Սեբաստացի այս տարվա շրջանավարտներ, հայտնի Մարտին-Արբի դուետը հայտարարված երգացանկով ելույթ է ունենում Մայր դպրոցի մեծ պուրակի նոր բացօթյա էստրադայում… Նրանց անդրանիկ խտասկավառակի շնորհանդեսն է, կրթահամալիրի ավագ դպրոցի համար՝ հերթական։ Ես երկրորդ պլանից առաջին պլան՝ ակտիվ միջամտություններով Մարտինի հետ վարում եմ համերգը… Ոգևորված եմ, չեմ թաքցնում. ընթացքում Գրիգոր Խաչատրյանի հետ բաց էստրադայի նախագիծը զարգացնում-ճշտում ենք, տեղի-ձևի բերում, Մարտինի ու Արբիի ընդունակ-ուշադիր-երիտասարդ մայրիկների հետ ի մի բերում երեք տարին, երբ երկու լրիվ տարբեր պատանիներ՝ տարբեր ճանապարհներով  կրթահամալիրում հայտնված-իրար ու Կայ Խաչատրյանին գտած, բացահայտեցին, փաստ-հանրային արժեք դարձրին և՛ իրենց սերը երաժշտության-ռոքի նկատմամբ, և՛ իրենց օժտվածությունը, և՛ … մեր մանկավարժությունը՝ կարծես Մարտինի ու Արբիի, Անի Ավետիսյանի ու Նարեի, Լուսինե Գալստյանի ու Աստղիկ Մամիկոնյանի՝ «Տիեզերք բենդի» համար ստեղծած… Իսկ իմ էլ. փոստին Կարինե Մացակյանի, Գագիկ Չարչյանի ու Կարեն Մկրտչյանի այս տարվա շրջանավարտներ Աննա Մխիթարյանի, Շուշան Ճշմարիտյանի, Էմմա Իսախանյանի, Բելլա Մարտիրոսյանի, Սոնա Խաչատրյանի, Դիանա Հարությունյանի, Լիլիթ Խաչատրյանի… անդրանիկ բուկլետների էսքիզներն են՝ տպագրելու և առաջիկա մեծ գեղարվեստի ցուցադրությունը հասցնելու ժամկետով: Իհարկե: Հիմնադիր տնօրենի սիրելի հոգսեր, ու դեռ նոր-նոր ընթացքի մեջ է մեր շրջանավարտ 2017-ի ճամբարը՝ իր նոր «հոգսերով»։

Ուսումնական բացօթյա պարապմունքներ Միջին դպրոցում:
Ֆոտոշարը` Լիլի Եղիազարյանի:

Մեր ոչ մի օրն առանց նոր անծանոթների չի լինում. երեկ Երասխահունի 9-10-րդ դասարանցիների մեծ խումբ էր մասնակցում Ավագ դպրոցում Խաղարկային դատարանի՝ անգլերեն անցկացվող հերթական դատ նախագծին, ներկա էին և համերգին, իհարկե, պսպղան-հիացած-վերացած աչքերով, ու նրանցից որպես խոստովանություն թռավ…
— Մենք ոնց որ այլ մոլորակում… բայց…  մեզ գտած…

Հեծանվային պարապմունքներ Հարավային դպրոցում:

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի հետ կիսենք շաբաթվա թիրախների պատասխանատվությունը. Կենտրոնին՝ մայիսյան հավաքի նախարարության փուլը, իմը՝ «Ցտեսություն» նախագծի միջավայր Մայր դպրոցի, Սևանի «Ժայռի», մայիսի 29-ին սկսվող ամենասեբաստացիական հունիսի նախապատրաստական աշխատանքների ստուգատեսը… Նախ՝ ճամփորդական ձեր հանդերձանքը՝ անհատական քնապարկով-ուսապարկով, իհարկե, հավաքեք, առաջին պատրաստության վիճակի բերեք, սեբաստացի տարատարիք սովորող ու մանկավարժական աշխատող տարաբնույթ, ինչ չունեք՝ ձեռք բերեք, մի ողջ ամառ քայլելու ենք-մոլորակներ նվաճելու-«նազելի իմ բնակարան»-ներ կահավորելու… Հետո հայրենագիտական-արշավախմբային դպրոցական կայանների դռները բացեք-գործածեք, ամոթ է… Ստեփան եղբայրս կասեր թթվեց… Երեկ՝ Արևմուտքի դպրոց-պարտեզում, այսօր՝ Արևելքի, վաղը Հյուսիսի-Հարավի… կայանները բաց-աշխույժ, հարմար, ճամփորդ սովորողի-ուսուցչի, խմբի-ընտանիքի ուսումնական կենտրոններ… Ճամփորդությունը մեկօրյա կլինի, կես օրով՝ Հրազդանով վար-վեր, թե բազմօրյա՝ Սևանի «Ժայռում» Ստեփանավանի Ձորագետում՝ նոր հավեսի եկած ճամփորդներ Յուրա-Գևորգի հայտնաբերած մաքուր Հայաստանի
Պատրա՜ստ,- ձայնում ես:
Պատրա՛ստ և մայիսյան օրացույցով բարձունքների նվաճմանը:
Պատրաստ «Ամառ 2017» նախագծի, «Հակաբացիլ Կոմիտաս 2017»-ի, հունիսի 5-ի «Մաքուր շրջակա աշխարհ-գեղեցիկ Զանգի-անթերի երգ»  համազգային ֆլեշմոբ միասնական գործողության… հրավերների բաժանման-տարածմանը…
Պատրա՛ստ ամառային բերքահավաքին, համատեղ աշխատանքային ճամբարի մեկնարկին՝ Մարգարայում ու Երասխահունում, Երվանդաշատում ու Բագարանում՝ Արաքս-Ախուրյան խառնարանի հովիտում, մեզ սպասում է ձմերուկի, պղպեղի, այլ կուլտուրաների բերքը…

Դավթի ֆոտո-նկարաշարը:

Դավիթ Բլեյանն իր կարդալու անհատական պատրաստությամբ երեկ ներկայացավ մայրենիի մասնագիտական խմբի ղեկավար Մարիետ Սիմոնյանին… Մարիետը կարծես գոհ մնաց, ինձ ու Արմինեին խրախուսեց… Դավիթը ողջ ճանապարհին, իրեն շրջապատող-հանդիպող աշխարհի ամեն գիր կարդում է… Ո՜նց է կարդում… ագահ-արագ, ստուգաբանությամբ բառի, մտքի բոլոր երանգներով… Նույն կիրքով նկարում է, մատիտով, կավճով, գուաշով ու ջրաներկով, ավազով…
— Պապ, սկզբում նկարիչ եմ դառնալու:
Հենց այնպես որոշում չէ. մարդը նկարում է:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1040

Explore More

Օրվա ղողանջներից

Իրիկունով, իհարկե, հետևում էի պուտինյան Ռուսասատանի նոր ֆարսին… Արթնացա, ինչպես միշտ, մութ ու լուսով: Սրտումս Ծաղկունքի հուլիսյան հարսանիքի այս հինգշաբթիի ավետիսի սեբաստացի ղողանջներն են․․․ Մտքումս՝ լրագրող Ալեքսեյ Ռոմանովի այս աչքալուսանքը․․․

Ո՞րն է մեր Բաստիլը…

Սերգեյ Դանիելյանին՝ Յոժին, միշտ հավանել եմ, որքան էլ մի տեսակ «նեղացած եմ». անուշադիր է իմ նկատմամբ․․․ Ի՞նչ պակաս «տնազի» խայծ եմ։ Ամոթխածությամբ եմ բացատրում, այո, նրա ամոթխածության հասնող կարևորումով մեր

Իսկ հանդիպո՞ւմ են այգն ու գիշերը… 

Գուցե գիտես դո՞ւ… (Պ. Սևակ) Չգիտեմ՝ իրական կյանքում, նաև մեր օրերում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հանդիպո՞ւմ են «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյան տնտեսության գիտակ լրագրողը և տնտեսագետ, հայտնի Հրանտ Բագրատյանը, բայց… իմ ֆեյսբուքում