Գիրն իմ, պատումն օրվա որոշակիություն-ձև ստացավ աշխարհի ամենաթանկ դպրոցի մասին նյութը դիտելիս: Իմ երեկվա աշխատանքային շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, գումարած mskh.am-ի առաջին էջի նյութերը միասին ի՞նչ են փաստում, ի՞նչ անուն տաս մե՛ր ստեղծած կրթահամալիր-դպրոցին, աշխարհի ամենա… ի՞նչ։ Ամառային հավես-զբաղմունք կդառնա՞ ընթերցողի համար այս սկզբով շարունակելը՝ ռոդարիական բստրումով-երևակայությամբ, ուրախ լրջությամբ, սառնանույշով ամառային… Իսկապես, Քունը լողափին, Նախակրթարանի «Չլմփան» համույթ, Բնության կանաչ հայելին,  Հայ-բելգիական ճամբար 2017, Ընթերցանություն ճամբարականների հետ, Մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում, Լողափնյա ճամբարային խաղեր… Սրանք ինչպիսի՞ դպրոցի մասին են պատմում, իրական, շատ մոտիկ-կոնկրետ մի տարածքում, կրթահամալիրի Բանգլադեշ հասցեով… Շուրջտարյա դպրոց՝ իր շուրջտարյա, ամառային-ձմեռային արտագնայով… Թումանյանական չլմփոցներ Երևանում, Կարզախը կարող էր Ջիվանի ծնել,  Ջիվանի հնչել է երեկ, հնչում է այսօր, կհնչի վաղը, Չբացահայտված, յուրօրինակ Սվանեթին, Սևանի «Ժայռ» ռազմամարզականը, Լուսավոր ճամփեքով դեպի Արցախ, Մի քանի ժամ, որ դիպել է սրտիս ու պոկ չի գալիս: Համեցեք՝ ամառային արտագնան մեր, միաժամանակ Բանգլադեշում, մեր ընթերցողի հետ… Դե, իրապատումի-հրաշապատումի-արտագնայի-ներկայի, ֆիզիկականի-մետաֆիզիկականի արանքում իմ վիճակը պատկերացրեք, գոհի-դժգոհի-անդադրումի-ճամփորդի-միշտ առկայի… Գիր է, պատմում եմ անցումներով…

Գունեղ ամառային լողափում 2-ից 4 տարեկաններն են:
Ֆոտոշարը`  Շամիրամ Պողոսյանի:

Քոլեջի մի պուրակում (քիչ հետո՝ նազելի ննջարան լողացող 2-5 տարեկանների համար) Շողիկին նախատում-առաջադրում եմ մի քանի տարվա գործ-նախագիծ, Անուշիկը Նիկողոսյան, որ հենց նոր վրացական Սվանեթիից վերադարձած՝ ջերմոց-լաբորատորիա է ուղղվում, դադար… պատմում է. ծնվում է հայ-վրացական բնապահպանական ճամբարը հուլիսի վերջին Սևանի ափին սկսելու առաջարկը։ Քոլեջի կարի արտադրության տեխնոլոգիայի մեր դիպլոմնիկների՝ Սեբաստացի TV-ի արձանագրած ցուցադրությունը նոր-բաց հարթակում չանելու փաստը՝ որպես ձախողում-անհաջողության այդպես էլ չմարսած, ու գալիս են, նախակրթարանի աստիճաններով անցնում-իջնում չփլախ-միայն վարտիքներով նոր մանկիկներ՝ խմբերով, միայնակ, ծնողների հետ, դաստիարակի… Տեսարա՜ն… Ես այս ամենը տեսնում-լսում-ձայնագրում-տեսագրում-մեկնաբանում-եթեր եմ տալիս… Լավ, ինչո՞ւ ես… Բա էդ ԶԼՄ-համքարությունը հենց հիմա Երևանում ինչո՞վ է զբաղված…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ու հենց այդ պահին իմ այֆոնին քաղաքապետարանի հաղորդումն է Երևանյան ամառ 2017-ի ծրագրի մասին… Միայն ծիծաղը կփրկի. այս իրական ներկան քաղաքի արվարձանում չկա այդ ծրագրում, չի ստանում աջակցություն, հանրային ուշադրության չի արժանանում… Քիչ հետո «Ազատություն» ռադիոկայանի Անուշիկը իր հետևողականությամբ-տեսանյութ կգրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կրթության ցուցանիշի նվազման հետևանքների մասին… Իսկ Անուշիկին ուղղված իմ հանդիմանությանը՝ լավ ինչո՛ւ համառորեն-համերաշխ չեք անդրադառնում մեր ստեղծած այս անհեթեթ, ուրիշ ի՜նչ բառով որակես, աշխարհի անցուդարձին, ինչո՞ւ չեք նպաստում դրանով այս աշխարհի տարածմանը… Թե՞ այնքան էկզոտիկ-յուրահատուկ է, որ կարող է միայն պահպանվել, որ չանհետանա հանրային կյանքի Կարմիր գրքից… Տարածման ենթակա չէ՞…

Օրվա վերջում, եթե իմ օրը ունի այդպիսին, Հերմինե Անտոնյանի հետ «Բարեկամություն» ճամբարի զարգացումների-տարածումների մասին է մեր հանդիպումը լաբորատորիայում… Մենթորական բաց լաբորատորիայի նախագծի ընթացքին… Ճամբարում ուսուցչական մարզական գործունեության մշտական ապահովման միջոցների մասին… «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի հաջորդ փուլին անցնելու Երևանի քաղաքապետին ուղղված իմ այս նամակի մասին… Առանց իմ ամառային (արտագնա ճամփորդական ներկա-ընտանեկան) կյանքում ոչխարի պանրի թնջուկը լուծելու չի ավարտվելու իմ օրը… Դավիթը, գիտեք, մի գլուխ՝ ոչխարի պանի՜ր, ոչխարի բո՜ւրդ, անհարմար անցումներով…

Ամառային ճամբարի առօրյան Հարավային դպրոց-պարտեզում:
Ֆոտոշարը`  Մարիամ Քալանթարյանի:

— Պա՛պ, ամենալավ պանիրն է ոչխարինը, բա բո՜ւրդը…
Ասում է մի մարդ, որ պանրի մոտ չի գալիս, բրդե ամեն ինչ շպրտում է վրայից…
— Որտեղի՞ց գիտես, Դավի՛թ…
— Վիլյամն է ասել, պա՛պ, մեր խմբի Վիլյամը, իր համար ամեն օր ոչխարի պանիր են առնում…
Հանդիպեցի, իհարկե, Արևմուտքի ճամբարում Վիլյամի ճարտարապետ հայրիկին… Այդպես է: Հանգստացա: Ինձ համար էլ, Սև-Սպիտակ սարերում իր ծննդյան օրն անցկացրած Գևորգի համար էլ, մեր Կենտրոնում էլ ոչխարի պանիրը հարգի է… Դրան դեռ կվերադառնամ:

Բելգիայի պատանիները ճամբարում կարգապահ, ամենօրյա աշխատանքի ինչպիսի՜ դաս են տալիս: Այդպե՛ս է կառուցվել հայերին ձգող Աշխարհը…

#1091

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս քաղաքն անգամ քայլելու համար չէ…

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, անձրևանոց այդպես էլ չեմ բռնում. Արմինե Թոփչյանի ընտրած անջրանցիկ թիկնոցն ամենահարմարն է անձրևին քայլելու, հեծանիվ վարելու համար… Այս դեպքում մի վտանգ կա Երևանում՝ ջրափոսերը,

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…

Խաղացնո՞ղ խոսք է իմ գիրը…

Գտեք «խաղացող խոսքի» հեղինակին. մի տեղ նշել եմ հետաքրքիր այս կապակցությունն ու մոռացել հեղինակին… Իմ խոսքը-գիրը, հեծանվի պես, ասել եմ, իմ խաղընկերն է. իմ հետ նրա շփումը չի կարող բնական-օրգանական