Հուլիսի 28-ի մեր բաց, ծրագրած այցը Վայոց ձոր, լավ է, որ նախատեսված շարունակություն ունի. չենք թողնի, որ ընդհատվի․․․ Իմ, ճամփորդության մյուս մասնակից սեբաստացիների հրապարակումները չեն դադարում, ճանաչողական-հաղթահարելի են դարձնում հուլիսի այս չթուլացող տապը։ mskh-ի առաջին էջից տեղեկացաք, որ «Արատես դպրական կենտրոն»-ի նախագծային խումբը, երեկ իր աշխատանքային հանդիպումն անցկացրեց․․․ mskh-ի նախագծային բլոգը թափով ստեղծման ընթացքի մեջ է․․․ Արմինե Թոփչյանը նախագծային խմբի համակարգող, 24 ամյա նորեկ սեբաստացի Սմբատ Պետրոսյանի, ճարտարապետ-նախագծող Սլավիկ Մուրադյանի հետ, վստահ եմ, յուրաքանչյուրիս մասնակցությունը կապահովի, անկախ բնակության-աշխատանքային վայրից, այնպես որ Արատեսի դպրական կենտրոնի ամեն մի շահառու հավաստի-ամբողջական-թարմ տեղեկություն կունենա նախագծին առնչվող փաստական հանգամանքների, 30-ամյա պատմության, նախագծի մշակման-իրագործման ամեն մի գործողության, փուլի մասին։
Գեղամա լեռներում. լուսանկարները՝ Սիրանուշ Թումանյանի։
Մենք գործում ենք բաց. Արատեսի դպրական կենտրոնի նախագիծը նորացնում-մշակում-իրագործում, անընդհատ, հնարավոր կարճ ժամկետում գործուն վիճակի բերում՝ մասնակցային առավելագույն մատչելիություն ապահովելով յուրաքանչյուր շահառուի համար․․․ Իսկ շահառուն, ՀՀ բնապահպանության նախարար, սեբաստացի շրջանավարտ Էրիկ Գրիգորյանի նման, ով Արատեսի բնության դպրոցում 1990-ականներին անմոռանալի օրեր է անցկացրել, Եղեգնաձորցի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանի նման, ով մարզպետարանում հուլիսի 28-ի հավաքի ժամանակ ոգևորված պատմում էր 1990-ականների դպրական կենտրոնի գործունեության մասին, հարյուրավոր շրջանավարտներ-ուսուցիչներ՝ կրթահամալիրի, Վայոց ձորի, Արատեսի կենտրոնում անցկացրած օրերի, ճամփորդությունների, սառնորակ լողի, ձիավարության, մասնագետների միջոցով բնությունից վերցրած դասերից, հայրենագիտությունից անկրկնելի տպավորությամբ, չխամրող հիշողություններով… Մեզ չենք օրորելու այսպիսի պատմությամբ՝ տրվելով հիշողություններին. սա ասում եմ, որպես հայտարարություն-հրավեր։ Աջակիցների պակաս չենք ունենա։ Նա, ով այսօր մեզ խոչընդոտում է, վաղը կհանի արգելքը, ով պասիվ հետևում է, մասնակից կդառնա․․․ Արատեսը, ինչպես 1990-ականներին, կդառնա ամենահանրային-գրավիչ տարածքերից մեկը, իրական-բաց-միջազգային, տարատարիք սովորողի, թե դպիր*-ուսուցչի համար, շուրջտարյա։ Այսպիսին է Արատեսի դիրքը, եղանակները, գետը, կիրճը, անտառները, քարափները, ջրվեժները… մշտահմա։ Մոմիկի գլուխգործոցներից Արատեսի վանքը… Արի ու տես։
Հինգ տարեկանների լողափնյա ճամբարը կրթահամալիրի հյուսիսում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։
Հենց սրա համար 1989-ին Հայաստանի կառավարությունը նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար․․․ Հեղինակային կրթական ծրագրով մեր, այո, մենք պետական ենք, պետական է դպրական կենտրոնի նախագիծը, պետական սեփականություն են եղել և մնում մեզ օգտագործման հանձնված հողերը։ Ես Վայոց ձորում, Հերմոնում, թե իրավահաջորդ Եղեգիսի համայնքում, Արատեսում որևէ սեփականություն չեմ ունեցել՝ ո՛չ իմ, ո՛չ որևէ մեկի անունով պահված, ավելին․․․ մեր դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվեց կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման տարածքը, էլի պետական, ներգրավված կառավարության նույն որոշումով հաստատված, Վայոց Ձորի մարզի, Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում։ Նույն որոշումով Հայաստանի կառավարությունը պարտավորեցրեց, մեջ եմ բերում․
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին.
ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաև կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.
բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ ապահովել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:
Սրան ավելացնեմ, որ 2004թ. հունվարի 13-ի համաձայնագրով, Հերմոն համայնքի ղեկավարը ստանձնել է ո՛չ միայն դպրական կենտրոնի կառուցմանը չխանգարելը, այլև․
- Արատեսի դպրական կենտրոնի բնականոն գործունեության նպատակով…. առկա արահետներով, անցուղիներով տեղամասերը չընդգրկել օտարվող (վարձակալության տրվող) հողամասերի կազմում.
- Արատեսի դպրական կենտրոնի բնականոն գործունեութան համար սահմանել անհրաժեշտ երթուղիների համար անհրաժեշտ հողային, խմելու և ոռոգման ջրագծերի սերվիտուտ.
- Արատեսում օտարման կամ վարձակալության հրապարակային սակարկության պայմաններով հաստատել, որ հողերի սեփականատերը (վարձակալը) Արատեսում կառուցապատման նախագծերը համաձայնեցնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հետ.
- մեր հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի պահակային պահպանություն՝ որպես միասնական տարածք.
- մեր հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհների կառուցում։
Պարտեզում Վահանապատումը՝ Գոռ Խլոյանի։
Ահա այս՝ դիրքով, բնությամբ մշտահմա (այստեղից և անունը ադրբեջաներեն՝ ոսկի վարդ, և՛ յոթնապատիկ խոցված տիրամոր նման տարածքի կենտրոնում գերող եկեղեցին՝ Արատեսը՝ «արի ու տես» ստուգաբանմամբ, հենց «դպրական կենտրոն-դպրոց բնության գրկում»-ի համար է, բոլորինը ու յուրաքանչյուրինը, որի կառուցման-ստեղծման պատասխանատվությունը հանգամանքների բերումով ստանձնեցի ես ու պիտի ավարտեմ հնարավոր շուտ, ձեր օգնությամբ, մնացածը՝ այո՛, եթե կեղծ օրակարգ չէ, ապա Արատեսի դպրական կենտրոնի հետ կապ չունի, հաստատ։ Հետևե՛ք իմ գրին, ես իմ պատումը հուլիսի 29-ի, շարունակում եմ․․․ հատուկ «Արատեսի դպրական կենտրոն» նորաստեղծ բլոգի համար։ Իմ օրվա այս գրի աղբյուրը Սուսան Մարկոսյանի՝ հուլիսի 28-ի այցի հաշվետվությունն է․․․ Մամա՜ ջան, որքա՜ն խելացի-ուսանելի-որակյալ կարող է լինել նախագծի համակարգողի աշխատանքը։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1430
*Դպիր, [գոյական] (հին, գրքային)
1. Քարտուղար:
2. (բանասիրություն) Ձեռագիր ընդօրինակող, գրիչ:
3. Ուսյալ՝ գիտուն մարդ:
4. (եկեղեցական) Եկեղեցու ընթերցող, երգիչ:
Աղբյուրը։