Մենուա Հարությունյանը սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արայի լեռ՝ Ապարանի, անտառոտ կողմից… Ես, Արմինեն, Դավիթը միանում ենք, իհարկե, սեբաստացիական այս նվաճմանը… Դավիթը այսպիսով արդարացի է, որ պատրաստվում է արդեն Կովկասի լեռնաշխարհ մուտք գործելուն. նրա օրացույցում, հայրենագիտական-աշխարհագրական քարտեզում հաջորդ սարը Կազբեկն է… Գիտե՞ք՝ ատլաս-քարտեզների ի՜նչ հավաքածու ունի, նախանձ շարժող, դրանց մեջ և փազլ-քարտեզ… Ասում է, պնդում, որ մայրիկը՝ Արմինեն, աշխատանքը թողնի ու միայն տանով-իրենով զբաղվի… Իր որոշումները 2017-2018 ուսումնական սեպտեմբերի՝ կայացրել է, ինքնուրույն-վճռական, հրապարակել է… Իր երկրորդ ուսումնական տարին շարունակում է-սկսում է իր՝ Արևմուտքի դպրոց-պարտեզում, իր դասընկերների հետ, իր ուսուցիչներ Լուսինե Փաշայանի, Մելինե Սիմոնյանի հետ: Ուսապարկեր՝ որքան ասես, ուսումնական, մարզական պիտույքների հավաքածուով, մնում է Շուշան քույրիկը ժամանակ գտնի, այսօր-մյուս օրը գնան ուսումնական պլանշետ ընտրեն… Շուշանին բոլորս վստահում ենք… Ասում եմ՝ այսօր-մյուս օրը, քանզի էն մյուս օրը՝ օգոստոսի 26-ին, Շուշանը համերգային մի խմբով-ծրագրով այսպիսի, Սամցխե Ջավախքի վրաց սրբազան Նիկոլոսի հրավերով մեկնում է Ախալքալաք: Ավելի ու ավելի զբաղված կլինի մեր Շուշանը մինչև Վիենա մեկնումը…

Կրթահամալիր մուտքի ճամբար մասնակիցները միջավայրի խնամք են իրականացնում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի, Կարինե Խառատյանի:

Օգոստոսի 31-ին էլ մեծ իրադարձություն՝ մեկ տարեկան Վահանի կնունքն է: Երեկ Մայր դպրոցից՝ մանկավարժական աշխատողների ճամբարի պարապմունքից դուրս գալիս հեծանվով հենց Արևելյան մուտքի մոտ հանդիպում եմ սայլակով, Տաթև մայրիկի ու Արև քույրիկի հետ ինձ ընդառաջ եկեղ Վահանին… Ա՜յ քեզ պայծառակերպություն… դու այսպիսին ես… Շշմելու:

Թավալգլոր ընթացքն իմն է, իմ տարերքը… Երեկ օրվա վերջին երևանյան անտանելի տապից պաշտպանվելու միակ միջոցը գտա՝ նստեցի հեծանիվ ու Րաֆֆի-Սեբաստիա-Ծովակալ Իսակովով, Զանգվին հակառակ, նրա ձախ թևով, առանց կանգնելու, մի շնչով հասա տուն… լրիվ ջուր, ու՝ ուղիղ ցնցուղի տակ… Անո՜ւշ: Անուշը այսպես է լինում: Լավ, ինչո՞ւ ոչ մեկը այդպես էլ չի հանդիպում իմ խելքին…
— Պապ, կարո՞ղ է քո խելքը առաջ ընկած գնում է…
Դավիթն է, Մելինեին գտած՝ փազլ-քարտեզը քանդում-հավաքում է…

Նվեր-փաթեթ Դավթին:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Հեռուստացույցով Բորժոմի անտառների կրակված տեսարաններ են, Դավիթը, Արմինեն, ես, Անակլիայի «Ապագայի ճամբարից», Թբիլիսիից վերադարձած Մելինեն… ի՜նչ սրտացավ-ահով-վախով ենք հետևում… Մեր Վրաստանն է, մեր ցավը… Ի՜նչ մարդկային, որպես մեր, որոշում է հնչում Հայաստանի արտակարգ իրավիճակների 13 հրշեջ-մեքենաների, 70-ի չափ փրկարարների՝ Բորժոմ սլանալու, արժեքավոր անտառների կրակի մարմանը մասնակցելու լուրը… Ժամ առաջ:

Եվ կրթահամալիրի մայր դպրոցում այսօր վրաց դեսպանի՝ բատոնո Գիորգի Սագանելիձեի՝ մեր լավ բարեկամի հետ մեր հանդիպումը այս տարվա, մյուս տարվա Անակլիայի ճամբարի առիթով է՝ նախագիծ շարունակական… Զուգահեռ սրան՝ Հայաստանում հայ-վրացական բաց ճամբարի պատրաստությունը սկսելը… մեր միջազգային պատանեկան ճամբարը, որ «Բարեկաումթյուն» անունն է կրում։ Տպավորիչ-աննման ճամբար է սիրտս ուզում, որ թուրքերն ու վրացիները… ադրբեջանցիները գան, մոռանան, թե ինչի  համար են եկել… Ինչպես հիմա, կրթահամալիրը հրդեհի պես բռնած մեր մուտքերի, հինգ տարեկանների, հանրապետության նախադպրոցական հաստատությունների 80-ի չափ մանկավարժական աշխատողների ճամբարները… Երեկ, խնդրեցի հաշվել. 320 տարարատարիք ճամբարական ենք ունեցել՝ սովորող թե ուսուցիչ, սեբաստացի-ոչ սեբաստացի… Կարող եք ստուգել՝ կրթահամալիրի կադրերի տեսուչի սկայդրայվում հաշվառման ենթակա է…

Առավոտյան միասնական հավաք-պարապմունք մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Այսպիսին է ամեն նոր ուսումնական տարի՝ հոգսերով պատրաստության, մեկնարկի թարմության, կիսատ-պռատը վերացնելու, թարմ-նոր երևալու ավանդույթի ուժով: Իհարկե: Ու ոչ մի պատվախնդիր սեբաստացի այս եռուզեռից բնական պիտի դուրս չմնա-իրեն դուրս չդնի… Դավիթ Բլեյանից սկսած, Շուշան Բլեյանով ավարտած… Ծույլերը, կողքից նայողները, ժամավաճառները՝ հեռու մնան, Հայաստանը, Երևանը այդքան էլ փոքր չէ, կրթահամալիրի Բանգլադեշը ձեզանից ազատեք: Ջոկվելու շրջան է. իմաց արեք իրար,թևքերը քշտեք, մտեք գործի մեջ:

#1128

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ն ընկերության հաստատման տարի դարձնենք

— Ժամանակն ի՞նչ ասել է, հայրիկ,- դավիթավարի հարցնում է լողարանում՝ ցնցուղի տակ,  իր ամեն առավոտյա ծեսը մի փոքր արագացնելուն ուղղված իմ երկչոտ «Դավիթ ջան, պրծի, ժամանակ չկա»-ին հակազդող Դավիթը… Այնպես

Սովորական գիր, ամենօրյա պատում

Որ նոր տարին շարունակենք, ինչպես ավարտում ենք, կամ հակառակը սրա… Օրերն իմ այդպիսին են տարեմուտի, ու երեկը բացառություն չեղավ, եղավ հերթականը… Համերաշխ ստեղծումի ցույց էր մի, խիտ ու տոնական, որ այն

Լցվեցինք ու… լծվեցինք…

Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…