Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Կամո Արեյանին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Ե. Բիբինին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն
պարոն Ա. Հովհաննիսյանին

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական կազմակերպության Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի, Առնո Բաբաջանյան 25 հասցեում գտնվող հանրակրթական մասնաշենքի (Մայր դպրոց, նախկին թիվ 183 դպրոց) էլ. սնուցումը, որը կատարվում է Շահումյանի շրջանի Բ-1 թաղամասի թիվ 1397 էլ. ենթակայանից, օգոստոսի 30-ից գտնվում է վթարային վիճակում՝ մեկ ֆազը հոսանքազրկված է: Վթարային վիճակում է նաև էլ. ենթակայանից մասնաշենք մտնող պահեստային կաբելը:

Խնդրում ենք Ձեր հանձնարարությունը՝ վթարված կաբելները շուտափույթ վերանորոգելու, մասնաշենքի էլեկտրասնուցումը ենթակայանից վերականգնելու համար: Մենք միշտ եղել ենք բարեխիղճ բաժանորդ:
Առիթից օգտվելով՝ հրավիրում ենք Ձեզ կրթահամալիր մոտիկից ծանոթանալու մեր առօրյային, մեր խնդիրներին, որոնց լուծումը դժվար է կամ անհնար առանց քաղաքապետարանի գործուն մասնակցության:

Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյան

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Ա.Բլեյանին

1. Հարգելի պարոն Բլեյան

Ի պատասխան Ձեր 03.09.2014թ. հ.14-09-338 գրության տեղեկացնում եմ հետևյալը։
Հաշվի աոնելով, որ կրթահամալիրը սնող 0,4կվ զույգ մալուխներր չեն գտնվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշոում, ուստի մալուխագծերի շահագործման ն վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն սեփականատիրոջ միջոցներով։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կ. Ղազարյան

2. Հարգելի պարոն Բլեյան

Ի պատասխան Ձեր 01.09.2014թ. թիվ 14-09-336 գրության հայտնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի բոլոր դպրոցների՝ այդ թվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի Մայր դպրոցի էլեկտրասնուցող եռաֆազ մալուխները հաշվառված չեն մեր ընկերության հաշվեկշռում, հանդիսանում են սպառողների սեփականությունը, ուստի դրանց վերանորոգումը մեր ընկերության պարտականությունը չէ։

Գործող կարգի համաձայն (ԷՄՕԿ 18-րդ կետի 3-րդ ենթակետ) մալուխների վերանորոգումը պետք է իրականացվի Ձեր միջոցներով։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
«Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Ա. Հովհաննիսյան

3. Հարգելի պարոն Բլեյան

 Ի պատասխան Ձեր թիվ 14-09-337 առ 03.09.2014թ.-ի գրության հայտնում են Ձեզ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սնող 0,4 կվ զույգ մալուխագծերը չեն գտնվում «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում։
Ուստի, վերը նշված մալուխագծերի շահագործման աշխատանքները պետք է իրականացվի սեփականատիրոջ միջոցների հաշվին, համաձայն ԷՄՕԿ-ի 18-րդ կետի 3-րդ ենթակետի։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
գլխավոր տնօրեն Ե. Բիբին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառային բնագիտական-տեխնիկական ստեղծագործական դպրոց

Մարկոսյան Թադևոս Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով: Նախագծի միջավայրը` աստղացուցարան, «Ռոբոտիքս» խաղասրահ, շախմատի խաղասրահ, ծրագրավորողների խումբ։ Աստղացուցարանը կներառի տիեզերքի մասին ֆիլմեր և լրացուցիչ տեղեկություններ: Այս աշխատանքի

Ողջույն, կրթահամալիր ջան…

Վաղուց չէինք զրուցել: Տեղեկացնեմ, որ արդեն ստացել եմ ՌԴ անձնագիր: Շատ երկար ու տանջալի պրոցես էր, բայց վերջի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Այնպես որ հիմա ՌԴ քաղաքացի եմ…

Իմ էլ. փոստը… որ գիր է, պատում…

Ու պատուհան՝ դեպի սեբաստացիական աշխարհը բացվող, որ օրվա աշխույժի իմ թափի մեջ չի երևում… Դիրքի հարց է. դրա համար չի՞ ստեղծված պատուհանը՝ աշխարհը քեզնից դուրս տեսնելու համար…  Մի օրում այսպիսի