Գրիգոր Խաչատրյանին է պատկանում թևավոր դարձած խոսքը. «Կրթահամալիրում մենք չենք աշխատում, մենք ապրում ենք»… Իրեն, իհարկե, ասածը չի վերաբերում՝ հիմա նա աշխատել է ուզում ընդամենը… այն էլ առողջությունը չի ներում. ինչ մնացել է, պահել է Շարժման համար… «Տեսնեմ Անին ու նոր մեռնե՞մ»…

Տարատարիք սովորողների և ուսուցիչների մեծ խումբ պատրաստվում է «Ֆրեսկո» փառատոնի Հառիճի վրանային ակցիային…

Հուլիսի 1-ը կյանքով լեցուն օր էր կրթահամալիրի Բանգլադեշում, ինչպես մինչհուլիսյան բոլոր օրերը… Մարգարիտ Հարությունյանը սովորողների ու նրանց ծնողների հետ պատրաստվում է «Աղավնավանք»-ի բազմօրյա ճամբարին… Մեր արշավախմբային ավտոբուսի ու  պարագաների ծառայությունը պիտի օր առաջ դառնան Կարինե Պետրոսյանի ղեկավարած Հայրենագիտության և ուսումնական ճամփորդությունների կենտրոնի ինքնակազմակերպիչը…

Գիտակների երկու սերունդ Վահրամ Թոքմաջյանի հետ իր ավանդական վաստակած-այսպիսի խելացի ճամփորդության էր

Լուսանկարները` վետերան գիտակ Աիդա Գրիգորյանի:

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների լողափնյա՝ 60-ից ավելի ճամբարականների համար այսօր լողին ու ուսումնական առօրյային գումարվել է Գյուղացիական ուսումնական կենտրոնի աշխատանքը… Կանաչ լոբի, կարտոֆիլ, հասունացող լոլիկ, վարունգ, կանաչի … ողջ հուլիսի համար…

Ջերմոցի բերքից  ճամբարականները բաժին հանեցին նաև նապաստակներին:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

Կյանք կա և… մեր բաժանման մեջ. Մանսուրյանների ընտանիքը՝ իմ սքանչելի Մարիամով-Աշոտով, իրենց ընդունակ-ուշադիր սեբաստացի մայրիկ Լիլիթով, Պրագա մեկնելուց առաջ եկել էին հրաժեշտի… Ընտանիքի հայրը՝ ճանաչված մեդիագետ Հարություն Մանսուրյանը, պայմանագրային աշխատանքի է անցել «Ազատություն» ռադիոկայանի Պրագայի կենտրոնում… Պրագայում գեղեցիկ, այսպիսով որոշված է, մենք բացում ենք կրթահամալիրի ներկայացուցչությունը… Իրոք. 7-րդ դասարանցի Աշոտն ու 9-րդ դասարանցի անխոնջ Մարիամը լավ էլ կղեկավարեն, թող Պրագան, որպես Եվրոպայի կենտրոն, սկսի հեռանկարային հաղորդակցվել կրթահամալիրի Բանգլադեշի հետ: Հետևեք մեր ներկայացուցչության ամառային թողարկումներին…

Կրթահամալիրը կյանքով կարելի է ճանաչել, հասկանալ… մուտք գործել, դառնալ նրա մասը՝ ուսուցիչ թե սովորող… Տաթև Թամազյանի 2015-2016 ուստարվա 6 տարեկանների ճամբարի թափ հավաքող գործունեությունը փաստ է… Նոր դպրոց դիմած 2009թ. ծնվածներն ու նրանց ընտանիքները սկսել են սովորել, ապրել միասին, ճանաչել կրթահամալիրը… Ճամբարային կյանքով են ապրում և 2010թ. ծնվածները. «Հինգ տարեկանների ուսուցում» շարունակ թափ, հեղինակություն հավաքող կրթական ծրագիրն ի՜նչ լավ է իրեն զգում կրթահամալիրի դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություններում… ապահովելով երեխաների մուտքը դպրոց շուրջ տարի գործող «մեծական» խնդիրներ լուծող, զարգացող, հետաքրքիր, լողացող պարտեզ-ճամբարներում… Այսպիսին՝ կյանքով-ճամբարային կլինի նաև 6-րդ դասարանցիների մուտքը Միջին դպրոց, 9-րդ դասարանցիների մուտքն Ավագ դպրոց… Դեռահասների և պատանիների Բանգլադեշյան ճամբարները պիտի իրական դառնան… Ասել եմ՝ մենք անհատին, անձին  վերաբերվում ենք հարգանքով և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ապահովում նրա ազատ ընտրությունը. մենք չենք ընտրում, մեզ են ընտրում։ Ահա ինչու՝ մենք հասարակություն ենք՝ հասարակ մարդկանց քաղաքացիական ընկերակցություն։ Կրթահամալիրն իր Բանգլադեշով, ինչպես Ռուսաստանը, միայն «Умом не понять»…

Դավիթ Բլեյանը իր ընկերների հետ լողում է  մեծերի լողավազանում:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում» (կրթահամալիրի փակ լողավազանը նկատի ունի) առաջին անգամ. հիացմունքն է փոխանցում.
— Օղակով եմ լողացել, ջուրը ծածկել է, բայց ես չեմ խեղդվել… Լողավազանի Տաթոն (լողի մարզիչ Տաթևիկ Համբարյանը) սիրուն ա, համ էլ…
Բաղրամյանի պողոտա, ինչպես ինքն է ասում, միտինգի, չեկավ…
— Շատ մարդ կա, հայրիկին բռնում են, բաց չեն թողնում…
— Դավի՛թ, պրծի գնանք Բաղրամյան…
— Սկզբում ճոճվեմ… հետո գնանք…
— Դավի՛թ, ուշ է, լողա՝ ուժեղանաս, կազդուրվես, որ գնանք…
— Սկզբից ճոճվեմ, հետո լողամ, հետո գնանք…
Ճոճվում է: Վերջում էլ թե.
— Սկզբում ճոճվեմ, հետո ծիրանի հյութ խմեմ, հետո մեքենաներով խաղամ, հետո լողանամ, հետո գնանք…
Այս ամենից, իհարկե, ճոճվելը մնաց՝ լա՜վ ճոճվեց, այնպես, որ Բաղրամյան ես գնացի մենակ՝ հեծանվով, իհարկե, հիացմունքի առարկա իմ ողջ արդուզարդով…

Ինձ սպասում են Բաղրամյանում լրագրողները, կրթահամալիրի շրջանավարտները, ովքեր ուրախանում-հպարտանում են իրենց ընկերների մոտ՝ ինձ պողոտայում հանդիպելով այսպիսի արդուզարդով… սեբաստացի ուսուցիչներ, հին ու նոր ծանոթներ, որ հատուկ հարցեր ունեն ինձ հետ կապված… Հենց միայն Սոնա Աբգարյանին հանդիպելու համար արժեր այսօր լինել պողոտայում… Այնքան վաղուց չէի տեսել միշտ սիրելի, միշտ հմայիչ ու միշտ սպասելի մեր Սոնային…

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, ով որպես մասնավոր անձ էր Բաղրամյանում, ափսոսաց, որ ձայնագրիչը հետը չէ. ուզում էր, որ ես անդրադարձ կատարեի «Բաղրամյանը երեխաների տեղը չէ» ոստիկանության պաշտոնյա կնոջ երեկ արված հայտարարությանը… Այդ ընթացքում երիտասարդ-հմայիչ զույգի հետ պողոտայով անցնում էին 3-4 խանդավառ 6-10 տարեկաններ՝ «Հայաստա՜ն» վանկարկելով, գունեղ… Աˊյ քեզ պատասխան. ես խոսելու տեղ չունեմ՝ Դավիթ եմ պողոտայում… Ընտանիքն է ազատ Հայաստանի սերնդի առաջին կրթիչը։

Epress-ի լրագրողներն ուսումնասիրում են Բաղրամյանի շարժման ինքնակարգավորման-ինքնակազմակերպման ֆենոմենը… Մեզ՝ սեբաստացիներիս հարազատ դարձած Շարժման կարևոր բանալիներն են սրանք, մանկավարժության գործիքները՝ ինքնակարգավորումը և ինքնակազմակերպումը… ազատ սեբաստացիական կրթական աշխարհի (շարժման) կարգավորիչներն ու կառավարիչները… Ինձ լրիվ բավարարում է այսպիսի տարածքում շարքային լինելը… Անջատեք այս Շարժումը, և կունենաք անլույս Երևան, որ կթաղվի երևանյան հուլիսյան տաղտուկի մեջ… Կմնա Բանգլադեշս… որտեղ մենք ապրում ենք՝ արթնացումից մինչև Բաղրամյանի պողոտա…

Իսկ երեկ ես հանդիսավոր էի նաև, որ խոստումս կատարեմ: Կատարեցի… Շարժման նշանավոր «ինքնակարգավորիչ-ինքնակազմակերպիչ» Կարեն Խաչատրյանին՝ մեր Կային, հանձնեցի Բաղրամյանի պողոտան՝ իր Շարժումով… Խոստացել էի մինչև ուսումնական արտագնա հավաք-ճամփորդությունից վերադառնալը պահել-պահպանել… Ավել-պակաս՝ այս է, ապրող է, կենդանի է Շարժումը…

Հուլիսի մեկը Բաղրամյան պողոտայում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր` Տաթև Բլեյան
#377

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գործիս իմաստն այն է, որ ձեզ օգնեմ սիրահարվել…

Համաձայնեք, որ պակասող մասնագիտություն է… Շնորհակալ եմ Ռեյ Բրեդբերիին՝ մասնագիտական կողմնորոշման, «Ժպիտը» պատմվածքի համար, և կրթահամալիրի Գրական ակումբին, որ մեզ ընթերցանությանը-կյանքին-ստեղծականությանը սիրահարեցնելու գործին է կպել… Նոր դպրոց-Արևելյանի բակում պադոնների վրա

Ինքնուրույն սկսենք սովորել, որ չհոգնի ընկեր Մարինեն…

Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս

Հերթից դուրս

Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի