«Առաջին լրատվական». 22.03.2015թ.

 

[youtube https://www.youtube.com/watch?v=U3xf2nPc9-A]

— Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն է օրակարգում, որի շուրջ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այդ հայեցակարգի ու դրա շուրջ քննարկումների վերաբերյալ։

— Դուք անընդհատ նշում եք քաղաքական, բայց ես այդ իրադարձությունները կանվանեի ապաքաղաքական, որովհետև քաղաքական իրադարձությունների կենտրոնում, եթե մենք իրական հանրապետություն ենք, մարդն է։ Բոլորն անընդհատ խոսում են ընտրվողի մասին, բայց ընտրողի մասին չեն խոսում։ Ու կարևոր չի՝ այդ ընտրվողը նախագահ կլինի, ԱԺ պատգամավորներ  կլինեն, մեծամասնականով կլինի, թե համամասնականով, միևնույն է, խոսքն ընտրվողի մասին է։ Հայաստանում քաղաքական համակարգը կսկսի գործել, եթե ընտրական համակարգն աշխատի։ Իսկ Հայաստանում 1995-ից՝ արդեն 20 տարի շարունակ մենք ջախջախել ենք ընտրական համակարգը, բոլորս մասնակցել ենք այդ ջախջախմանը։ Չի կարող լինել հանրապետական համակարգ՝ առանց ընտրական համակարգի։ Հիմա պետք է սկսել ընտրողից, մարդուց, մարդուն բերել, փորձել ներքաշել այդ գործընթացների մեջ։

-Բայց մարդիկ անտարբեր են սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, հույսեր էլ դրա հետ չեն կապում։

— Դուք արդեն պատասխանեցիք. այդ չընտրողը եղել է 1995-ի սահմանադրության ընդունման ժամանակ, 2005-ին, լինելու է նաև հետո։ Ես չեմ ուզում սահմանադրական բարեփոխումները կարևորել կամ չկարևորել, ես ասում եմ, որ դա կարող էր գործիքներից մեկը լինել, բայց այսօր, ցավոք, շատ խորն եք խրված ընտրողի նիհիլիզիմի առումով։ Նույնիսկ այս պարագայում սահմանադրական փոփոխությունները պետք է քննարկվեն միայն ընտրողի կոնտեքստում՝ ընտրողի ինքնիշխանության, ինքնավարության, ինքնազգացողության, սեփական կյանքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության վերաբերմունքի։ Իսկ ընտրողը մարդն է։ Խոսակցությունը կարող է լինել այսօր ապրող մարդու հետ իր մարդկային, կենսական, ընտանեկան, անձնային, մասնագիտական խնդիրների մասին, և եթե մարդը չի մասնակցում դրան, ինչպես արձանագրեցիք, նշանակում է՝ այդպես է դրված խնդիրը, ցավոք սրտի։

— Այսինքն՝ հանրային շահ այս անգամ էլ չեն հետապնդում ոչ իշխանությունները, ոչ մյուս քաղաքական ուժերը։

— Հանրայինի հոմանիշը ապրող մարդու շահն է. եթե այդ շահը լիներ, մենք դա միանգամից կտեսնեինք։ Քաղաքական կոչված խմբերի, խմբակների, կառույցների ղեկավարները եթե դեմքով դեպի մարդը չեն կանգնելու, եթե արդեն սկսել են մասնակցել այդ ընտրվողների տորթի բաժանմանը, լավ են արել, բայց այդտեղ ինչ կապ ունի ընտրողը։ Պետք չի հանդես գալ ընտրողի անունից։

— Բայց փորձեցին շրջվել դեպի մարդը. խոսում էին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին, և մեկ էլ մեկ օրում ամեն ինչ վերջացավ։

— Լավ ասացիք, այդպես չի լինում, որ մեկ օրում ամեն ինչ վերջանա։ Մեկ օրում ինչ-որ փուչիկ է պայթում։ Իսկ քաղաքական խմբերին ի՞նչն է խանգարում, որ այսօր իրենց գործն անեն։ Մեկ ամիս առաջ ասում էին՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ով առաջին դերում է, հիմա նա չկա, լավ չի՞, էլ չի խանգարում, չէ՞, ձեր գործն արեք ընտրողի հետ, մարդու հետ։ Այսինքն՝ ի՞նչ էիք ուզում, այս հարցի պատասխանը պետք է տրվի։ Նորից այդ պարզունակ, պրիմիտիվ լուծումները՝ մի հնար, մի այնպիսի բան մտածի, որ 20-30 տարի հակառակն արած լինի, պղծած ու ավերած լինի, ու մեկ էլ ֆոկուս է անում ու միանգամից դառնում միլիոնի տեր։ Այդպես չի լինում։ Ու հիմա նորից պետք է հանգիստ քո գործն անես ընտրողի հետ, եթե որոշել ես քաղաքականությամբ զբաղվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս

Օրվա իշխանությունն ամենավտանգավոր բանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Դպրոց եւ եկեղեցի

Զրույց Արթուր Կիրակոսյանի հետ «ԱրմԴեյլի» լրատվական գործակալությունում։ Աղբյուրը՝ armdaily.am