Եթե ոտքի վրա, վռազ լուծումներ են տրվում դպրոցների օպտիմալացման հարցերին, պետք է հիմնավորվեն, թե ինչով են դրանք թելադրված, օպտիմալացումը պետք է իրականացվի բնակչի, ծնողի աչքով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրերին:

Հիշեցնենք, որ առաջիկայում նախատեսվում է միավորել քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։ Նախորդ շաբաթվա վերջին Կրթության և գիտության նախարարությունում վարչապետին զեկուցեցին, որ արդեն պատրաստ է 20 դպրոցների օպտիմալացման ծրագիրը։

«Առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչը հայերեն բացատարական բառարանում հենց օպտիմալացումն է, մենք չենք կարող ասել, թե մեզ պետք չէ: Իհարկե, ուզում ենք ոչ միայն առավել բարենպաստ, այլ թեկուզ պակաս բարենպաստ, բայց ուզում ենք բարենպաստ պայմաններ, միջավայր ունենալ, պետք չէ վախենալ փոփոխություններից՝ պայմանով, որ այդ ամենին նայում ենք մարդու աչքերով, փոփոխությունների կիզակետում պիտի լինի մարդը, մարդը շահեց, թե ոչ, կրթամշակութային ու կրթամարզական առումով նկատի ունեմ առաջին հերթին տվյալ տարածքի բնակչին, դա կլինի Երևանցին, թե Արթիկ քաղաքի կոնկրետ բնակիչը»,- շեշտեց Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ կրթության մասին խոսելիս, պետք է ամբողջ սոցիալական ոլորտը, միջավայրը  հաշվի առնել ՝ բնակավայրերին, նախակրթարաններին վերաբերող հարցերից մինչև մարզամշակութային հարցեր:

«Կրթության արդյունքում բնակավայրն էլ` որպես սոցիում, պիտի շահի, բայց այդպես չէ: Վերգետնյա, ստորգետնյա, պարզապես թաղային անցումների հարցը չի լուծվում, անվտանգության հարցը չի լուծվում, ամենակարևորը՝ նախադպրոցական կրթության խնդիրները չեն լուծվում, Երևանում ունենք մանկապարտեզի խնդիր. ինչո՞ւ, որովհետև   մանկապարտեզի և դպրոցի հարցն առանձին-առանձին են լուծում, դիտարկվում է տարբեր  հարթություններում: Ինչո՞ւ ընտանիքում մի երեխան գնում է պարտեզ, մեկը դպրոց, երկուսի հարցն էլ միանգամից պիտի լուծվի: Ահա, թե ինչու մենք պետք է բերենք ոչ թե ինչ-որ կրճատելուն, այլ  նաև բացելուն: Շատ հնարավոր է, որ կրթական նոր ծառայություններ  առաջանան»,-շեշտեց նա:Աշոտ Բլեյանի դիտարկմամբ՝ պետք է հաղթահարել գերատեսչական պատնեշները՝ անկախ նրանից դպրոցը, թե ում լիազորությունների ներքո է մանկապարտեզը դիտարկելն այդ նույն տիրույթում:

Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ պետք է ստեղծել կրթական պարտեզներ, առաջարկը ներկայացրեց առաջին հերթին հենց Հարավ–արևմտյան զանգվածում գտնվող Բ 1 թաղամասի կթական, նախակրթական հաստատությունների մասով:

Մանրամասները՝տեսանյութում:

Աղբյուրը

[youtube https://www.youtube.com/watch?v=WGSytNVkOv4]

Explore More

Անազատ ուսուցիչն անազատ սովորող է վերարտադրելու…

«Ար» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդումն անդրադառնում է հեղինակային, այլընտրանքային կրթությանը, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին»: Հաղորդման հեղինակի հարցադրումն է՝ ինչու են հեղինակային, մասնավոր ու այլընտրանքային դպրոցներն ավելի որակյալ կրթություն ապահովում, քան պետականները:

Լուծումներ, վստահաբար, կան։ Հրաշքներ չեն լինում

Ճիշտ է, վիճակը լավ չէ, սակայն հնարավոր է շտկել։  Այս ուսումնական տարում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ունի միայն 1 ուսանող, բուհերում 14.000 տեղ թափուր է մնացել։ Հաշվի առնելով

«Ուրվագիծ»

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդում։