— Ոչ մի տեղ գնալ չեմ ուզում․ ուզում եմ մնամ, քանդակի դպրոցում աշխատեմ…
Երեկ, օրվա վերջում, երբ ես «քաղաք» էի մեկնում, լրագրող, սեբաստացի Մարիամի հայրիկ Մհեր Արշակյանի հետ հեռուստազրույցի «Ֆակտոր TV»-ի եթերում, խոստովանեց Վիգեն Ավետիսը իր բազում պայմանավորվածություններից, Ֆլորենցիայի ապրիլյան սիմպոզիումին ընդառաջ, այսպես շվարած, կամուկացի արանքում, իր բակում քանդակի դպրոցի՝ այսօր հանրայնորեն ճանաչված-օրհնված, որպես փաստ…
Դու քանդակագործ ես, քանդակի քո եզակի դպրոցով, քեզ ծանր պահի, Վիգե՛ն Ավետիս, մի էլ գնա, մի՛ շտապի․․․

Իմացա, որ այս բացահայտմանը Վիգեն Ավետիսը հետևել է։ Մեծ աշխույժի-եռուզեռի մեջ օրվա, ես տեսա՝ ինչպես քանդակի դպրոցի բակի մետաղե սեղանների վրա դրած քարերով իրենց առաջին քանդակներն են սկսել ձևել-կերտել սեբաստացի 4-7-րդ դասարանցի տղաները, ու ինչպես է Վիգեն Ավետիս՝ աշխարհ տեսած քանդակագործը աշխարհից վերացած աշխատում իրենց հետ…

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի հանրային մատուցում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Եթերում ֆեյսբուքի իրիկունը ես տեսա՝ ինչպես էր կրթահամալիրի խաղողի-գինու գործարանի ղեկավար Արտակ Ռշտունին իր դպրոցի լաբորատորիայում Ստամբուլի Մխիթարյան վարժարանի սովորողների-ուսուցիչների համար ցուցադրական շշալցում անում՝ նրանց նվեր մեր գինին… Մենք անհամբեր, ամեն օր կմոտեցնենք հանրությանը խողողի և գինու դպրոցի հանրային տոնախմբությանը… Մենք սկսել ենք իտալական կողմի հետ մեր գործընկերության հաստատումը՝ նաև սրան ուղղված…

Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, երբ մենք օրվա ծրագրով, կրթահամալիրի բանգլադեշը հայտնագործած հայտնի-արժանավոր երևանցիների մեծ խմբի հետ, հայտնվել էինք Արևմուտքում, տեսանք՝ ինչպես են տղաները երկարօրյայի Մելինե Սիմոնյանի դաստիարակությամբ, նոր խաղադաշտում ինքնամոռաց ֆուտբոլ խաղում, իսկ փունջ-փուջ աղջիկներ նշանավոր դարձած քարափի կանաչի մեջ զատկական պատրաստությունների մեջ էին․․․

Մի փնջի էլ, բայց կրթահամալիրի Ավագ դպրոցից՝ Արփի,  Արմիգ, Գլեա, Միլենա, Սոնա… հանդիպեցինք Ագարակում, իրենց նախագծով․․․ Ինչքան ավելի ու ավելի հետաքրքիր-բազմափունջ են գործում սեբաստացիները, որ ինձ նման ամենահասը վրիպում է աջ ու ձախ․․․ Լավ նշան է․․․

2019-ի մայիսյան ստեղծագործական հավաքի օրերին (սեբաստացի աշխատողներով պատրաստ-պատասխանատու ասում ենք) շրջանավարտները գեղարվեստի մառան-թատրոնի սրահում, որպես նորամուտ կխաղան ցտեսության ներկայացումներն իրենց անհատական ու խմբային, իսկ հարևան նոր ցուցասրահ-լաբորատորիայում կբացվի «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ցուցադրությունը՝ ընդառաջ քանդակագործության-ճարտարապետության միջազգային բաց-ամենամյա փառատոնին։

Գործը՝ ծով, տեսնում եք,  փոփոխությունների մեր կյանքի հորձանուտում․․․ Իսկ վերնագիրը՝ երեկ իր խելացի-տպավորիչ, հնգամյա համերգային գործունեության ամփոփումով հանդես եկած Լիլիթ Բլեյանի մի երգից է։ Լսե՛ք Լիլիթին․․․

«Բլեյան կրթական ցանց»: Աշտարակի և Սասունիկի մանկապարտեզների աշխատողների նորաստեղծ երգչախմբի փորձն Աշտարակում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1636

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը

Իմ գիրը՝  հակակոռուպցիային աջակցություն

«Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից ինձ ուղղված հարցերին բաց եմ պատասխանում, որ  այսպիսով լինի հակակոռուպցիոն… Ընթերցողն այսպես և՛ ինձ կհսկի, և՛ իր պատասխանով իր աջակցությունը կբերի։ Իրավիճակ փոխենք։ Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք տեսնել

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել