Չիլիի Ատակամա անապատում, որ համարվում է ամենաչորային վայրը երկրի վրա… ծաղիկներ են բացվել: Շուրջ տարի ուսուցչին-սովորողին քննելու կենտրոն դարձած-գործող պետական հանրակրթական դպրոցին՝ հիմնական, ավագ, թե միջնակարգ, կյանքի դպրոցի մեր այլընտրանքը, տեսեք, կրթահամալիրի Բանգլադեշով մեկ ծաղկում է, ինչպես Չիլիի այս հայտնի անապատում բուսած ծաղիկները սպիտակ… Ուսուցչի-սովորողի՝ կրթահամալիր մուտքի, մանկավարժական աշխատողների վերապատրաստման, լրացուցիչ կրթության, լողափային տասնյակ ճամբարներ ուսումնական, բոլորը՝ Բանգլադեշում ու միաժամանակ, Բլեյանի դպրոցում… Ա՛յ, հալալ է քեզ, Բլեյան…

Առաջին դասարանցիների հանդիպում Հարավային դպրոց-պարտեզում:

Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ այս բացասական գնահատականն Ամուլսարի ոսկու ծրագրերի վերաբերյալ ուրիշ բան է վկայում… Բնապահպանական այսպիսի, Ամուլսարի նման, հանգույցները շրջանցել չի կարելի, եթե անգամ հաջողվի զոռով-ուժով… երբ «Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին»:

Իմ բազմազբաղ առօրյան ճամբարային կյանքի բազմակողմանի դիտարկման հարթակներ է ստեղծում, առավոտից իրիկուն… Տպավորիչ ուսումնական ճամբարային ևս մեկ օր Ամառ 2017 ուսումնական շարունակվող ծրագրով:

Յուրա Գանջալյանի երեկվա հավաքը՝ նմանը չունեցող, անգլիախոս ակումբի շրջանավարտ սեբաստացի աղջիկների՝ Սողոմոնյան-Բլեյան Շուշանների, Լիանայի Առաքելյան, Պետրոսյան Գրետայի, Սոնա Սուքիասյանի… Բացական ներկա է. կպատմեն աղջիկները բոլ-բոլ իրենց ֆեյսբուքներով… բոլոր մանրամասներով, սա հո հերթապահ մի հանդիպում չէ՞, ուսուցչի ու շրջանավարտի, սա 2017-2018-ի ուսումնական նոր նախագծի մեկնարկ է… հուզիչ… Ուսուցչի աշխատանքի պսակը, գնահատականը… հուզող վաստակի…

«Մուտք» ճամբարի մասնակիցները արևմուտքի փակ ու բացօթյա լողավազաններում:

Այս տարվա մեջ իմ երրորդ այցն է սկսվում Վրաստան՝ Սամցխե-Ջավախք, Ախալաքալաք կենտրոնով, սեբաստացիական տարբեր խմբերով-նախագծերով… Ամառային համերգ Շուշան Բլեյանի առանցքային դերակատարմամբ օգոստոսի 26-ին, Ախալքալաքում, համեցեք մեր գցած գործուն կրթամշակութային այսպիսի կամուրջների հնարավորություններից լիուլի օգտվեք, սեբաստացի-ոչ սեբաստացի… Հրավիրողը նորից վրացական կողմն է, վրաց հայտնի Վլադիկան… Հետևեք մեզ mskh.am-ում, ֆեյսբուքում։

Մարմարյա սրահում ճամբարային առավոտվա ընդհանուր պարապմունքի ուղիղ եթերին ես սպասում եմ… պարերգի ուսուցում՝ որպես կենսամշակութային ֆլեշմոբ, ծաղիկներով-անձրևով-ծնծղաներով ներխուժում… անապատացող կյանք, որպես շարունակական հակաբացիլ…

Սկսվում է մեր ուսումնական ճամբարային արտագնան՝ Բջնի-Հրազդանով, Սևանի «Ժայռ»-ով, Բավրա-Ախալքալաքով… Շեշտում եմ ուսումնականը, որը խորքում է, ճամբարի առանցքը, բովանդակությունը, ասել է՝ պատվիրատուն… Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն իր գործընկերների հետ «Սեբաստիա» համերգասրահում տպավորված էր Իզմիրի տիեզերագիտական ու վրացական Անակլիայի «Ապագայի» ճամբարների միացյալ հավաքով… Կա՞ր բացակա… Ամառվա արձակուրդային օրով կամավորական այսպիսի բանակում կրթահամալիրի Բանգլադեշում, խաղաղարար նախաձեռնության հարթակ…

Գորիսի քաղաքապետի շրջայցը Հարավային դպրոցում:

Իսկ նշանավոր Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական  կետերըԳոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը
Կարդացեք, իհարկե, ու կենտրոնացեք ձեր-մեր կյանքի վրա, որ անցնում է՝ և՛ մերը, և՛ մեր միջոցով մեր երեխաներին փոխանցվածը: Ապրելու ընթացքում, ապրելու միջոցով կգա լուծումը, կարգավորում կոչվածը… Ասել է, թե կենսունակության հարց է, ապրել է պետք, աճել-բազմանալ Արցախում, Հայաստանում, որ ենթադրում է բնակչի ու բնակավայրի նկատմամբ խնայող-հոգատար վերաբերմունք:Ռուս-թուրքական գործակցության նոր որակի առկայությունը, այսպիսի, որ մեր աչքի առաջ սպառնալի արագությամբ ձևավորվում է երկու «իզգոյացված» պետությունների միջև, իսկապես շրջադարձային փոփոխություն է, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանային համատեքստում… Մոլդովան պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրից…

Օրագրի լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

#1129

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա ամեն մի գիրը տաղ է ծննդյան…

2018-ին առաջին անգամ, թե կրկին ու բազմակի մայրացած սեբաստացի ուսուցիչների ֆոտոպատումը օգոստոսյան-նախասեպտեմբերյան է, mskh.am-ին իմ այս դիմումի վռազ արձագանքին շնորհակալ սպասում եմ․․․ Մայրությունը կնոջը տրված աստվածային շնորհ է, ու յուրաքանչյուրը

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը

Թարմ նախագծերով գիր է կիրակնօրյա…

Ես սկսում եմ ամառային ուսումնական թարմ, ամենա-ամենա նախագծերի հրապարակում. կվերաբերի դա սեբաստացիական ճամբարների կյանքին, թե քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի։ Առաջինը աչքիս զարնեց Շողիկ Պողոսյանի երկու նախագծերը, որ