Մեր Նորայր Ասատրյանն է հայտարարում «Լապտեր» պատանեկան ամսագրում, ես էլ շարունակում եմ վերնագրով Նորայրի իմ թվով 1061-րդ գիրը…
Հիմա դա այլևս քթի հարց չէ. հիմա սկզբունքի հարց է՝ կրկնում եմ ես կրթահամալիրի Գրական ակումբի օրվա հերոսին-հյուրին, Լուիս Ֆերնանդու Վերիսիմուին ու պատրաստվում իմ այսօրվա հանդիպմանը Ավագ դպրոցի լրագրողների հետ… Երեկ հանդիպում էր 4-5-րդ դասարանների լրագրական խմբի հետ… Չգիտեմ՝ այսպես ճի՞շտ է, ըստ տարիքային խմբերի… Թե՞ լավ կլիներ՝ ըստ թեմաների, սովորողների ընտրությամբ, տարատարիք խառը… Երեկ խոսում էինք կրթահամալիրի լողափերից, դրանց զարգացումից, այսօր՝ դատելով հրավերի բովանդակությունից, նախագծային ուսուցման զարգացումներից… Ամբողջովին նախագծային ուսուցում ստուգատեսային միջավայրում, ուսումնական ճամբարային գործունեությունը՝ հենց նախագծային ուսուցման զարգացում… Ճամբարից ճամբար, ուզում եք՝ 2016-ի հունիսից 2017-ի հունիս, մե՞ծ ժամանակ է, համեցեք՝ 2017-ի հունվարից 2017-ի հունիս նայենք՝ ի՛նչ ճանապարհ անցանք… Ինչպիսի՞ն է լինելու 2017-ի սեպտեմբերը մեր. դա հիմա՝ 2017-ի հունիսին՝ այս ճամբարներում, հետո մանկավարժության ճամբարներում՝ 19-21-ը, 26-28-ը հունիսի, 12-16-ի Բանգլադեշյան պլեներում, իր 22-24-ի արտագնայով, չի՞ որոշվելու, Ամառ-2017-ի մյուս նախագծերով չի՞ որոշվելու, բա որտե՞ղ, ով, երբ… Թե՞ այս ամենը մի շրջանի՝ Ամառ 2017-ի կյանքն է մեր, հետո վերադառնալու ենք՝ սկսենք 2017-2018 ուս. տարին… Բա զարգացո՜ւմը, շարունակականությո՜ւնը… Նկատեցիք-արձանագրվե՞ց՝ հունիսի 3-ին Երևանում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամում, կրթահամալիրի վրացախոսների ակումբը ներկայացուցչական կազմով, և Թբիլիսիում՝ Քաղաքացիական ֆորումում, կրթահամալիրի տնօրենն ու միստր Յուրան, ներկայացնում էին հայ-վրացական կամուրջներով մեր ծրագրերը… Իրականացրած է. իսկ մասնակիցները՝ Երևանում թե Թբիլիսիում, պետք է… պետք է… ավելի շատ պետք է… Պետք է դուրս գալ քննարկման ֆորմատից դեպի գործողություններ. Եզրակացնում-բանաձևում է մեր Միքայել Կամենդատյանը և՛ Երևանի, և՛ Թիֆլիսի կլոր սեղանների մասնակիցների համար…
Արևելյան կողմն աշխարհի:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:
Եվ այսօրվա լրագրողական հավաքում սեբաստացիների, և՛ մասնաժողովում, և՛ վաղվա միասնական սեմինար պարապմունքում սեբաստացի դասավանդողին, խմբին, ընտանիքին, անհատին՝ սովորող թե ուսուցիչ, դեպի գործողություններ մղելու, գործողություն պարտադրելու նոր կազմակերպումն է… Մեր Վահանի՝ Արևիկ Տատինցյանի եղբոր նման, դեպի գործողություն… և ինը ամսական հսկան բռնեց ու ատամ հանեց… Առաջին ատամը՝ հետո գնա՜ց, Վահանի դեմը ո՞վ կառնի… Ու տեսեք՝ մի գործողությունը որքան մարդու ուրախության-խոսակցության աղբյուր դարձավ երեկ-այսօր, բա ատամհատիկի ծեսին պատրաստվելը… Էս ծեսի համար ուշքս գնում է… Էսպես կլինի և Վահանի վճռական գործողությունը շաբաթներ հետո՝ առաջին քայլերը ինքնուրույն… ամիսներ հետո՝ պամպերսից ազատումը… Վահանի քեռու՝ Դավիթ Բլեյանի այս գործողություններով եկած մեր ուրախությունը չի մոռացվում… Այսպիսի գործողություն է Դավթի կարդալը. ցուցակներից-պատերից-կրպակներից անցավ ձեռքի տակ ընկած թերթեր-ամսագրեր-գրքերին, իսկ հունիսի 1-ին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում «Հակաբացիլ Կոմիտաս» հավաքին ձեռքն ընկավ Ամառ 2017-ի թերթիկը, ու ձեռքից բաց չի թողնում… ամեն մի տողը կարդում, յուրացնում է… Երեկ ողջ ճանապարհին՝ հարցեր ու հարցեր, անգամ ֆոտոսեսիայի համաձայնեց, տանը և դրսում, թերթիկով… Հիմա պատրաստ է նոր գործողության՝ թերթիկը նվիրելու անցորդի… Այսպիսի մի ֆլեշմոբ թող դառնա սեբաստացի յուրաքանչյուր ճամբարականի համար ուրբաթ օրը՝ կարդա թերթիկը, Ամառ-2017 նախագիծը անհատականացրած, սեբաստացի սովորող, ուսուցիչ, ծնող կատարի այս պարզ գործողությունը՝ ընդառաջ եկող երևանցուն որպես ողջույն՝ «Բարև, ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից եմ», փոխանցի-թողնի թերթիկը…
Հարավային դպրոցի ճամբարականները կրթահամալիրի ագարակում:
Ֆոտոշարը` Մենուա Հարությունյանի:
Այո, նոր 12-րդցի դարձածները՝ ուսումնական ճամբարային-բանգլադեշյան պլեների օրերին 11-րդ դասարանից 12-րդ դասարան անցում կատարողները, քննարկեն-որոշեն 2017-2018-ի իրենց անհատական ուսումնական պլանը, խմբային, դասարանական ուսումնական նախագծերը ու դրանց կազմակերպումը, հետո հայտարարեն իրենց կազմակերպումը ընդունելության, հրավիրեն իրենց անծանոթ պատանիների իրենց դասարան՝ սովորելու… Սա չէ՞ կարևոր գործողությունը սեբաստացու համար, ով իր մանկավարժությունը համարում է իր գործողությամբ տարածման արժանի-կարևոր իր կյանքում… Ինչպե՞ս ներքին-դեպի ընդհանուր եկող, գործողություն չդարձող քննարկումից վճռականորեն անցնել անհատականից-խմբից եկող գործողությունների… Հանրայնացնել տարածել մեր մանկավարժությունը սրանով, այսպես և գործողությունների շաբաթ կդառնա Բանգլադեշյան պլեները՝ ստեղծական և մոբիլ բաց պարապմունքները, որպես յուրահատուկ-կոնկրետ՝ կրթահամալիրային, արտագնա՝ կոմայգի-անգլիական թե Ջավախքի հարթակներում, Սևան-Ժայռի ճամբարից՝ Սևանի լողափերով, հակաբացիլներ…
Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիների ջոկատն Անգլիական այգում:
Ֆոտոշարը` Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:
Այո, մեր հակաբացիլ մանկավարժության տարածումը՝ որպես գործողություն… առանց ոգեշնչման… հնարավո՞ր է… այսպիսի՝ սեբաստացի սովորողին արժանի, վստահ եմ, սեբաստացի-ոչ սեբաստացու համար օգտակար աշխատանք եմ առաջարկում, կազմակերպեք, եթե այն իմ, ձեր, մեր սովորողի ձեռքբերումն է անհատական…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1061