Դավիթ Բլեյանի հետ կիրակի կարևոր որոշում ենք կայացրել: Նախ՝ հիմնել ենք ավտոնորոգման արհեստանոց. Ստեփան հորեղբայրը չգիտի, բայց իրեն ենք հանձնելու այդ գործի զարգացումը, ինձանից ի՜նչ վարպետ: Բայց երկուսով՝ ես ու Դավիթը, առաջին մեքենան նորոգեցինք: Հետո առանձնացրինք տասնյակի չափ ավտոներ, որոնք անհապաղ տեղափոխում ենք վարպետ Օնիկի` կրթահամալիրի ինժեներիայի ու գործիքաշինության արհեստանոց: Դրանից հետո Դավիթը կազմակերպեց իր ձեռքի տակ գտնվող մեքենաների ցուցադրություն: Լավ ստացվեց: Ոչ ամեն ինչ ցուցադրեց իր ունեցածից, խելացի, աչքի համար հաճո բան ստացվեց: Համարեք բնագիտատեխնիկական ստուգատեսի մեր ընտանեկան էքսպոն. հո չե՞նք թողնի, որ գյոզալ ուսումնական հանրակրթական ստուգատեսն ավարտվի։ Օրինակ վերցրեք, ստեղծեք ընտանեկան ցուցադրությունները զանազան-զարմանազան։ Իր անդրանիկ էքսպոյի նմուշները Դավիթը սկայպով հատ-հատ ցուցադրեց Շուշանին, ով հեռարձակում էր էքսպոն ողջ Վիեննայով մեկ։ Իսկ Վիեննայում տեսանք թիփի-ձյուն, քամին վեր-վեր էր բարձրացնում ձյան փաթիլները: Շուշանն ապրում է հանրակացարանի շենքի 4-րդ հարկում. մենք, այ քեզ սկայպ, տեսանք փողոցում շարված ձյունոտ մեքենաները:
– Շուշան, ցույց տուր քո մեքենան՝ տեսնեմ..
Եղանք խայտառակ… Շուշանը մեքենա չունի։

Իսկ Ձմեռ պապիին Գուլպայի միջոցով Դավիթն ուզում է ուղարկել իր սահնակը.
– Մեկ է ձյուն չի գալիս, թող Ձմեռ պապին խաղա սահնակով, հո սահնակը մեքենա չի, որ ես պահեմ: Պահեմ, որ ժանգոտի՞…
Այսպիսի Դավիթ Բլեյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Ինչո՞ւ մետրոյով հեծանիվները գնում են, իսկ ավտոբուսով՝ չէ

Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են եղել և մնում, մետրոյին հավասար…

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր հեծանիվը պարտեզում է

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր՝ շղթայով ու երկանիվ հեծանիվը պարտեզում է, տուն չի հասել… Դավիթն իրիկունը հաշվում է իր հեծանիվները՝ կարմիրը, որ տանն է՝ երեք անիվով ու խցով, դեղինը, որ