Կարևոր ձեռքբերումներով հունիսյան պապիկ ստացվեց ինձանից… Ամենակրտսեր թոռնիկ Վահան Սերոբյանի կրծող-ամուր ատամները հայտնվեցին, նրա քույրիկ Արևիկ Տատինցյանը տենդագին պատրաստվում է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին, գեղարվեստի ցուցասրահում մասնակիցը եղավ «Գեղարվեստը Միջին, Ավագ դպրոցներում» ցուցահանդեսի, Սոնա Հովհաննիսյանը ջութակով բեմ բարձրացավ-ո՜նց նվագեց-գերեց, Արաքս ավագ քույրիկ-ավագ թոռնուհիս ուշադիր համակ, համերգային ծաղիկներով… նրան դպրոց-պարտեզի համերգասրահում գրկեց Աշոտ պապիկը… նվաղեց…

Ջութակը-ալտը իմ կյանքում՝ որպես խորհրդանիշ… Աստված այնքա՜ն շռայլ-բարեհաճ լիներ իմ հանդեպ, որ երաժշտական գործիք ընտրեի, ջութակը կլիներ հաստատ… Գիտե՞ք՝ քանի անգամ ջութակով մարդու հայացքով չափել եմ բեմից լեցուն դահլիճը… Բաշխի՜ր ու բաշխիր քո լարերից թափվող երաժշտությունը՝ ձայները, որպես ողոքում*-մաքրում-օրհնության… փառաբանում Տիրոջը՝ այդպիսի շնորհով օծելու համար… Որքա՜ն բարեխիղճ մանկավարժություն. խելացի Լիլիթ Բլեյանն իր մայրիկից փոխանցված օժտվածությունը՝ ջութակ նվագելը, նաև կոնկրետ գործիքով կապը երաժշտության հետ, փոխանցում է իր շարունակություն Սոնուլիկին…

Ճամբարային առավոտյան անցուդարձը կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ես համերգասրահից հետևում եմ Արևմուտքի դպրոց-պարտեզում՝ համերգասրահի շուրջ, հունիսյան ճամբարի հերթական օրվա զարգացումներին… Այսքա՜ն բազմազան-առույգ-ստեղծական, մարդավայել գործունեություն-կյանք մեր ուսումնական ճամբարներով մեկ, բոլոր յոթում… այսքան ներառական-մատչելի-անխտրական, երկու տարեկանից սկսած… Այսօր մեր հեղինակած, քարուքռի մեջ զրոյից ստեղծած ճամբարների ստուգատեսն է, դրանց գործունեության մի պաշտոնական-ամփոփիչ ներկայացում… Ի՞նչ կլինի երկուշաբթի, հունիսի 12-ից, երբ ճամբարները ուսումնական պլանով որոշված պարտադիրից դառնում են լրացուցիչ կրթության, Ամառ 2017 նախագծով որոշված… Այս-մեր ճամբարները Բանգլադեշի քար ու քռին, արվաձանին բնակելի ոչ միայն կենդանություն-բացառիկություն հաղորդեցին՝ ցավոք, այդպես էլ մեզանից դուրս տարածում չստանալով (ինչո՞ւ. հարցրեք ու պատասխանեք, որ չհաշտվեք), այլև իրենց միջավայրով (ներսով-դրսով), ճամբարական-սովորողով, ջոկատավար ուսուցչով մարդկային դարձրին պահեցին՝ ետ դարձի-շեղման ոչ մի շանս չտալով… Սովորույթի իներցիայի ընթացքով, հանրապետություն-հասարակությունում ստատուս-քվոյի պարտադրանքով, ախր, սա՝ շեղումը, մեկից մեկ բեկում կլիներ, էսօր չէ՝ էգուց… Չթողեցինք՝ լինի, կարողացանք մեր նախագծով, հետո գծածի հունով, մեր, թող որ արահետով, բայց անշեղ ընթացքով… մի տուտը՝ երեխայի բնույթի մեջ, մյուս տուտը՝ հեղինակային մանկավարժության սկզբունքներում… Ու հիմա իմ հայացքը օրացույցի՝ հունիսի 12-ից սկսվող շրջանին է…

Այլընտրանքային նկաչություն…
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի

Այո, խնամքի մանկավարժություն, իսկ սա այնքա՛ն կոնկրետ է, փամփերս հագցնելու-հանելու աստիճանի, ինչպես Օլյա Մանդալյան-Սաթենիկ Գևորգյան դաստիարակ զույգի՝ ամենօրյա լողի պատրաստվելու  այս տեսապատումում… Հինգ լողափ ու տասնմեկ լողավազան կրթահամալիրի Բանգլադեշում, մեր դպրոց-պարտեզներում-քոլեջում, ասել եմ՝ ամենամարդկային տարածքները Երևան քաղաքում… Խնամքի մանկավարժությամբ ստեղծված այս կրթական մեր օազիսները բնակելի արվարձանի անկյուններում հայտնված, կմիանա՞ն իրար անցումներով, պուրակներով, կտարածվե՞ն, «Կրթական պարտեզ բնակելի արվաձանում» նախագիծը կդարձնե՞ն փաստ բոլորիս Երևան-ջանի կյանքում՝ շատ բանով այս հունիսի 12-ից սկսվող-տարածվող Ամառ 2017-ից է կախված, նրանով որոշված մեր գործերից-նախաձեռնություններից… Ես կանգնած եմ անսասան, կարող եք վստահել ինձ, հուսալի եմ որպես գործընկեր՝ Ամառ 2017-ի ողջ ծավալով ու ընթացքում…

Թատերական փառատոնին ընդառաջ` ջրային մեդիաներկայացում…
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի, Կատյա Գրիգորյանի

Աշխատանքի լողափնյա ճամբարներ հասունացող պատանիների՝ 8-9-10-11 տարեկանների համար, իրենց աճի համար անհրաժեշտ-բնական աշխատանքային-ուսումնական գործունեությամբ և վաստակով՝ լողափի-լողավազանի տնտեսության պահպանությանն անհրաժեշտ, աշխատավորի ընդմիջումի տանից բերված բրդուճով… Աշխատանքն էլ, այո, խնամք իր լողափի, լողավազանի, նրա շուրջ ծավալվող սանիտարական միջավայրի՝ կանաչի-հեծանվաուղու, լանջերի, ուսումնական հարթակների, խճի ու ավազի մաքրության, պարտիզապուրակային դիզայնի… Աշխատանք՝ Նոր գեղարվեստի, Ագարակի ընդարձակման ու «Կրթական պարտեզ» նախագծի շարունակականության…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1064

*Ողոքում — համոզում, հորդոր, սիրտը մեղմացնելը, հանգստացնելը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրիկի ծաղիկն ու պահապան շունը

Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով,

Առաջնագծում, ինչպես առաջնագծում․․․

Փրկությանդ արև Վահագնին տեսար․․․ 

Հեծանվի ու արևի պաշտամունքի հուլիս…

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի