Ու, մայրաքաղաք, քո հագեցած-տոնական օրը հոկտեմբերի 14-ի՝ այնքան բազմազան, ընտրությամբ իրական, ես սիրով բերում եմ մեր հոկտեմբերյան օրացույց: Ժամանակ ունենք՝ մարզերի մեր գործընկերներին հրավիրելու մեր քաղաքի օրվան մասնակցելու… Կարևորենք մեր քաղաքի օրը, բոլոր կարգերի սեբաստացիներ:

Հեշտ եմ հիմա ճամփորդում. իմ բոլոր ճամփորդություններն ուսումնական են-աշխատանքային. ճամփորդությամբ ուսուցումը կամ ճամփորդությամբ աշխատելը խոսքեր չեն, ինչ-որ բան ծածկելու համար… Ճամփան-ճամփորդը-ճամփորդությունը՝ քայլքով, որպես արշավ, հեծանվով… եթե ճար չկա-ճանապարհը երկար է՝ մեքենայով, ինչպես Գյումրիի դեպքում… Մեկ օր ունեի. աշխատանքային մեկ օր՝ երկուշաբթին այս, անցկացրի իմ ընկերներ Յուրայի, Կարինեի ու Սյուզիի հետ` Գյումրիում… Ճանապարհին խոսք ու զրույցի փոխանակումով, Գյումրիում՝ հանդիպումներ-քննարկումներով, պայմանավորվածություններով։ Յուրան միշտ սիրով դառնում է վարորդ՝ այնքա՜ն պատրաստակամ-հուսալի-օգնող… Ճանապարհին հենց մի անծանոթ-մոռացված դրվագ լինի, մի նոր պատկեր բնության, մեքենան կանգնում է, դուռը բացում եմ, ու գնացի՜… քայլելս գալիս է… Իսկ իմ սրված հայացքից չի վրիպում որևէ փոփոխություն. բզով ծակած-չինացու աչքերն իմ գործում են էլեկտրոնային-հեռահաղորդակցային…

Մարիան.  լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի:

Գյումրիում խիտ աշխատեցինք՝ քիչ է, ժամանակ գտանք, օգտվեցինք Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ, իմ բարեկամ, հին գործընկերոջ որդի Հրայր Կարապետյանի սիրալիրությունից ու քայլեցինք կառուցվող Գյումրիի մի հատվածով… «Հայ վրացական հանրակրթական կամուրջներով» Գյումրի-Շիրակի հետ մենք հաստատում ենք հեռահար կրթական կապեր, Գյումրին հաստատում որպես կարևոր գործընկեր հայ վրացական մեր հարաբերություններում ողջ ծավալով: Գործընկերային, կրթահամալիրի ուսումնական օրացույցով կարգավորված կապեր, փոխանակումներ, վերապատրաստումներ, մանկավարժական փորձառությունների պայմանավորվածություններով էին հագեցած մեր հանդիպումները Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի՝ Շիրակի կրթության վարչության երկարատև ղեկավարի ու նրան փոխարինած, Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Հրայր Կարապետյանի հետ… Սա այն դեպքն է, որ երեք պատասխանատու-կարող կողմերով մեր ողջ կապիտալը՝ մարդկային հարազատությունով-իրար լավ ճանաչելով, վստահության հուսալի խարիսխ ենք դարձնում հեռահար, համատեղ նախագծերի, գործընկերային կապերի համար… Գյումրի-Շիրակի ընդարձակվող-բնական կապերը Ջավախքի հետ, նոր որակի, թափով կառուցվող միջպետական ճանապարհը, Բավրայի նոր մաքսակետի գործարկումը, ջավախքցի ուսանողների որոշակի թիվը Շիրակի համալսարանում, ծնունդով Ջավախքից՝ հայտնի գյումրեցիների պատրաստակամությունը աջակցելու վրացերենի ուսուցմանը Գյումրիում… Հատկապես, որ ունենք նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի աջակցությունը։ Մնացածը գործ է, որ պիտի բարեխիղճ արվի. հոկտեմբերի 13-ի մեր համերգ-ներկայացմամբ չի ավատվում, այլ սկսվում է։

Միջին դպրոցի  գեղեցկուհիները. լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի։

Հայ-վրացական կամուրջների նախագծով մեր ներկայացում-համերգը կարևոր-կոնկրետ-հաշվարկված հանգրվան է, որպես «Լավ սկիզբը գործի կեսն է» ժողովրդական խոսքով մեկնարկ… Եվ կարևոր է, որ սրա գիտակցումը-պատրաստակամությունը ես տեսա Գյումրիում (սրա հետևից ենք հենց եկել), տեսա երեկ կրթահամալիրում, սրա ուժը կա մեր նախագծի գործընկեր, ծնունդով գյումրեցի Հովհաննես Մանուկյանի գործողություններում… Խոսքից գործի ճանապարհի կարճումն ավելի առաջ կընկնի, քան Երևան-Գյումրի-Բավրա-Ախալքալաք-Թբիլիսիի ավտոճանապարհի արդիականացումը… Բանն ասելը չէ, որքան էլ կարևոր լինի, բանն ապացուցելն է… Գործից կտեսնենք:

Գյումրի մեկօրյա հագեցած գործուղումը թվաց ինձ մեկշաբաթյա բացակայություն կրթահամալիրի Բանգլադեշից… Երեկ այնքա՜ն նորություն-փոփոխություն կար աչք-միտք շոյող մեր աշխարհում, այնքա՜ն լիցք կար օրվա մեջ, որ ո՛չ մութը, ո՛չ անձրևը ինձ չկանգնեցրին հեծանվային սրընթաց երթից…

Բանգլադեշի բնակիչները. լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Արևելքում մեր կրթական կասկադը հառնում-կռասավեց է դառնում, ու մեր քոլեջի սովորողների-ուսուցիչների ծանրակշիռ գործը, որպես ավարտ, պահանջված է: Քո ժամանակն է, քոլեջ, մի՛ հապաղիր, խնդրում եմ:
Այդպիսի մի վիճակ է և Արևմուտքում. Խորենին-Էդմոնդին մենակ չեմ թողնի. և երկարօրյա ուսումնական ճամբարականների թափը-պարտիզապուրակային գործերի անընդհատությունը mskh.am-ի ամենադիտարժան-ազնիվ հրապարակումներն են… ինչպես ճամփորդությամբ ուսուցման քննարկումը երեկ, որպես մանկավարժության ակումբի նոր մեկնարկ:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1176

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում

Մենք ենք տերը մեր երկրի…

Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։