Երբ տուն հասա, ժամը ութն էր. Դավիթն իդիլիայի մեջ էր. Մերի Առաքելյանը, մեր տան սիրելին, ով երկար էր բացակայել, հասցրել էր մինչ իմ գալը գերել-տանել Դավիթ Բլեյանին իր հմայքով, սիրով, շնորհքով… Հետո, երբ Մերին ու Դավիթը սկսեցին նվագել-երգել, երբ սկսեցին թերթել այսօրվա գրքի տոնավաճառի նվեր-գիրքը Դավթին՝ «Զանգակի» քառամաս գունավոր «Կենդանիների օրագրերը», այս շաբաթների լարվածությունը միանգամից տեղի տվեց… Մեր տան աղվեսն անճանաչելի էր…

Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը…

— Մի գնա, Մերի, ես չեմ ուզում, որ դու գնաս, ես սիրում եմ քեզ,- խոստովանեց մեր «սրտակերը»…
Մերիի գեղեցկությունը, շնորհքը խաղաղեցրեց, մեզ վերադարձրեց մեր մոլորյալ որդուն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուզո՞ւմ ես՝ հաշվելով ուտեմ

Նստակոնքին նստած, բաց դռնով զուգարանից Դավիթը կանչում է բա՜րձր-զի՜լ… — Մայրի՜կ, շուտ տոլման տաքացրու, դիր սեղանին, քաքիկս վերջացնում եմ, շուտ գալիս եմ հեծանվովս, տոլմա ուտեմ… Հետո էլ` ինձ նայելով. —

Որպեսզի կարողանանք տեսնել արևի խավարումը

Լիլիթ Ազիզխանյանը մեծ նապաստակ ձու-ձու կակա է նվիրել Դավթին, որ պահվել է սառնարանում՝ Դավիթ Բլեյանին  որպես անակնկալ հայտնվելու համար… Հիմա, երբ Դավիթն արթնացել է քնից առավոտ շո՜ւտ՝ լրիվ ինքնուրույն-մենակ, իր

Ես խուլ չեմ, մեր տանը ոչ ոք չի հրամայում…

Ստուգեք-համոզվեք-հաստատեք… Դավիթ Բլեյանը առյուծի ձագ չէ, առյուծ է, ու տեսեք, իրիկունը ոչ միայն իր կռիվ է տալիս, պաշտպանվում իր հայտնի հոր, թվում է` լեգիտիմ (օրինակարգ) թելադրանքից-պահանջից, այլև մռնչում-սպառնում (տեսարան է)՝