Ամեն օր գրելու ազարտը, խոստումը, անհրաժեշտությունը, պարտավորությունը, սովորույթը, առավել ևս… ամոթը՝ որպես շրջաններ, այս 4-րդ տարում, 1-ին գիրը 2014-ի հունիսի 17-ին էր, հաղթահարված են… Ասելիք միշտ կա, կարելի է գտնել ավելի հարմար մի զբաղմունք, օրինակ՝ երաժշտություն լսելը կամ ֆիլմեր նայելը կամ ավելի շատ կարդալը իմ առտու-գիշերային առանձնացման ժամերի համար… Օրակարգում է չգրելը, այլ զարգացում հիմա չեմ տեսնում… Զոռով չի գրվի-չեմ գրի…

Հյուսիսային դպրոցի ճիմապատումը. լուսանկարները՝ Տաթև Աթոյանի

Ինձ հետաքրքիր է նախագծային ուսուցման մանկավարժության կազմակերպումը-սպասարկումը, զայրացնում են հիշեցումները, որ խոսքը ուսումնական աշխատանքի նախագծային կազմակերպման մասին է, որ… շատ նախագծեր կարող են շարունակական լինել, ավելին՝ չեն կարող շարունակեն չլինել, ինչպես սովորողի ուսումնական կյանքը… Այ, օրինակ, ինչ անել խոհանոցում (տանը) առաջացող սննդի մնացորդը, ավելի ստույգ, ինչպես խոհանոցում առաջացող մնացորդային սնունդն ամեն օր տեսակավորել (հավաքել), հիգիենիկ տեղափոխել ուսումնական ագարակ, մասնակցել (կազմակերպել) ագարակի կենդանիների-թռչունների կերակրմանը-խնամքին… Մտանք ուսուցման ծով՝ մասնագիտական կողմնորոշումով դեպի կերարտադրություն, ընտանի կենդանիների-թռչունների բուժում-խնամք… Ի դեպ, նախագծային ուսուցումը տեխնոլոգիական հանրակրթության ծնունդ է, հենց այնպես չի առաջացել… Կամ ինչպե՛ս խուզել-հնձել ընդարձակվող լանջային-կանաչ ծավալների կանաչ խոտը… Ինչո՞ւ է այն դառնում աղբ, հոգս կրթահամալիրի տնօրենի համար, ո՞ւր է սրա լուծումը՝ որպես նախագիծ, իր ուսումնասիրությամբ (այլոց փորձի), իր հեղինակային  մշակում-կազմակերպում-տարածումով… Ի՞նչ անել ծավալով մեծացող ծառերի ճյուղերը (խոշոր, միջին, մանր), էլ չեմ ասում՝ ամեն աշնան հետ առաջացող տերևային զանգվածը… Խորհուրդներ, կարծիքներ չեմ ուզում. առանձին ուսուցիչների՝ մասնագիտական (խմբերի) գործն է որպես ուսումնական նախագծեր թվարկածիս կազմակերպումը, որ ես գործեմ-գրեմ-պատմեմ… Եկել է դրա ժամանակը: Լսվե՞ց։

Լուսանկարները՝  Մարիաննա Հապետյանի

Ինչպես երեկվա-մեկէլ օրվա հետ արեց «Նկարում ենք Փիրոսմանի» հայ-վրացական նախագիծը. անորոշությունից-հոգսից հենց դարձավ իսկական ուսումնական կազմակերպում, տեսանք՝ քանի սովորողի տարատարիք, ուսուցիչների ոգևորեց, իրար կապեց, հավես փոխանցեց, ինչպիսի ուղղակի-անուղղակի ազդեցություն ունեցավ… Ես օրինակ ուշադիր հետևում եմ «Բաց արվեստանոց» ուսումնական նախագծով երեկվա զարգացումներին Հյուսիսի կրտսեր դպրոցում… ոչ միայն կերպարվեստ տեխնոլոգիայի ծավալման շրջանակներում, այլև ճիմապատման-լանդշաֆթային աշխատանքների (հոգսի՞) վերակազմակերպմանը որպես ուսումնական նախագծի-նախագծերի… Թող հընթացս, սրա հետ, կրթահամալիրով մեկ պարտիզպանի արհեստանոցի, պարտիզապուրակային գործունեության լաբորատորիա-ջերմոց-տնկարանների առաջացումը լինի… Շարժվեք…

Սեբաստացիները  «ներխուժում» են կրթահամալիր

Խաչվերացին՝ իր մեռելոցով, իր շաբաթ օրով Դավիթ Բլեյանն իր ուսուցչուհի Լուսինե Փաշայանի «Ես» խորագրով առաջադրանքին չի անդրադարձել, չնայած Արմինե ուսուցչուհի մայրիկի բոլոր խորհուրդներին-հանդիմանություններին… Դավիթը Արամ Բլեյանենց տանից վերադարձել է ուշ, Էդվարդ եղբոր հետ կլանված-վերացած խաղից հետո… Պիտի քնի…
— Ուշ է,-ասում եմ,- «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծը վրացիների հետ պիտի սկսենք, ես առավոտյան պարապմունքը անցկացնելու եմ Մայր դպրոցում, իմ վրաց գործընկերների հետ, շուտ քնենք՝ հասցնենք:
— Ես էլ առավոտվա հերթապահ եմ վերգետնյա անցման մոտ, վեր կաց, Դավի՛թ, Լուսինեի մոտ էս անգամ էլ ամոթով եղանք…
— Ի՜նչ վրացի, ի՜նչ նախագիծ, ի՜նչ քնել, ես դեռ տեսագրություն ունեմ, շո՜ւտ, ինչ ունեք-չունեք՝ միացրեք…
Իսկական նվեր եղավ իր պատմածը: Ինչքա՜ն նման է Դավթի այս ես-ը իմ ճանաչածին։

[youtube https://www.youtube.com/watch?v=iL4r3JfgM-k]

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1155

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձյան և անձրևի, կյանքի և անշարժության միջև՞

Ոˊչ երկնիշը, ոˊչ եռանիշը, 553-րդ համարի գիրն է, ոˊչ բուքը, ձյունը-տեղատարափը (հիմա գրում եմ՝ անձրևում է պատշգամբից այն կողմ), ոˊչ հին ու նոր տարին, ոˊչ համաճարակը՝ խոզի բերած գրիպով ու

Հրդեհ է ընկել մեր տունը, էհեյ, Դավիթ…

«Ցտեսություն» ծեսին, որ Սողոմոն Վարդանյանի համերգով մեկնարկեց Ավագ դպրոցում, միացավ և մեր ընտանիքը. Ձմեռ պապի կախարդանքի ուժի մարմնացում Գուլպան մեկնեց… Այսօր առտու 04.00, երբ ես մտա մեծ աշխարհի իմ անկյունը,

Այս քաղաքն անգամ քայլելու համար չէ…

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, անձրևանոց այդպես էլ չեմ բռնում. Արմինե Թոփչյանի ընտրած անջրանցիկ թիկնոցն ամենահարմարն է անձրևին քայլելու, հեծանիվ վարելու համար… Այս դեպքում մի վտանգ կա Երևանում՝ ջրափոսերը,