Հասմիկ Թադևոսյան.- Բարև Ձեզ, պարոն Բլեյան, մենք հիացած ենք Ձեր կրթական համալիրով և կարծում ենք, որ շատ ճիշտ ուղի ենք ընտրել` մեր փոքրիկին Ձեր կրթահամալիր բերելով:
Մենք սիրիահայեր ենք, ու մեզ շատ հաճելի է էդպես հայ ու հայեցի կրթելու ու դաստիարակելու համար, որի կարիքը ունի մեր երկիրը: ՆԱխապես շնորհակալություն:
— Սիրելի Հասմիկ, Հին Հալեպը, Քեսապը, դրանից առաջ էլ Արցախի Գետաշենը մեր ինքնության բեկորներ են, որոնց ողբերգությունը ես որ շարունակում եմ ծանր տանել։ Ուրախ եմ Ձեր գնահատականի համար։ Եթե կարողացել-կարողանում ենք կրթահամալիրով օգտակար լինել մեր սիրիահայ ազգակիցներին, ինչ-որ չափով սփոփված կլինենք։ Շնորհակալ ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի զույգ անտեր, վիրավոր մալուխ։ Տնօրենի փոստից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Կամո Արեյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Ե. Բիբինին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն պարոն Ա. Հովհաննիսյանին ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի»

Լավ լուր Պիետրո Շաքարյանից

Պիետրո Շաքարյանը Միչիգանի համալսարանի ավարտական կուրսի ուսանող է: Նա վերջացրել է իր «Դպրոց առանց պատերի» վերնագրով ավարտական թեզը, որը հիմնականում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացված կրթական բարեփոխումների մասին է՝ Խորհրդային և

Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյան

Հարգելի պարոն Մարգարյան Հարավարևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայի վերգետնյան, որը կառուցվել է Հարավարևմտյան զանգվածի Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև, տարատարիք, բազմաքանակ մարդկանց շուրջօրյա անվտանգ  անցումն ապահովելու համար, իր նպատակին սկսել