Տեսե՞լ եք՝ ոնց է Դավիթ Բլեյանը ֆուտբոլ խաղում իր վեց տարեկան ու ավագ ընկերների հետ, ոնց են Լուսինե Փաշայանն ու Մելինե Սիմոնյանը սպասարկում վեց տարեկանների ֆուտբոլը՝ տղա-աղջիկ… Երեկ քանի՞ անգամ ընկավ-վեր կացավ, ինձ բանի տեղ չդրեց՝ քիչ է, հետն էլ իրիկունն ասաց, թե ֆուտբոլն ավելի շատ է սիրում, քան հայրիկին… Տեսե՞լ եք՝ ոնց է Դավիթն աղոթում իր ընկերների հետ, շարականն այս երգում իր ընկերների հետ՝ Տո՜ւր մեզ, տո՜ւր քո շնորհ… Ի՜նչ երանություն են ինձ պարգևում և՛ Դավթի ֆուտբոլը ինքնամոռաց, և՛ աղոթքը..

Ձեզ-քեզ, ընթերցող, ահա իմ, հերթապա՞հ, 1172-րդ գիրը, որի ընթացքը չգիտեմ՝ ինչպես կանգնեցնեմ… «խոդի տալն» ավելի հեշտ էր, շա՜տ ավելի բլեյանավարի, ոգեշնչումով, թափով, որպես հեղեղ…  Սպասո՞ւմ է ընթերցողն իմ այսօրվա պատումին, գիտի՞՝ ինչի մասին է, ընթերցողի սպասումը կարո՞ղ է պատվեր դառնալ…

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում. այս պահին Աշտարակ-Օշականում..,
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Նվարդ Սարգսյանի սեպտեմբերյան ուսուցչական-մանկավարժական գործունեության մասին էինք խոսում Սուսան Մարկոսյանի, Գևորգ Հակոբյանի, Քոլեջի ու միջին դպրոցի իր ընկերների հետ՝ Սեբաստացի Սարգսյան քույրիկներից միջնեկի, սեբաստացի շրջանավարտ-ուսուցիչ-ծնողի, քոլեջի ղեկավարի, որ 2017-2018 ուսումնական տարին իր որոշումով սկսեց որպես կրթահամալիրի մեդիատեխնոլոգիաների ուսուցիչ-մասնագետ, ինչին տարիների ինքնակրթությամբ հասավ, հարգանքի արժանի ջանքերով-հետևողականությամբ, որ աչքի զարնեց, մեծ կրթահամալիրում մեծ էլ պահանջարկ ունեցավ։ Տպավորված ենք հատկապես Նվարդի նախաձեռնած վերապատրաստումների, ուսումնական մեդիայի, բլոգային ուսուցման, հեռավար կրթության սպասարկման հետ կապված, մեդիակրթության զարգացման գուրծունեությամբ… Որքա՜ն գործ կա անելու, իրական պատվեր, ու Նվարդը մեր կպել է այդ գործին։

Կրթահամալիրի քոլեջի ղեկավարումը այն ուղղություններով, որ կրթահամալիրի կանոնադրությամբ իմ գործառույթներում է, շարունակում եմ ես անել։ Երեկ ես քոլեջի ուսանողներին և մանկավարժական աշխատողներին  ներկայացնում էի քոլեջի ուսանողների-աշխատողների ինքնուրույնության, անհատական պատասխանատվության-ինքնավարության, որպես մեր կյանքով առաջացած զարգացման անխուսափելի-ուրախացնող առաջնահերթությունները…

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներն աշնան արևի տակ…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ունի՞ մեր քոլեջը այս փուլում առանձին ղեկավարի կարիք, երբ մասնագիտական կրթության ուղղությունների (բաժինների) հայտնի պատասխանատուները հաջողությամբ կազմակերպեցին ամառային ընդունելությունը, 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը, սեպտեամբերը, երբ պիտի-կարող են-պատկերացնում են իրենց ուղղություններով մասնագիտական ուսուցման կազմակերպումը՝ իր զարգացումներով… Պայմանավորվեցինք չշտապել. մի նոր լավ ուսուցչի առանց անհրաժեշտ պատրաստության չկտրենք մեզանում այսօր այնքա՜ն պահանջված մանկավարժության իրագործումից… Արտադրությամբ ուսուցումը՝ միջին մասնագիտական կրթությամբ թե նախնական մասնագիտական՝ աշխատողի, արհեստավորի պատրաստումը, խոսքեր չեն միայն, առնչվում են նաև նոր կառավարմանը. ուսանողը-սովորողը, իր անհատական ինքնագործունեությամբ իր կյանքը նախագծելով, իրական պատվիրատուն ու մասնակիցն է մասնագիտական ուսուցման կրթահամալիրային միջավայրի, այստեղ է ուժը չօգտագործված, ու ես վճռական դեպի այս հանքերն եմ ուղղում բոլորիդ ուշադրությունը։ Կրթահամալիրում, բոլոր մասնաճյուղերում ու կրթական ծրագրերով սկսել ենք անուն-ազգանունով ճանաչել-հարաբերվել մեր քոլեջի 200-ին մոտեցող ուսանողներից յուրաքանչյուրին՝ վստահ, որ սրանով մասնակցում ենք քոլեջի կառավարմանը։ Քոլեջի ուսանողը արտադրությամբ, իր մատուցած իրական ծառայությամբ մեր սեբաստացիական շուկայի, պատվիրատուի, գործընկերոջ ներառման-վստահության կարիքն ունի. ինչո՞ւ այսօր լիուլի չստանա…

Ավելին՝ մենք չենք կարող շրջանցել բոլոր տարիքների սեբաստացի սովորողներին՝ 5-6 տարեկաններից մինչև միջին և ավագ դպրոցների, մեծական դավադրություններով… Վստահությունը-ինքնուրույնությունը-հասունությունը պիտի որպես անխախտ երրորդություն հանդես գան սովորողի ուսումնական աշխատանքի ողջ ծավալում և ուղղություններով։ Մեր ուսումնառության պայմանագիրը սովորողի հետ է. ծնողը, որևէ օրինական ներկայացուցիչ չեն կարող ներկայացնել սովորողի իրական շահերը, եթե խորքում չի ճանաչում այսպիսի՝ անձ հաստատող երրորդության անխախտությունը։

#1172

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չլուծված հարցերի ավազան դարձած Հայաստանս…

Ամեն բառ մի աշխարհ է Դավիթ Բլեյանի համար: — Հայրիկ, ի՞նչ է ավազանը, որ դու ասում ես՝ Դավիթը լողա ջրավազանում… — Ավազանը ջուր է ամբարում՝ ջրամբար է, ջուր է հավաքում,

Մեզ համար ամեն ինչ նոր է…

Վերնագիրը քոլեջի Արտբզզանինն է… Մեր քոլեջի նոր սովորողների համար կրթահամալիրում ամեն ինչ նոր է, գրավիչ։ Իսկ քե՞զ համար, ընթերցող… Մեր տան լույսերը գնացին. իրիկունը ինն անց էր, քնեցի, իմ օրինակով

Անշուշտ կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի…

Նույն 4-ի և 5-ի արանքը՝ գիշերվա թե առտու, նո՞ւյն՝ արդեն վաթսունը գլորած բլոգավար Տիարը, նույն օրագիր-ինքնագի՞րը… Դադար եղա՞վ որ… Աշխատանք է՝ իր ռեժիմով անդադրում, հենց ծուլացար, պըրծ… Ուզում ես՝ գրի,