Կարդալու խնդիրը միշտ կա, տեքստը հրաման լինի, այլ իրավական ակտ… թե, անգամ, մարդու հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, էլ չեմ խոսում՝ սովորողի ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի, դասընթացի ծրագրի, «Դպիր»-ի հրապարակման թե կրթահամալիրի տնօրենի օրագրի… օրագրի ընթերցարանի մասին… էլեկտրոնային փոստի, mskh.am-ի, սովորողների-ուսուցիչների բլոգների մասին… ծո՜վ տեքստ… Ես գործածում եմ այս եզրույթը գրականության փոխարեն, որն ավելի գեղարվեստական է, իսկ իմ իրավասությունն ընդգրկում է աշխատանքային հարաբերությունները. մեր ամենօրյա գործունեությունը մեդիակրթության (առցանց ուսուցման) պարագայում մեծապես տեքստային է, պիտի կարդալ ու արձագանքել:

Խավարի լուսավորիչը:
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի:

Կրթահամալիրի խորհրդի նոր կազմի առաջին նիստից հետո, նիստ, որին մասնակցում էին խորհրդի բոլոր տասնհինգ անդամները (ահա այսպիսի առողջ խորհուրդ ունենք, որին կրթահամալիրի տնօրենն է նախանձում), խորհրդի անդամ, հայերենի որպիսությամբ մշտապես մտահոգ պրոֆեսոր Արեգ Գրիգորյանին պատմում էի, թե ինչպես էր ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանը, որ հիմա Հայաստանի դեսպանն է Ղազախստանում, կարդում-աշխատում տեքստի հետ… Տարբեր պաշտոններում՝ փոխքաղաքապետի, պատգամավորի, Լուսավորության նախարարի, կրթահամալիրի տնօրենի, տպագիր գրություններով (տեքստերով) մտնում էի աշխատասենյակ կամ մոտենում էի որևէ այլ վայրում… Հա՛մ լսում էր, հա՛մ դնում ակնոցը. հայտնվում էր գրիչը, տեքստն անմիջապես կարդում էր քո ներկայությամբ… խմբագրում, հարցականներ դնում, սրբագրում: Եվ այդ ամենն անում էր մասնագիտական բարեխղճությամբ՝ քեզ համար ընկալելի-ընդունելի, դառնում տեքստի համահեղինակ… Սահակյան Արան, ում հետ մենք թաղեցի-դրկից էինք, ինքը՝ «Սիլաչու» ծնունդ, ես՝ «կայարան-ուպրավլենու», նույն թիվ վաթսուն դպրոցի սովորողներ՝ մեկ դասարանի տարբերությամբ, հետո՝ մտերիմ համալսարանականներ, լեզվական-մասնագիտական որակյալ խմբագրի ճանապարհ էր անցել Հայաստանի հանրագիտարանում… Հեղինակային կրթության մանկավարժական աշխատողը, համոզված եմ, նաև խմբագիր է, ու խմբագրի մեդիագործիքից առանձնացնում եմ «քոմենթն» ու հեղինակային հրապարակման մեջ հղումը… Ինչպե՞ս ենք այն գործածում mskh.am-ում, տեղի՞ն… Պայմանավորվածությունների ժամանակն է, քանզի մեր աշխատանքն ու մեր մեդիան ուսումնական են: Մեզնից քչերը չունեն այլ սոցիալական ցանցերում իրենց էջերը. եկեք ոչ ուսումնական, մարդկային կոչվող զեղումները տանենք այլ դաշտ… Եկեˊք, որպես առաջին քայլ, հրաժարվենք (հասունացած է այս որոշումը) աշխատողի ծննդյան շնորհավորանքի քոմենթներից՝ որպես խտրության դրսևորում… Տեղեկություն-շնորհավորանքը թող մնա՝ պայմանով, որ անխտիր լինի. իսկ բոլոր սովորողների ծննդյան օրվա շնորհավորանքները լինեն դպրոցների կայքերում, նախակրթարանների դաստիարակների բլոգներում…

Տնային դպրոց Նազենի կրտսերի հետ։ 
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Արմեն Մարտիրոսյանի և իր եղբայր Դավթի սպասված հանդիպումը երեկ այնքա՜ն կարճատև-բուռն է եղել, որ իրենց կերպարվեստ-տեխնոլոգիա նախագծին որոշել են անդրադառնալ… առցանց… Արմենը Դավթի մարզիչն է, ու Դավիթն իր այսօրվա մարզական կեցվածքով-պատրաստությամբ, որով ես ամենաշատն եմ ոգևորվում, պարտական է նաև այս մարզչին… Տունն ավերել են, իհարկե, այն գործածելով որպես հեծանվահրապարակ-մարզասրահ. իմ անկյուն մտնել չէր լինում, բայց… ուռա՜, մեր Դավիթը զույգ ոտքերով ամուր կանգնած է Արմինե Թոփչյանի և Կարինե Մացակյանի նվիրած անվաչմուշկի վրա: Նվե՜ր եմ ասել… Բարի երթ…

Օրագրի ընթերցարան

Արձագանքում իմ ընթերցարանին

Քոմենթ 1.  Բրիտանիայի ռոք երգիչ Դևիդ Բոուին մեկուկես տարի քաղցկեղի դեմ պայքարից հետո մահացել է … Մահից երկու օր առաջ լույս է տեսել նրա քսանհինգերորդ ալբոմը՝ երգչի վաթսունիննամյակի առթիվ: «Rolling Stone» հեղինակավոր ամսագիրն այն անվանել է «70-ականներից հետո Բոուի լավագույն հակափոփ-երաժշտական գլուխգործոցը»… Բոուիի մահն ինձ առերեսեց… Ինձ հուզեց ստեղծագործող անհատի գործի շարունակումը՝ անկախ հանգամանքներից… մարդն ասելիք ունի… ապրում է ասելիքով… Իսկ օրեր առաջ մահացավ կենդանի դասական ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեռ Բուլեզը՝ իննսունմեկ տարեկան հասակում… Ես արվեստագետ չեմ, որ համեմատեմ, հատկապես որ ինչպե՞ս և ինչո՞ւ համեմատես… Լավ առիթ է, որպես հավատարիմ երաժշտասեր՝ լսենք… մեկական ստեղծագործություն…

[embedplusvideo height=”169″ width=”300″ editlink=”http://bit.ly/1ZXQBqC” standard=”http://www.youtube.com/v/_99N6QudZx8?fs=1&vq=hd720″ vars=”ytid=_99N6QudZx8&width=450&height=283&start=&stop=&rs=w&hd=1&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep9162″ /] [embedplusvideo height=”169″ width=”300″ editlink=”http://bit.ly/1RIudP8″ standard=”http://www.youtube.com/v/kszLwBaC4Sw?fs=1&vq=hd720″ vars=”ytid=kszLwBaC4Sw&width=450&height=283&start=&stop=&rs=w&hd=1&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep5868″ /]

Իսկ կրթահամալիրի երաժշտական ձայնադարանը, մեր երաժշտության ուսուցիչներն ու երաժիշտ սովորողները, երաժշտության լաբորատորիան ինչո՞ւ ինքնաբուխ չարձագանքեցին, չօգտագործեցին նաև այս առիթը՝ հայտնի երաժիշտներին արժևորելու։ Ձայնադարանն  իմ պես անտեղյակների համար կարող է, չէ՞, մտածել երաժշտական նման ուսումնական նախագծեր ու մեզ դրանք հրամցնի «Հանրակրթական դիջիթեքի» օրերին…

Քոմենթ 2. Մեր ֆիլմադարանը գիտի՞, որ հրապարակվել են 2016թ. բոլոր կինոպրեմիերաների թրեյլերները (ազդերը): Այդ ցանկում կա՞ն ուսումնական կոնկրետ արժեք ունեցող ֆիլմեր, որ կարող ենք դիտել 2016-ի մեր եթերում: Mskh Films-ի խմբագրակազմն ինչպե՞ս է պատրաստվում «Հանրակրթական դիջիթեքին»… Ախր բան չմնաց, մեր առցանց ուսուցման շաբաթում նկատո՞ւմ եք մոտեցող ութերորդ ամենամյա ստուգատեսի ազդեցությունը, սիրելի Էմմա Իսախանյան ու ընկերներ, բոլոր կարգի…

Քոմենթ 3. Նորից «Ինթել» ընկերությունն առաջ ընկավ. հարյուր դրոն կատարել են Բեթհովենի ստեղծագործությունը և Գինեսի ռեկորդ սահմանել… Նախագծում օգտագործվել են Spaxels անօդաչուները` մոդիֆիկացված Hummingbird-ները (կոլիբրի)՝ Ars Electronica ընկերությունից… «Հանրակրթական դիջիթեք»-ը մեր, Գնել Հարությունյան, Մերի Առաքելյան ու Սվետա Ճաղարյան, ինչո՞ւ չպատվենք Մարմարյա համերգային սրահը ցնցող էլեկտրոնային երաժշտական ազդեցությամբ…

Իրական գեղեցկություն:
Լուսանկարները՝ Նունե Մովսիսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Դոնա Թովմասյան
# 550

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ

Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛

«Լայվ» է իմ գիրը…

Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության 100-ամյակին նվիրված՝ վրաց հայտնի դաշնակահարուհի Նինո Բաքրաձեի երեկվա մենահամերգը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այն էր, ինչ պետք էր… Ամերիկայից հատուկ այս համերգի համար Երևան ժամանած երաժիշտը

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող