Մեկ ամբողջ օր լուրերին՝ հասարակական-քաղաքական անցուդարձին չեմ ծանոթացել ո՛չ TV-ով, ո՛չ թերթով, ո՛չ ինտերնետով… 1-ին am-ի Սիրանույշը հրապարակել է նոյեմբերի 12-ի Մատենադարանի իմ հարցազրույցը… Բլոգը հենց սրա համար է, որ հավաքի նման տիպի նյութերը, ընթերցողին ներկայացնի… Ես, որպես կանոն, չեմ կարդում, աչքի եմ անցկացնում նյութերը՝ կանգ առնելով 10-ից մեկի վրա… Ահա և այդ մեկը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը… Ես երբեք տղայական չեմ արձագանքել մեր հարևան երկրի պաշտոնական հաղորդագրություններին՝ լուրջ-հարգանքով եմ մոտեցել, ինչպես պահանջվում է, որ նրանք նույն լրջությամբ-հարգանքով վերաբերվեն Հայաստանի պաշտոնական հայտարարություններին, օրինակ՝ այս մեկին… Իմ գրելը չի գալիս… 2014-ին լրանում է մի «հոբելյանական» համարվող իրադարձություն ևս՝ իմ քաղաքական գործունեությունն սկսելու 25 տարին. 1989-ի նոյեմբերին ես ՀՀՇ-ի հիմնադիր համագումարում ընտրվեցի վարչության անդամ, ու «пошло-поехало»… Ես իմ օրագրում ամփոփում, ի մի եմ բերում նաև իմ «լուսանցքային» քաղաքական գործունեության տարիները… Սա ի՜նչ փակուղի է, եղբայր, տեսեք՝ ուր հասանք հայ-ադրբեջանական հակամարտության 25-րդ տարում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել

Այո՛, ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել 2015-ը մեկնարկով՝ մեր հանրային, պետական կյանքում, քաղաքական իրադարձությունների հունվար-փետրվարի արդյունքների վրա անգամ գարնան առաջին օրը, Էդիտա Հովհաննիսյանի՝ իմ սքանչելի քույրիկի ծննդյան օրը,

Հանուն Հայաստանի Հանրապետության

Հեռախոսահարցազրույցներ չեմ սիրել՝ վիրավորվելու, անգամ վիրավորելու աստիճան: Հոգով-սրտով ներողություն: Հիմա այդպես չէ. իհարկե, ասում եմ՝ միացրե´ք ձայնագրիչը: Չեմ հանդուրժում, երբ ինձ աղավաղում են: Իմ ասածի մասին, իմ ասածից հետո ի՜նչ