Օրագրի ընթերցողը, ով հավանել է Կենտրոն TV-ի «Հայկական ուրբաթ»-ի իմ հաղորդումը, հարցնում է՝ ի՞նչ է հայրենիքը, խնդրում է հայրենիքը թոփ 3-ի շրջանակում տեղավորվեմ: Հայրենիքը ամենից առաջ լեզուն է։ Իմ ընտանիքը, իհարկե՝ փոքր ու մեծ շրջանով՝ աղջիկներով, թոռներով, քույր-եղբայրներով, նրանց երեխաներով-թոռներով, սանիկներով, ընկերներով… Սեբաստացիների աշխարհ կրթահամալիրը: Եղա՞վ երեք։

Շարունակելով ընթերցողի հարցասիրության ուղղությամբ շարժվել՝ ասեմ, որ հավանեցի իմ ելույթը, երբ տարբեր, խրախուսական զանգերից հետո որոշեցի mskh.am-ում  նայել այդ հաղորդումը: Ես փորձում էի հեռուստադիտողին օգտակար ինչ-որ սցենարի մեջ պահել հաղորդումը: Ի՞նչ կավելացնեի, ի՞նչ դուրս մնաց հաղորդումից. պատասխանեմ՝  պայմանով, որ վերջին հարցն է, ես ուզում եմ շարունակել երեկվա գիրը: Պատմելիքս եկել է…

Հայ դատն ինձ համար եղել և մնում է հռչակված, Սահմանադրորեն ձևակերպված հանրապետության կայացում-կառուցումը`գրավիչ, որպես բնակավայր: Եվ հարյուրամյա տարելիցին պիտի խոսեինք, հպարտանայինք, ողջ հայությանը ներկայացնեինք ի՞նչ։

  • Ասենք՝ Հայաստան-Արցախ` հոգեբանական-մարդկային-տնտեսական-քաղաքական՝ օրգանական դարձած միավորի՝ թող որ իրավական-քաղաքական երկու միավորի՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի և չճանաչված Արցախի, ինքնորոշման ճանապարհով բարգավաճող երկրների մասին… Երկու գերմանական պետություն 1989-ի Բեռլինի պատի փլուզումից հետո առաջին տասը տարում նախանձելի կազմակերպված ինչ օրգանական նոր դաշնություն ստեղծեցին…
  • Ասենք՝ դասական մեսրոպյան ուղղագրության կիրառման արդյունքներն ամփոփեինք-ներկայացնեինք… հպարտանայինք, հայալեզու, հայագիր համացանցով, ասենք, օգտատերերի տպավորիչ և աճող քանակով:
  • Հայ մարդու ինքնությունն աշխարհով մեկ պահող, հայոց միավորող առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու գործունեությունը իր դիրքին-կոչումին համապատասխան դարձրած լինեինք…
  • Եվ իհարկե, խոսեինք ժամանակակից Թուրքիայում շարունակ մեծացող հայկական ներկայության մասին՝ մեր մշակութային կապերի, իրականացված բիզնես նախագծերի, անձնային կապերի ընդարձակման, համատեղ մշակութային նախագծերի մասին՝ նորոգված հուշարձաններ, հոբելյաններ, տուն-թանգարաններ, ցուցանակներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը

2014թ. նոյեմբերի 11,12, 13-ի օրագրից Վանոյին ճանաչում եմ 1983 թ.-ից, երբ լույս տեսավ պատմվածքների «Կիրակի» ժողովածուն: Ես՝ հայագիտական թեքումով դասարանների ղեկավար, դպրոցի փոխտնօրեն, ակտիվ շփվում-հանդիպում էի ժամանակի գրողների, նկարիչների, երաժիշտների,

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ

Կենտրոնանանք գաղափարների վրա…

Որևէ նպատակ չի արդարացնում միջոցները։ Միջոցը մաքուր իրավական պիտի լինի։ Մեր իրավական համակարգը պիտի ցույց տա իր կենսունակությունը։ Բուն հրապարակը հնարավորություն է տալիս իրար ճանաչելու, կապը գտնելու, իրարից չվախենալզու, իրար