«Այսօր ես շատ տպավորված եմ տուն եկել, դրական լիցքերով, ինքս էլ Փոքրիկ իշխան դարձած»։ Գրում է Վանուհի սովորողը՝ շնորհակալությամբ՝ Արևելան դպրոցը «Փոքրիկ իշխաններ»-ի հավաքատեղի դարձրած Վանուհի ուսուցչուհուն…

Կրթահամալիրում ուսումնական կյանքի ամբողջական ներառմամբ կազմակերպումը, տեսե՛ք, ինքն իրեն գնում է, նոր բնագավառներ թափանցում, նոր ձևեր ընդունում, որ 2016-2017-ի անցումում հայտնի դարձավ որպես «Սովորող-սովորեցնող» նախագիծ․․․ Մենք մոլորակ ենք, որտեղ համատեղ ոչ թե սոսկ գրանցված են, այլ միասին ապրում-կենսական խնդիրներ են լուծում, այս անգամ չորրորդ և տասներորդ դասարանցիները․․․

Գրադարանաստեղծների վերջին հավաքին ես խոստացա Միջին-Ավագ դպրոցի ուսումնական պլաններում տեղ հատկացնել նախակրթարանի սաների ամենօրյա ընթերցանության կազմակերպմանը․․․ Իրոք, քնելուց առաջ, ավագ տարիքի քույրեր-եղբայրները հատուկ ընտրված-պատրաստված ընթերցումներով թող քուն բերեն Մոցարտի երաժշտությանը հանձնվող իրենց երկուսից-չորս տարեկան քույր-եղբայրներին․․․

Դդմաշարը՝ Հարավային դպրոցից:

Սեբաստացիական ինձ սիրելի, հաճախակի այցելությունների հարթակում՝ Մայր դպրոցի համերգասրահում-երաժշտության կենտրոնում․․․ չես ձանձրանա, հեղինակային մանկավարժության անհատական դիտարկումների անսպառ, մեկը մյուսից հետաքրքիր «պատահականությունների» շարան․․․ Լուսինեն՝ սրնգով, Աստղիկը՝ ջութակով, Էլիզը՝ կիթառով, ճանաչեցի՞ք «Տիեզերք» բենդին, անհատական պլանով փորձ են անում՝ որպես իրենց ընտրած ուսումնական գործունեություն, տասներկուերորդ դասարանում․․․ Էլիզի ուսանողական արձակուդն է․․․ Մարդու մտքին որ տեղ լինի (սովորողն ուզի)․․․ Իսկ ինչո՞ւ սովորելը հենց այդ ուզելու վրա չկառուցվի, աղբյուրը հենց ակունքի վրա չլինի, որ դառնա մարդու մտքինը․․․ Իսկ մեր երաժիշտ աղջիկներին, տղաներին խնամված-տաք սրահներում ոչ ոք չի խանգարում․․․ ինձնից բացի։ Երեկ նույն այդ մեծ սրահում մեծ ռոյալի առաջ, մեջքով դեպի անցուդարձը, միայնակ պարապում էր Աստղիկ Կիրակոսյանը. համա՜կ ուշադրություն․․․ Էլի խանգարողը մի կարճ ընթացք միայն ես եմ. ու այսպես է մեր ողջ Մայր դպրոցո՞վ․․․ Ինչպե՞ս արագ Մայր դպրոցը ծայրից ծայր, վերից վար, իր խորհրդային երկու-երեք հարկերով, մեր քրտինքով նվաճած նկուղային ու տանիքային տարածքներով, հաստատենք որպես ուսումնական «ուզում եմ»-ի ինքնավար հարթակ․․․ Մարգարիտ Սարգսյանի ու Կարինե Մացակյանի հետ մեր քայլ-քննարկումը, անցումը Միջին դպրոցով, արվածի այսպիսի հետևողական զարգացումներ է ենթադրում․․․ Այո, ջերմ-ինտիմ-խաղաղ-խնամված ուսումնական հարթակների ամբողջական մի ճաշակով ներկայացված ցանց… որ բռնում է պատանուն իր հետաքրքրությունների մեջ ու իր մտքով-ուշադրությամբ՝ կամավոր աշխատանքով պահում․․․ Էլ ո՜ւր գնա, իր ոտքով եկել-ընկել է ցանցը․․․ Եվ ինչո՞ւ խանգարես. եթե քո դուռը չէ, տեսնում ես, անցի․․․

Լողում են Հարավային դպրոցի 1-ին դասարանցիները:
Ֆոտոշարը՝ Գայանե Սարգսյանի:

Իմ բախտն այս անգամ բերեց․ Գառնիկ Սահակյանի, Մարգարիտ Սարգսյանի, Հասմիկ Թոփչյանի, Միջին դպրոցի մեր նոր մանկավարժներ Ալլա Քոչարյանի, Երանուհի Խլղաթյանի հետ բաց խոսակցությունը խոհանոց-ակումբում այնքա՜ն երկարեց, որ․․․ ընդմիջման ժամն եկավ ու ինձ էլ հյուրասիրեցին աշխարհի ամենահամեղ աղցան-ոսպի փլավ․․․ Մարդկայնացնենք կրթությունը սկզբունքորեն, որ յուրաքանչյուրինը դառնա․․․ որ հայրենիքը չմնա-չդառնա ամենագեղեցիկ հորինվածք, մայր․․․ Սա Մարկեսի «Նահապետի աշուն»-ից եկավ։ Հիշեցո՞ւմ էր բացած, կիսատ թողած վեպի. կավարտեմ ես այն… Թե՞ Ռոդարու «Երևակայության քերականության» հնարներից է, երբ այս ամենագեղեցիկ հորինվածքի ինտերնետ անսահմանությունից քեզ նշանառուի թիրախ որպես կրակում են չընդհատվող բոթեր… Ամեն օ՞ր, ամեն շաբա՞թ… «Հակառակորդի կրակոցից այսօր զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»…   Հայ-ադրբեջանական ողջ շփման գծով հարյուրավոր կիլոմետրեր այս ու այն կողմ մարտական դիրքերում իրենց մեդալի՞ն են սպասում հայ ու ադրբեջանցի զինծառայողներ, որ հայրենիքը մնա ամենագեղեցիկ հորինվածք, մա՞յր… Թե՞ սրա հակազդեցությունը՝ ընտրական համազգային հռետորաբանությունը, հրես, գալիս է, հետն էլ՝ ընտրողների բացարձակ անտարբերությամբ… Լավ, այսպիսի կյանքը-պատասխանը ինչպե՞ս դարձավ հայոց անհաղթահարելի ընտրությունը…

Հունական պար-ուսուցում:
Հարավային դպրոց, 5-րդ դասարանցիներ: 

Սրան հակառակ՝ Դավիթ Բլեյանի հետ ավելի ու ավելի հեշտ է, ավելի ու ավելի լուսավոր, բայց ոչ լուսադիոդային լուսավորության նման, որը պարզվում է կործանարար է բնության համար, ըստ կենսաբանների վերջին հետազոտությունների։ Լավ, ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մինչև դրանց մասսայական արտադրությունը չեն անցկացվել այդ հետազոտությունները։

Մեծ Բրիտանիայում էլ, բանից պարզվում է՝ այգեգործները նոր նկատեցին, որ այգիների պատճառով արագորեն անհետանում են ոզնիները… և ոչ միայն, նաև բվերը, դաշտամկները, գորտերը, աղվեսները… խլուրդներն անգամ։ Ահա ինչու՝ Դավիթ Բլեյանը երեկ, իր քույրիկ Սոնային ճանապարհելուց հետո, հողը փորեց ու  դարձավ խլուրդ… մեր մեծ բազմոցին… Չի տեսնում, չի լսում, միայն հոտոտում է… Ուղարկեք խլուրդների մասին ամեն ինչ. դա մեզ հետաքրքրում է։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 929

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին կ՚երթան կոկորդիլոսին մորթին վրայէն ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել  թէ ինչու արտօնուած չէ խենթութիւններ ընելու Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։ Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող,

Զարմանալի Արատես

Տիար Բլեյանի առավոտյան տեսանյութը Արատեսից:

Մի շտապեք, եթե երեխայի շահերի պաշտպան եք․․․

Դավիթ Բլեյանն իրիկունը տնային խաղի՝ մտածողության զարգացման քարտերով լոտոյի ընթացքում, խաղով տարված կարդացել է 143 բառ-բառակապակցություն-նախադասություն… Մեր ավագ դպրոցի իր քույրիկ Մելինե Մարտիրոսյան խաղընկերն է հաշվել։ Ինչ էլ գլխի է