«Դպիր» ամսագրին ես միշտ մոտեցել եմ ընդգծված հարգանքով՝ մանկավարժական առաջադեմ պարբերականի հարկի-դերի գիտակցմամբ։ Մեր Սուսան Մարկոսյանը՝ էլեկտրոնային «Դպիրի» հիմնադիր խմբագիրը եթե միայն կամ գլխավորապես «Դպիրով» զբաղվեր… Այս որոշումը միայն իրենից չի կախված, «Դպիրի» ամեն մի հեղինակից, ընթերցողից… Ովքե՞ր են նրանք։ Կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատո՞ղ։ Ինչպե՞ս են կարդում, ի՞նչ են կարդում, ի՞նչ է «Դպիրը» նրանց համար, նրանց մանկավարժական կյանքում։ Մեր սովորողներից կա՞ կայուն-աճող խումբ՝ «Դպիրի» ընթերցողներ։ Ի՞նչ տվեցին «Դպիրին» նրա օտարալեզու՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն հավելվածները. թղթակցող-կարդացողների թի՞վը մեծացավ, առաջացա՞վ «Դպիրի» միջազգային համագործակցությունը իր տիպի մանկավարժական պարբերականների հետ։ Ինչպիսի՞ք կան։ Ինչո՞ւ «Դպիրը» իր էջերում չի անդրադառնում այլալեզու մանկավարժական էլեկտրոնային պարբերականներին։

Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին իմ ու 3-1-ի հեռավար զրույցը պարբերականում ամբողջական՝ որպես մանկավարժական ինքնուրույն աշխատանք ներկայացնելու համար։ Ինքնին, որպես առաջին փորձ, կարևոր էր ինձ համար էլ, ահա, «Դպիրի» համար էլ։

Սուսանին շնորհակալ եմ նաև Վանո Սիրադեղյանի մասին իմ օրագրային չորս անդրադարձները որպես հրապարակախոսություն ներկայացնելու հաջողված լուծման համար։ Ընթերցողը տարբեր է. «ձևը խաղ է անցավոր», ասելիքի բազմաձևացումը միշտ էլ օրակարգային է՝ անողի խնդիրն է…

Բաց կրթական համայնքի մեր՝ սեբաստացիների մոդելը բացառիկ է ոչ միայն հայաստանյան իրականության համար. կարդում ենք, շփվում ենք, արձագանքներ են գալիս… Տեսական մոդելների և հիմնավորումների մակարդակի մասին չէ իմ խոսքը, այլ լուծում-իրագործումների։ Մեր բաց կրթական համայնքը մշակում-լուծում-իրագործում է։ Բաց, մինչև վերջ բաց, որ … պաշտպանված լինի։ Մենք կղզի ենք այսպիսով, բայց ոչ երբեք կղզիացած հայաստանյան կյանքից. ավելին՝ մենք շարունակ նոր կամուրջներ ենք հաստատում մեր ժամանակի գործիչների (անհատներ, խմբեր, հաստատություններ) և նրանց գործի միջև, հետևողական խորտակում դրվող-առաջացող-դեռ գոյություն ունեցող-փոխանցված պատերը՝ մեկուսացման-անհաղորդության անջրպետները։ Ու գիտակցումը, որ յուրաքանչյուր սեբաստացի պաշտպանն է իր այս հայրենյացի, որ շարունակ բաց ու բաց դարձող համակարգը՝ ինչպես հուսալի հսկվող-սարքերի-ազդանշանների ցանց, մեր տան պաշտպանության, ներքին ու արտաքին անվտանգության ամենագործուն միջոցն է հաստատ: Իսկ վտանգները միշտ կան, քանզի որպես կղզի ենք շարունակում լինել, քանզի հայաստանյան իրականությունը՝ կյանքն ու պատվիրատուի վիճակը վիճակ չեն. ներկայի ու ապագայի կամուրջները այրված են-այրվում են-չեն կառուցվում: Ու այսպես երկար-երկար…

Լուսանկարները՝ Էլինա Հայրապետյանի բլոգից

Այս օրերին մեր Տոնի ծրագրով անցկացվեց նաև «Վահան Ասատրյան»  բասկետբոլի բաց առաջնությունը, որը երեկ ավարտվեց մրցանակաբաշխությամբ։

Մենք Հայաստանում ապրող մարդու կրթության իրավունքի ապահովողն ենք, հուսալի անդավաճան ենք մեր պատվիրատուի համար: Մենք չենք նեղանում, պատվիրատուի հետ վեճերի և տարաձայնությունների ժամանակ չենք մոռանում գլխավոր հերոսին՝ տարատարիք սովորողին, սանին, երեխայի ետդարձի-հաշտության դուռը միշտ բաց ենք պահում. միշտ կա կապող ճանապարհ: Խնդրեմ լրացուցիչ կրթությունը` արտադպրոցական մեր հաստատությունները, նախակրթությունը՝ նախադպրոցական կրթական ծրագրերը, ակումբները, ճամբարները, ստուգատեսները, mskh.am-ը իր մեդիագրադարանով... Ահա մի բաց դուռ էլ, որից օգտվեցին բազմաթիվ նախկին սովորողներ, Տոնի ծրագրով տոնական մեդիաուրբաթ-համերգը։ Սրանք բոլորը և՛ մեր դպրոցներում այսօր սովորողների, և՛ աշխատողների, և՛ նախկին`տարբեր պատճառներով տեղափոխվածների համար են: Լրացուցիչ կրթության ծրագրերը (երաժշտության, գեղարվեստի, տեխնիկական ստեղծագործության արտադպրոցական պարապմունքներ) ևս մենք ենք՝ մեր հեղինակային մոտեցմամբ, էլ չեմ ասում մեր 2-5 տարեկանների զարգացման և ուսուցման մասին։ Այդպիսին կարող է լինել և մեր երկարացված օրվա ուսուցման ծառայությունը։

Դավիթն ու իր քույրիկ Սոնուլիկը (Արևիկը սիրում է շեշտել`այնքան էլ եղբայր չէ, մեր քեռին է) երեկ Դպրոց-պարտեզում խմբային նկարահանումների էին մասնակցում… Հետևեք իմ օրագրին, որ բաց չթողնեք առաջին հեռարձակը:

Նորից Դավթի մեքենաները շարվում են մեր բնակարանով մեկ, ինչպես իրական կյանքում. ամեն օր, դպրոց գնալ գալիս, Դավթի ուշադիր հայացքի ներքո են, չէ՞, ամենատարբեր ավտոմեքենաների մի քանի շարքերը՝ երկար ձգվող, ինչպես ինքն է ասում, գետի նման հոսող: Նորից մենք խռովել ենք. ցավոք, Արմինեն անլուրջ է մոտենում մեր ընտանեկան համաձայնեցված-հայտարարված պահանջների՝ Դավթի խախտման (կամայական մոտեցում) փաստերին… Նորից մայրական սիրատոչորությունն է միակ մանկավարժությունը, և մեր հերոսի տղա (տղամարդ) լինելու գործոնը շպրտվում է երրորդ պլան:

Տոնական ուրբաթ-համերգի տպավորությունները ուժեղ են. հյուր-անծանոթներից մեկը, ով համառորեն ուզում էր, որ ես ճանաչեմ-հիշեմ (մեղավոր եմ, ու այդպիսի մեղավորության պահեր հաճախ, շատ հաճախ եմ ունենում), ոչ մի կերպ չէր հավատում, որ ասում էի՝ ամեն ուրբաթ, ժամը 15.15, համերգ-պարապմունք-հաշվետվություն է Մարմարյա սրահում: Ես խոստացա նրան անդրադառնալ իր քանի իր հարցերին իմ օրագրով: Դրանք, իմ նկատառումները, մանկավարժական են:

Մեր յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար մեդիաուրբաթը նաև սեմիար-պարապմունք է՝ կրթահամալիրի տարբեր օղակներում, խմբերով և անհատական իրականացվող կրթական գործունեության արդյունքների հրապարակային ներկայացում՝ հանրակրթական (ուսպլանով նախատեսված) գործունեություն, ինքնուսուցում, ինքնակրթություն, ինքնազարգարցում, ազատ ժամանց… Մեր բոլոր համերգ-ներկայացումներին սովորողները և ուսուցիչները՝ որպես մասնակիցներ, համերգային գործունեության կողմեր, հավասար են և՛ միասին հանդես գալու, և՛ ինքնուրույն ներկայանալու առումով։ Տեսեք «Շրխկանը», «Սեբաստացիներ» երգչախումբը, Նոր դպրոցի ուսուցիչների պարային-երաժշտական ելույթները, անհատական կատարումները ուսուցիչների…. Մեր համերգների ժամանակ տեսանելի է գործունեության զարգացումը. սովորողների նույն խմբի, ասենք՝ երաժշտական լաբորատորիայի, Միջին դպրոցի թատերական կամ կրտսեր դպրոցի խառը խմբերի ելույթները չեն կրկնվում, արգելված է կրկնելը՝ նոր ելույթ է, նոր համար, նոր գործիք, նոր կատարող, կատարում…. Սրանցով նրանք միշտ հետաքրքիր են, անձանձրույթ, գումարած գրավիչ մեդիան, մեծ էկրանի, իմպրովիզի իրական ազատությունը, Մարմարյա սրահը՝ որպես ամենագրավիչ կենտրոն-դահլիճ… Մեդիաուրբաթը նաև դասարան-համույթների ձևավորման պատվիրատու է, խթան ու կողմնորոշիչ։ Այս օրերին, տեսեք, Անահիտ Գրիգորյանի 3-րդ դասարան ու էլի շատերին հանդիպեցինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իր աշխարհում մենակը, իր մտքերի տափուկը… Ճամփորդը…

Լավ հարսանիք՝ իսկական արևելյան, Հակոբ Պարոնյանի մասնակցությա՞մբ, սարքեցին իմ գլխին Հենրիկ Մալյանի թատրոնում… Տունը մեր՝ թատրոն-կինոտնից քայլերի վրա… Ես գլխացավ չեմ հիշում-չեմ ունեցել, 1285-րդ՝ չորրորդ տարվա անընդհատ գիրս փնտրտուքի գործիքով

Արի մական խաղանք, ա՛յ նոյեմբերիկ

Այսպես պարտադրում է իրենը Դավիթ Բլեյանը իրիկունն ութին… Երկու Աշոտիկ, ազարտի մեջ տան մեծ սենյակը սկզբում՝ մականի, հետո՝ գնդակի դաշտի վերածած խաղում են… Էս արջի քոթոթը խաղի մեջ` ոնց որ ես… —

Նասլեդ՝ на след?… հետքի վրա՞, ժառանգո՞րդ…

Չգիտեի Նասլեդ անունը, որ Հայաստանում ինձ չի հանդիպել, Ջավախքի հայերի շրջանում տարածված է: Երեկ Վաչիանի մշակույթի տան պարի խմբի՝ գյուղի դպրոցի սովորողների կրթահամալիրում գտնվելու վերջին օրը՝  «Սեբաստիա» համերգասրահում հրաժեշտի հանդիպման