Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի…

Ռիչարդ Բախը մեր Սեյրան Ավագյանի համար է ասել: Երեկ մենք կրկին հանդիպեցինք Սեյրանի հետ, իր ընկեր-հարազատներով, իր արժանի որդի Վարդանի շնորհով, Սեյրանի մահվան օրվա ավանդույթի առիթով, կհանդիպենք հուլիսի 15-ին, իր անբաժան-արժանի ընկերոջ՝ Հարություն Թոփիկյանի ու իր Երևանի կամերային երգչախմբի՝ ավանդույթի ուժ ձեռք բերող հիշատակի համերգով, հուլիսի 27-ին, կկազմակերպենք տպավորիչ, նորից ամենամյա հանդիպում-հավաք Սեյրանի ծննդյան օրվա առիթով, ու կսկսենք, իհարկե, Սեյրան բարձունքից… Ե՛վ հիմա, և՛ միշտ կլինեն Սեյրանի հետ մեր հանդիպումները… Լսվե՞ց իմ խոսքը, որ Նառա Նիկողոսյան-Մարիետ Սիմոնյան-Արմինե Թոփչյան ընկերների փոխանցմամբ եթերում է…

Հուլիսը սիրելի ծնունդների ամիս է, որ սկսում են Աննա Բլեյանը, Պետրոս Բլեյանը, Գևորգ Հակոբյանը, հետո՝ Շուշան Բլեյան, Նազենի աստղ Հովհաննիսյան, Սոնա թոռնուհի Հովհաննիսյան, Սեյրան Ավագյան… Կարինե Ջանոյան, Ռոզալիա Բլեյան ու Թաթոս… Ոչ լրիվ շարքը. այնքան ու այնպե՞ս, որ գլուխս կորցնեմ, Վարդավառով Աբուլի գրո՞հն էլ մոռանամ… Արձակուրդի ամիս է, ասա, վերցրու ոտքերդ, ճամփորդական ցուպդ ու գնա…

Օրը, չշփոթեք, Շուշոյինն է։ Այս ե՞րբ 13-15 տարեկանն անցավ, Շուշկին ամուսնացնելու աղջիկ դարձավ։ Ա՜, վաղուց նոր աղջիկ ունենալու ժամանակն է… ԱմենաՇուշոն իմ կերգի՞ այսօր, որտե՞ղ… Կիմանաք իմ վաղվա գրում… Սիրում եմ ծննդյան օրվա առիթով համերգները, քայլքերը, վերելքները, ուխտագնացությունները, թափառումները… երբ միասին են, առիթ է, հարազատներով… Եվ պիտի հարազատներով ուժեղ լինել կոտրելու համար ավանդույթի պարտադրած ուտուշ-խմուշի աղմուկը-կենցաղը, որ հավերժության վրայով ազատ-ուրախ ճախրեն… Ախր, այնքա՜ն հեշտ է դա անել հենց ծննդյան օրվա առիթով՝ քո, ընկերոջ, հարազատի… որքա՜ն հանրային զորություն կա թաքնված ծննդյան օրերի մեջ, որ մսխվում է, այլ ուղղությամբ գործադրվում… ո՛չ ուրախ-ճախրանքի…

Ամառային ճամբարը Հյուսիսային դպրոցում։

Բելգիայի պատանիների ամենօրյա բաց դասը կրթահամալիրի Արևմուտքում՝ Ագարակում, դպրոց-պարտեզում, երկու շաբաթ՝ 2017-ի հուլիսի 1-ից 14-ը... կարգապահ, պարտիզապուրակային, շրջակա միջավայրի բարելավման նախագծով ձեռքի աշխատանքի մասին, առանց շաբաթ-կիրակիի, առավոտյան ժամը 9.00-ից 13.00, փոքր՝ 1-3 հոգիանոց խմբերով, գործիքներով, խաղաղ-կենտրոնացած,
ինքնավերահսկվող… 15-17 տարեկան կամավորները Եվրոպայի կենտրոնից՝ Բրյուսելից, եկել հասել են Հայաստան, Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ, իրենց օրվա կարևոր մի մաս հատկացնում են այսպիսի աշխատանքի, երբ ճամբարի անունն էլ աշխատանքային չէ… Իսկ մեր սեբաստացիական աշխատանքային ճամբար-ջոկատները համառորեն չեն կայանում, «Նոր գեղարվեստ» անունն էլ չփրկեց, իր ղեկավար Քնարիկի հմայքն էլ, լողն էլ,
ինստալյացիա-ներկայացումն էլ… Ինչո՞ւ։ Իմ սրտով չեն և մեր կայացած, լողափային ճամբարների աշխատանքի կազմակերպումները…  Ա՛յ, դրեք բելգիական աշխատանքի կողքին ու նայեք… Ո՛չ ծնողների աջակցություն ունենք, ո՛չ ջոկատավար-ուսուցիչների կարգապահությունը, ո՛չ հանրային ոգևորում՝ իշխանությունների, ԶԼՄ-ների կողմից՝ եղած-չեղած, կաս-չկաս… Այս օրերին բոլոր տարիքի պատանիների բոլոր կարգի ուսումնական ճամբարների թեման իմ օրակարգից չի իջնում։ Միայն իմ զոռով չի լինի. չեմ էլ ուզում։ Բայց բազմապիսի ճամբարները՝ սովորողների թե ուսուցիչներ, խառը, որպես ոչ ֆորմալ ուսուցման ձևեր, շրջանցել էլ չի լինում…

Աշխատելու նման արդյունավետ-կարգապահ բելգիացի պատանիները նաև պարերգեր են յուրացնում-տարածում, մեր լողափային ճամբարների ճամբարականներին իրենց սիրելի ֆրանսիական երգերը սովորեցնում-փոխանցում, վարժություններ, կենսափորձ… իսկական ուսուցում. տեսեք նրանց այսօրվա ելույթը Մարմարյա սրահում…

Չգիտեի՝ կարդացի, իմացա: Կարևոր էր։ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ 2017-ի հունիսին Ուկրաինայում կայացած հարցումը-ուսումնասիրությունը, առանց Դոնբասի, պարզել է, որ Ուկրաինայի բնակիչների 92,6 տոկոսը իրեն ուկրաինացի է համարում, 5,5%-ը հարցվողների իրենց կոչել է ռուսներ: Ընդամենը 5,5%-ը, չնայած, որ հարցվողների 37,8%-ը տանը խոսում է ռուսերեն, ուկրաիներեն` 60,4%-ը: Այս ուկրաինական ինքնագիտակցականի վրա կայանում է հզոր, եվրոպական նոր ուկրաինական պետությունը՝ կարևոր Եվրոպայի ամբողջականության համար, անհրաժեշտ ռուսական մեծապետականություն դեմն առնելու համար… Հայաստանցիներս չենք կարող այս Ուկրաինայի բարեկամ-ջատագովը չլինել…

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի այցը Հյուսիսային դպրոց-պարտեզ։

Նորից օրակարգում է Սևանա լճի խնդիրը: Մենք սեբաստացիներով Սևանի ափին, «Ժայռ»-ում ենք, բարի ճանապարահ Խորվաթիայի  սակրավոր պատանիներին-մասնագետներին: Ընթերցողական ճամբար են մտնում մեր գրական-ակումբականները… Ի՞նչ շունչ կհաղորդեն նրանք Սևանին մեր, հիմք կդնե՞ն մասնագիտական հավաք-քննարկումների, հենց Սևանի խնդիրներին առնչվող փոքրիկ կարևոր ուսումնասիրությունների: Այս հրապարակումը կօգնի՞ մեր սևանապահպաններին, որ արագացնեն հայ-վրացական պատանեկան բնապահպանական ճամբար-հավաքի պատրաստությունը… Կդառնանա՞ Սևանի «Ժայռը» մեր գեղարվեստի-կերպարվեստի համար պլեներային պարապմունքների հարթակ՝ չգիտեմ… Մեր վաստակաշատ հները հոգնած են սրա համար, նորերը այդպես էլ չեն խիզախում… Այս ամա՞ռն էլ անցնի…

Իսկ լրագրող Սյուզան Սիմոնյանի եզրակացությունը, որ այս օրերի թշնամության բորբոքման ու հաշտեցման փակուղին խորացնոր աղմուկի փոխարեն կարելի էր ցավակցել ուղղակի փոքրիկ Զահրայի ու նրա տատիկի մահվան կապակցությամբ, ունի՞ իմ օրագրի ընթերցողի աջակցությունը…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1092

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի…

Մեզ միավորող գործունեությո՞ւն է դարձել իմ օրագիրը… Ելենա Խոդիկյան, շարունակո՞ւմ ենք միասնացման այս հյուսը, կունենանք հրավեր-կանչ որևէ խմբով, դպրոցում, սեբաստացիական աշխարհի մի անկյունում, քայլքով-հեծանվաերթով, ինչպես երեկ, իմ կողմից անարձագանք չի մնա, կտեսնենք–կլսենք–կգրենք mskh.am-ում,

Հունիսը երկրագործի ամենաամիսն է…

Զարմացա-հիացա-ն ես հիմա հաճախ եմ միասին գործածում. այ, mskh.am-ում Նոր դպրոցի երկրորդ դասարանի, ղեկավար Աշխեն Գրիգորյան, «Աշխատանքային երգեր» նախագծի մեդիաամփոփում-ներկայացումը նորից առաջացրեց այդ զարմանք-հիացմունքը… Իհարկե, այսպիսի սեբաստացիական միջավայր է անհրաժեշտ

Հեղինակային մանկավարժության համի ուժը

Իմ զարմանալի քույրիկ Նազենի աստղի՝ Նազենի կրտսեր, իսկական Հովհաննիսյանի ծննդյան առթիվ երեկ կազմակերպած ընտանեկան հավաքի տպավորությունից ծնված, իմ այս գրով փոխանցած․․․ մի օրվա հեղինակային մանկավարժության համի ուժը։