Ես արթնանում եմ հիմա 4-5-ի արանքում. սա օրվա ո՞ր ժամն է. առավոտ կանո՞ւխը… Քա՜հ, քա՜հ, քա՜հ, քա՜հ, խնդաց Մսրա դաժան թագավորը:

Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն ընդգրկել Դավիթ Բլեյանի, ով այսօր դարձավ երկուս ու կես տարեկան ու 5 օրական, ընթերցարանում: Ընթերցարա՞ն ամեն օր ավելի մեծ դարձող Դավթի համար.   լավ միտք է: Դավթի մայրիկ Արմինեն, ով մայրենիի ուսուցիչ է, վստահ եմ, սիրով ու օր առաջ Դավթի բլոգում կստեղծի այդ ընթերցարանը: Տեսնես՝ իմ ձեռքի տակ եղածը ո՞վ է թարգմանել-փոխադրել: Ե՞րբ: Հայերեն քանի՞ տարբերակ կա: Ո՞վ է համեմատել եղած տարբերակները: Ամենաշատը, ամենակարևորը ու բարեխիղճը, որ անում եմ ես Դավթի համար՝ շատ եմ կարդում, շատ եմ խոսում: Իբր քիչ է ամենախոս, ես էլ անընդհատ խոսում եմ հետը: Խնամքով ընտրված գրական խոսքն ու նույնքան մտածված-ուղղորդող կենդանի զրույցը հայրիկական իմ զինանոցի մշտական գործիքներն են եղել ու մնում:

Իմ էլեկտրոնային փոստում երեկ-այսօր ամենազբաղեցնողը սեբաստացիների լողի կազմակերպումն է, սրան առնչվող խնդիրները: Հիմա, երբ կրթահամալիրի Բանգլադեշում ունենք (հաշվում եմ) մեկ ծածկած և 10 բացօթյա լողավազան, ութ լողափ… Մեր իրականացրած ամենատպավորիչ, ամենաէժան, ամենամարդկային նախագծերից է. մեր 300-ի չափ 2-5 տարեկանները, բոլորը, լողում են, իսկ 6-10 տարեկաններից ով չի լողում, նոր ուստարում կլողա՝ որպես հանրակրթություն: Երբ տեսնում եմ չլմփացող, տկլոր 2-12 տարեկան սեբաստացիկներին, ավագ դպրոցի սաներին, որ այնքան սիրով, շնորհքով գունավոր են դարձնում լողափերին հարակից պատերը, երբ… Ես վերադառնում եմ լողի հետ կապված անվտանգությանը: Մեր հայտնի ջրասեր տատիկ-տնօրենը հետևողական է ու նկատված անփութությունը չի ներում իր երեկվա սաներին, այսօրվա դաստիարակներին: Երբեք, երբեք, երբեք, աղջիկներ: Դարձեք 2-5 տարեկանների լողի մարզիչը, լողալով նրանց հետ, միասին որպես նախակրթարանային ամառվա առօրյա կարևոր մաս, կազմակերպեք նրանց ծովափը՝ նույնքան կարևոր, որքան ընթերցանությունը, սնունդը: Իսկ մեր 5 տարեկանները սկսել են լողալ մեծ-ծածկած լողավազանում. սրանի՞ց ուրախ լուր՝ օրվա, տարվա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անուղերձ օրագիրս ո՞րն է…

Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում

Լաբիրինթոսից դուրս գալու փնտրտուք

Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ

Ասում եմ, ահա, աստ, ինչպես մահվան պատգամ…

Կանչեր կյանքի, կարոտ աննինջ Եվ մոռացման տրտունջ անբառ… Չարենց Հիմա ես Չարենց եմ կարդում… իմ օրվա ճաշակով. բարձր էլ՝ լսելի ձեզ, քեզ համար, ընթերցող, կկարդամ, իհարկե… Ես լիազորություն չունեմ փողոցի`