող ու դաստիարակ, կզարմանա՞ն տեսնելով, որ իրենց լողափը, լողավազանը, ցնցուղով, լողափային պարագաներով ոտ են առել ու մտել տարիներ շարունակ այսպիսի քոչի համար ստեղծված պուրակը ընդարձակ… Այսպիսի մի քոչ էլ Նոր դպրոցում նախաձեռնել է Նառա Նիկողոսյանը… Երկուշաբթի մեր փորձառու բրիգադը դեսանտ կիջեցնի Նոր դպրոցի նոր լողափայի՞ն պուրակ, թե՞ պուրակի լողափ… Եթե մոբիլ, ուրեմն մոբիլ ամենուր, եթե ստեղծական, ապա անընդհատ… Այսպես և օրվա մի պահի ծնվեց թատերական ճամբարի առաջարկը։ Առանց մարդկային համերաշխության-հարազատության-փոխօգնության-նախաձեռնողականության՝ սրանք մաշող, չլսվող խոսքեր են…

Դավիթ Բլեյանի շաբաթ օրը։
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։

Ինձ հիացրին, զարմացրին և՛ Միքայել Ղազարյանի հայտնվելը, և՛ Հրաչ Առաքելյանի, Էդվարդ Գավարյանի ու մեր նոր քանդակագործ Աշոտ Երիցյանի տոկունությունը, և՛ մեր քոլեջի սովորող-այգեպան Հակոբի ու ընկերների գործունեությունը… Հակոբի ու իր շուրջը հավաքված պատանիների համար օրը-գործը ստուգատեսային եղավ։ Ո՞նց դիմացան, ինչո՞ւ եկան․․․ կեցցե՛ք․․․ Սրան և Գևորգ Հակոբյանն արձագանքեց․․․ Համերաշխությունը այսպես է լինում․ գործը պահանջեց, ու խանդավառ մեզ միացան Ավագ դպրոցի քանդակագործ աղջիկները։ Կարինեին ու իր նպատակասլաց նկարիչ աղջիկներին գործից չես կտրի. Գեղարվեստի լողափը Կարինե Մացակյանի ու իր ըկերեների, Անահիտ Մելքոնյանի ու իր ընկերների, Քնարիկ Ներսիսյանի ու ողջ Գեղարվեստի  ամառային աշխատանքի արդյունքն է ու պսակը, առայժմ, իհարկե, որ այսպիսի նկար-խորհրդանիշով է ներկայանում։․․․Գոհ ու շնորհակալ՝ այսքա˜ն սրտանց, քիչ, շատ քիչ է լինում… Այս ամառը եզակի է, որպես գոհության շրջան։

Լուսանկարները` Աշոտ Երիցյանի։

Ու ես լողացած, սառը ավազանում կազդուրված, հեծանվով դուրս եկա արկածի… Արկած որոնող եմ ես՝ երեկ ու այսօր, շարունակ ճամփորդ… Երեկվա արկածի, այս ամառվա իմ երկրորդ մահափորձի, իմ քաղաքական երկու վռազ արձագանքների մասին կարդացե՛ք երկուշաբթիի գրում… Կիրակի է, խնայում եմ… հատկապես, որ չպրծան ո՛չ ամառը, ո՛չ իմ որոնումը, ո՛չ էլ թակարդներն իմ ճանապարհին․․․

Իսկ երկու ժամ ես անցկացրի Հրազդանի ձախ ափին՝ տպավորիչ անցում կատարելով… Հեծանիվս, որքան էլ հավատարիմ, փոխելու ժամանակն է, մեղք է, հոգնել է… Բլեյան լինելը-գործելը սկսել է ինձ գրավել․ վայելք է ամբողջությամբ, հավատացնում եմ։ Ձկնորսների ողջագուրումից մինչև ռուսական նորակառույց բաղնիք, ազգային անվտանգության ծառայության պահակակետ ու բայդարկա կանոե մարզակումբի հետ բլից հանդիպում։

Բազում տպավորիչ մարդկային ողջույններ, նոր սաներ-ծնողներ, քննարկումներ բնակիչների հետ Երևանյան լճի` քաղաքի մեր ծովի խնդիրների մասին, բոլորը մի շնչով, վարգով, մի վարար գետ օրհնանքով… Հետո, Արագածի-Մայիսի 9-ի-Արշակունյաց փողոցներով, մի նոր հորեղբոր տղա հայտնաբերելով, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին ողջունելով, ես անցա Արշակունյացով-Խանջյանով ու … գիտեի` ուր եմ գալիս. դեպի մանկավարժականի պուրակ, դեպի Խաչատուր Աբովյան։ Իջա ու խոնարհ կանգնեցի իմ հերոսի առաջ… Ու իմ խոնարհումը հանկարծակի ցույցի վերածվեց… Քանի՜ ընտանիք մոտեցավ․․․  Լեցուր, լեցուր, լեցուր… Գոհություն ու շնորհ. ի˜նչ են Կտակարանային երանիները, որ այս ամառ շարունակ ինձ հետ են, առանց սրա… Ահա այս մեկն էլ, այո՛, իմ ավելացրածը` երանի դո՛ւք էլ այսպիսի ամառ, շաբաթ, օր ունենաք․․․

Կիրակնօրյա ընթերցարան

Ինչ լավ է, որ Շուշան Եփրիկյանը և Նունե Մոսիսյանը` իր մյուս ընկերների հետ, Մերի Առաքելյանը իրենց կիրակնօրյայով անընդհատ են, և որ դրան միանում է մեր կիրակնօրյա շարքը։

Սևանի «Ժայռ»-ում Միջին դպրոցի խումբն է։
Լւոսանկարները` Մարգարիտ Սարգսյանի։

#726

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Sos-ից գործ

Վաղ առավոտյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի և դասախոս Արեգ Կարապետյանի հետ ճանապարհվեցինք Արատես։ Կրթահամալիրից մեզ ուղեկցում էր մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար, զինղեկ Միքայել Ղազարյանը։

Ի՞նչ կլինի, եթե… Ինչո՞ւ չի լինում…

Դավիթ Բլեյանն է խոսում, միջամտում… — Ջավախքի սարի անունն ի՞նչ էր… — Աբուլ: — Ես որ Աբուլ հուլիսի 22-ին չբարձրանամ, սարի գլխից շուրջս նայեմ, Փարվանա գետում չլողամ, շատ վատ կլինի,