Սա ես մոռացե՞լ էի… Գիտեի՞… Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Յանուշ Կորչակը լեհական ռադիոյով «Անլուրջ մանկավարժություն» ընդհանուր խորագրով զրույցների շարք էր վարում: Ահա այդ զրույցներից մեկի՝ «Մանկական կռիվների» թարգմանությունը… որ Թամար Ղահրամանյանն իր ընկերների հետ նվիրում են Աիդա Պետրոսյանի պայծառ հիշատակին, որ կարող եք կարդալ «Ընթերցասրահ»-ում՝ մասնագիտական շփման-հաղորդակցության կրթահամալիրի քոլեջի հարթակում, որ վարում են Գայանե Թերզյանն ու Անահիտ Մելքոնյանը, որ այնքան անլուրջ ոտքը կոտրեց, այդպես էլ լուրջ չբացակայեց. չքվեց «Կրթական պարտեզի» ֆիզիկական աշխարհից ու հայտնվեց վիրտուալ աշխարհում՝ ջնջելով սահմանները ֆիզիկական և մետաֆիզիկականի, լուրջ և անլուրջ իրականությունների միջև, իրեն բնորոշ քրոջական քնքշությամբ շարունակ մասնակցելով մասնագիտական կրթության ամբողջական ներառական բաց-լուրջ-խորը-հետաքրքիր-ուրախ միջավայրի շարունակական զարգացմանը… Այդպես էլ լուրջ չհասկացվեց՝ ի՞նչ եղավ նրա ոտքը… ի՞նչ վիճակում է հիմա… Էս՝ հլը վնասված ոտքով, էս՝ դեռ անլուրջ, բա որ Գայանեի հետ լո՜ւրջ կպան գործին…

Բացօթյա նկարչություն գլաքարերով.
Հյուսիսային դպրոց-պարտեզ 6 տարեկաններ:

Դավիթ Բլեյանն անհամբեր սպասում է հինգշաբթիին… Կավի օրն է իր պարապմունքի. պիտի գնա Զառա Ոսկանյանի արհեստանոց, շարունակի-ավարտի գավաթը, որ երեկ էլ տանն էր նորից նկարում.
— Բերեմ տամ քեզ, պա՛պ, որ ինձ… հանգիստ թողնես…
— Ինչո՞ւ են նեգրի շրթունքները սև…
— Պա՛պ, սպիտակ մարդը ո՞նց է ապրում սև մարդկանց աշխարհում…
— Թող սպիտակ մարդիկ սև հագնեն լրիվ, սև մարդիկ՝ սպիտակ, որ սևն ու սպիտակը լրիվ խառնվեն իրար…

Նոր տաբատ է առաջարկում Արմինեն առավոտ շուտ՝ թեթև-կապույտ ամառային ջինս… Սպասվում է, որ ուրախությունից պիտի… գոնե փաթաթվեր մայրիկին… Չէ՜.
— Էս շալվարը հարյուր տարեկանի համար է… Ես դեռ պիտի հասնեմ էդ տարիքին…
Արմինեի արձագանքը դժվար չէ կռահելը…
— Էսքան էլ հորը նմա՜ն…

Դավթի ֆոտոսեսիան` Աշոտ Բլեյանի…

Մեր 9-րդ դասարանցիները գործում են ավագ դպրոցի կազմում, արդեն երկու տարի… Ի՞նչ տվեց սա սովորողին, ավագ դպրոցին, ի՞նչ տարավ միջին դպրոցից. չէ՞ որ բոլորս ապրել-սովորել ենք, կանք, շարունակվող բաց-թափանցիկ ներառական կրթական միջավայրում մայր դպրոցի, կրթահամալիրի… Այսօր իմ հանդիպումն է 9-րդցիների հետ, սրանից էլ կխոսենք։ Գևորգ Հակոբյանը օրերս 9-րդցիներին կներկայացնի ավագ դպրոցում սովորողի անհատական ուսումնական պլանը, անհատականացված-խմբային ուսուցման հեղինակային կազմակերպման և պետական կրթական ծրագրով դաս-դասարանային կազմակերպմամբ օրինակելի ուսումնական պլանի իր համեմատությունը կներկայացնի: Նույն բարեխղճությամբ 9-րդցիներին կներկայացվի մասնագիտական ուսուցումը կրթահամալիրի քոլեջում 2017-2018 ուսումնական տարում… Սա՝ որպես օգնություն մեր 9-րդցուն՝ մասնագիտական կողմնորոշման, ուսումը իր ազատ ընտրությամբ շարունակելու, ավելի տեղեկացված լինելու համար: Իսկ մայիսի 19-ին  մեր 9-րդցիները կլինեն կենտրոնում մեդիաուրբաթ-տոնախմբություն-համերգի՝ անփոփոխ ժամին՝ 15։15 , Մարմարյա սրահում… Մեր 9-րդցիներն իրենց ուսումնական պլանով-ուսումնառության պայմանագրով որոշված ռազմամարզական ճամբար՝ Սևանի «Ժայռ», կմեկնեն հաջորդ օրը… Այսպիսի անընդհատություն-հետևողականություն. կրթական ծրագիր է:

Իսկ երեկ ողբերգականորեն ընդհատվեց հերթական զինծառայողի կյանքը… Այս հաղորդագրությունից հետո ես դարձա նորից… ուրիշ… Ասելիքս կորցրի, անելիքս՝ անորոշ… Իմաստներն են անհետանում, ու մնում են լոկ բառերը…

Բակային աշխատանքներ Հյուսիսում:

Մեր Ավագ դպրոցի 12-րդցիների՝ շրջանավարտների մի խմբի նկարչական ցուցադրությունը կհավանեք… Գեղարվեստում՝ Գագիկի-Կարենի-Կարինեի արվեստանոցներում՝ գծանկարի-գունանկարի-դիզայնի-համակարգչային գրաֆիկայի, ստեղծվեց, Մայր դպրոցում պատշաճ ցուցադրվում է… Սրանով մեր Ավագ դպրոցն սկսում է ցուցադրությունների կրթահամալիրային շարան… Այո, նոր նախագիծ Մայր դպրոցում՝  կրթական ծրագրերի համերգ-ցուցադրությունների շարան… ծրագրում ընդգրկված բոլոր սովորողների, նրանց ծնողների-ուսուցիչների-բարեկամների մասնակցությամբ… Ուսումնական օրացույցով՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի արդյունքների հրապարակայնացման այսպիսի մի շրջան… Զուգահեռ սրան՝ վիրտուալը, բուկլետները, արտագնա-մոբիլ համերգ-ցուցադրությունները, մշակութային հակաբացիլների տարածումը կենդանի երգով…

Ընթերցարանը ուրա՞խ լինի. այսպիսի ուրախություն Ուկրանիայի նախագահի… Ուզում եմ հավատալ, որ ցնծության մեջ է 45 մլն-ոց ժողովուրդը: Շնորհավորենք: Իսկ ներհայաստանյան ուրախությունը, զարմանքը, սպասումը… հուսահատությունը ԱԺ-ի ղեկավարների նշանակման շո՞ւրջ էր: Ստացեք:

 Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1042

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մախաթը պարկում չես պահի

Գրասեղանն իմ նորից կարգի բերելու անհրաժեշտություն կա․ իմ անընդհատ գրին-պատումին, որպես տեխնոլոգիական մի շղթա, ուղեկցող պրոցեդուրա է սա, տարբեր թղթերի վրա վռազ-վռազ արած իմ գրառումները ինչպե՞ս գործածել, ինչպես գրասեղանը մաքրել-ազատվել․․․

Լսեցեք-դիտեք մեզ… մեր եթերում…

Հավատացեք, «Հյուսիսափայլի ռադիոյի» և Կարինե Խառատյանի դասարան TV-ի ուղիղ եթերը ֆեյսբուքով ես ամբողջությամբ-մի շնչով առավոտվա 4-ից դիտեցի… Շնորհակալ եմ, Քնարիկ Ներսիսյան, Քրիստինե ու ընկերներ, ողջ գեղարվեստի… ուրախ, հարազատ-ընտանեկան միջավայրի համար:

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց