Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական ուրախությունը-հաջողությունը-առաջխաղացումը, որ ստանում է սեբաստացի սանը 2-5  տարեկանը, սեբաստացի սովորողը 6 տարեկանից սկսած, հեղինակային կրթոության բոլոր աստիճաններում սեբաստացի ուսանողը քոլեջում՝ իր ուսուցիչների հետ միասնական բաց ընդհանրական կյանքում… այդ ուրախության-հաջողության ընտանեկան ընկալումը…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Հնարավո՞ր է առանց հասարարակական կյանքի դրական սպասումների, ո՜նց չեմ ուզում որևէ ձևով խտացնել գույները սրա, պահպանել-բազմապատկել-տարածել մեր կրթական կյանքով կրթահամալիրի Բանգլադեշում ստեղծվող ուրախությունը-հաջողությունը… Այս՝ ուրախություն-հաջողություն նոր մանկավարժական բրենդի, հաջողության (քո, ընկերոջ, խմբի, համայնքի)  առաջացրած անձնային ուրախությունը և ուրախ գործունեությամբ –միջավայրում, աջակցությամբ ձեռք բերումը կոնկրետ են, ամենօրյա-առօրյա՝ հրապարակած թարգմանության, լուսանկարների շարքի, տնկած ծառի, բարեկարգված կտորի, ցուցադրության բուկլետի, համերգի, ձայնասկավառակի, բնապահպանական ակցիայի, գտնված բառի-պատկերի, լուծված մաթեմատիկական խնդրի, ձեռք բերված նոր հմտության, նոր շփման, նոր ընկերոջ՝ շան, ձիու, հեծանվի թե մինչ այդ անծանոթ մարդու, հայրենիքի նոր կտորի հայտնաբերման, հին ապրումի վերագտնման տեսքով… Ահա ինչու՝ մենք դատարկ գրպաններով-ձեռքերով-սրտով-մտքով չենք գնում այս Կլոր սեղանին… Մեր ներկայացումներով, մեր բլոգներում, mskh.am-ում մեր առաջարկներով, մանկավարժական մեր ձեռքբերումների այս վերջ չունեցող ցանկով, մեր մշտապես բաց, ստեղծական ու մոբիլ գործընկերությամբ, առանց որևէ սահմանների ու անպայման։ Կլոր սեղանը հարթակ է-միջոց՝ հանրային մանկավարժության ուշադրությունը հրավիրելու հենց մեր հեղինակային մանկավարժությամբ փոխանցման ենթակա հաջողությունների-ձեռքբերումների-առաջարկների վրա։ Մենք բաց ենք եղել դրանց առաջացման բոլոր փուլերում ու հիմա, հետագա տարածման ողջ ընթացքում։ Հղում էլ պետք չէ։ Կարևոր է ամենօրյա հեղինակային բաց հարթակների կողքին ամենամյա այսպիսի պաշտոնական հարթակի գոյությունը, դրա պաշտպանումը, դրա գրանցումը կրթահամալիրի ուսումնական օրացույցում՝ հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքի արդյունքների-ձեռքբերումների պաշտոնական Կլոր սեղանը:

Այսպիսի ընթացք կունենա՞ մեր հասարարակական-կրթական կյանքը-գործունեությունը, որ 2018-ի հավաքին, անենք-ներկայացնենք դպրոց-պարտեզների-ցանցը… «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում», «Գետը քաղաքում», «Հակաբացիլ Կոմիտաս»Սովորող-սովորեցնող... Նայեք ցանկը առաջարկ-հաջողությունների, ուսումնական նախագծերի, որ 2018-ի մայիսյան պաշտոնական հավաքին ներկայացրինք մեր հեղինակային մանկավարժության գործընկերային ցանցով:

Դավիթ Բլեյանի նկարչական ստեղծագործությունները:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։
Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։
Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին….»։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունից է:

ԵԱՀԿ-ի՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի գործունեության դադարեցումը Ադրբեջանի հետևողական պնդմամբ ապացույց է, որ Ադրբեջանը իր հետագա գործողություններով ևս շրջանցելու է միջազգային այս կառույցը… Իսկ սահմանային, շփման գծի երկայնքով այսպիսի պարբերաբար կրկնվող, նրա տարբեր հատվածներում տարբեր ուժգնության բախումների ազդեցությունը մեր հասարակական-տնտեսական կյանքի վրա միայն բացասական տեսանելի ազդեցություն ունի՝ տնտեսական ակտիվության նվազում և գործուն մարդու՝ ընտանիքներով տեղաշարժ Հայաստանից դուրս… Ոչ մի դրական ազդեցություն: Ի՞նչ հայաստանյան ձեռք բերման մասին կարող ենք խոսել այսպիսի վիճակում… Իր պաշտոնում վերահաստատված վարչապետը՝ կառավարության նոր կազմով ու ծրագրով, հրաշամիջո՞ց է դառնալու՝ ամառային շոկով… Ո՞րն է մեր ճանապարհը, երբ 2017-ի ապրիլի 20-ից մինչև մայիսի 14-ը Հայոց բանակում զոհվել է 11 զինվոր:

Պարտիզպանական հմտությունների ուսուցում։

#1043

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկս է, է՜… քարկապի մասնագետ…

Ընթերցողն ի՞նչ մտածեց. քարկապ* բացելո՞ւ, թե՞ ստեղծելու… Դավիթ Բլեյանն իր մատիկներով-թաթիկներով ուզում է կեդերն ինքնուրույն հագնել՝ հագուստն ամբողջությամբ կոճկելով, տաբատի գոտին կապելով… Ստացվում է. ուժեղ և հասուն է դառնում այսպես

Կիրակիի օրով հորդառատ անձրևը իմացումի հավես ու թափ պարգևե՞ց…

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում,

Առավոտն այսպիսին է, հույս է բերում

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։