Մեդիայից համահավաքը օվկիանոսների ինչու, ինչպես թաքցնես, թաքնվես… Սուսան Մարկոսյանը պեղել է, որ մեր հնագետ Սոնա Մանուկյանը, տեսեք՝ ինչպիսի խիտ-տպավորիչ մասնագիտական գործունեություն է հասցրել ծավալել, ջրասուզակի PADI միջազգային վկայական էլ ունի… Մեր գործընկեր ազգագրագետ Արգամ Երանոսյանի մասնագիտական գործունեության ամենաթարմ-շոշոփելի վկայականը Կարծախում Ջիվանու թանգարանն է և, երևի, այս տեսազրույցը այնքան տպավորիչ-նշանավոր Գումբուրդո գյուղի մասին… որ շնորհիվ մեդիայի, այս օրերին տասնապատկեց իր հանրաճանաչությունը։ Իմացա, որ Արմանը՝ Երանոսյան եղբայրը մեր, հավաքում է Ջավախքի Թմկաբերդով-Կարծախով-Դամալայով հերթական արշավախմբայինը… Նորացող-իր ողջ հնարավորությունների գործադրման շրջանում հայտնված Ջավախք աշխարհը՝ հայ-վրացական ամբողջականությամբ, օրինականության և քրիստոնեական սիրո ցուցաբերման աշխարհ է… Յուրաքանչյուրս որևէ ուսումնական նախագծով մտնենք այս սքանչելի աշխարհը այսպիսի հավատամքով…

Արևմտյան դպրոցի հերթապահ խմբեր: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ… Վրաստանի Պատրիարքարանում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կայացած հանդիպմանը ընդունվեց համատեղ հայտարարություն, որը ծագած հարցերը քննարկելու և որոշումները փոխադարձ համաձայնությամբ ընդունելու բարի օրինակ է… Կարդացեք ամբողջությամբ օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհը ցուցաբերող հայտարարությունը…

 Արևմտյան դպրոցի շնասերների հերթական պարապմունքը:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Բազմազբաղ Նազենի Հովհաննիսյանին Բանգլադեշով տարված իր քեռի Աշոտը որտեղ-ինչպես պիտի հանդիպեր, եթե ոչ անխոնջ Նազենիի հերթական նախագծի՝ «Համի ուժը» հեռուստահաղորդման նկարահանման աշխատանքային խաչմերուկում, օպերայի մոտ, Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ իմ առանձնազրույցից հետո… Ու ակամա դարձա Նազենիի հեռուստահաղորդման փողոցային հյուրը… Թեյի սեղանի շուրջ ի՞նչ հասցրեց պատմել Նազենին քեռի Աշոտին… Օրեր առաջ իր Թբիլիսի այցի, մասնագիտական վերապատրաստման մասին… Գիտեք, որ Նազենին դասախոսում է Երևանի կինոյի-թատրոնի պետական ինստիտուտում և կարևոր է համարել մասնակցել Թբիլիսիում հայտնի լեհ ռեժիսոր Գրատովսկու համակարգով վարպետության դասերին, որ նախաձեռնել-անցկացրել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանը: Որքա՜ն տպավորված էր Նազենին ինստիտուտից, վարպետության դասից, որքան սիրով-նախանձով էր խոսում-պատմում թբիլիսյան իր մասնագիտական օրերի մասին…

«Կանաչ պատ» նախագիծ: Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:

Կրթահամալիրի Բանգլադեշի աշնանային լանջաստեղծման-կանաչապատման, պարտիզապուրակային աշխատանքների ծավալը-կենտրոնը քոլեջից տարածվեց Արևելյան դպրոց-պարտեզ… Կրթական կասկադը մեր խոստացած տեսքի է գալիս… Ինչպե՞ս են մասնակցում այս վճռական-կանաչ հոկտեմբերի սեբաստացի սովորողը-աշխատողը-բարեկամը…

Ուսումնական նախագծային փոքր-մեծ լուծումների, պարտքերի մարման, մարդկայնացման, հայրենիի-մայրենի անապատացման դեմն առնելու ինչպիսի՜ հնարավորություն է, համերաշխության-ստեղծականության-գեղագիտության ինչպիսի ցուցադրություն, պլեներային աշխատանք այս հոկտեմբերը… Որևէ մեկը առանց իր սկսածին աջակցության չի մնա… Երեկ իր նրբանկատությամբ հիացրեց մեր լավ բարեկամը Գերմանիայից՝ պարտիզապուրակայինի մեր գործընկեր-մասնագետ Գերդ Քյոհլերը, որ Հայփոստով Գերմանիայի Միթվայդա քաղաքից գործիքների մի գեղեցիկ արկղ էր ուղարկել։ Որքա՜ն կարևոր է, որ պարտիզապուրակային կյանքի կազմակերպումը սիրուն դարձնի մեր կյանքը ներսում-դրսում, որքա՜ն արվեստ կա սրանում… երաժշտական լաբորատորիայի երեկվա համերգի, երաժշտական կենտրոնի այսօրվա ներկայացման, վաղվա մեր Կոմիտասով Մաշտոցին այցին պատշաճ, ու որքա՜ն հավատ… Դո՛ւրս եկեք, դուրս բերեք ձեր ճաշակը, սերը, ջանքը դպրոցական պարտեզ, լսո՞ւմ եք, մեծով-պստիկով, ներսով-դրսում, թե չէ ես ձեզ չեմ հասկանա ու կնեղանամ…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1171

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ

Երբ կհոգնեք, կգազազեք աշխարհից…

Իմն անքնություն չէ, որ գիշերը ժամը 3-ի և 4-ի արանքում Կարինե Մամիկոնյանի ձայնագրած երեկվա մեր համերգի ծափերն եմ ունկնդրում: Իսկական արթնություն: Ես անքնությունը հաղթահարելու պարզ միջոցներ գիտեմ, սրանց նման, բայց

Կրթահամալիրը ուսումնական աշխարհների խաչմերուկում

Դավիթ  Բլեյանը կիրակի ցերեկը չքնեց. այդպես է, պարտեզում ամենաշուտը պառկող ամենաշուտը վեր կացող մեր տղան առանց ճիգի առավոտ 9.00-ից մինչև երեկոյան 10.00-ը խաղաց ու խաղաց… Հետո համաձայնեց մայրիկի հետ ննջարան