Ապրեի ջրի նման: Սողայի, թափվեի, գոլորշիանայի, բայց ծնունդս չմեռներ: Ինձ խմեին, անցնեի, գնայի, գոլորշիանայի, կուտակվեի մի տեղ ու մնայի այնտեղ, բայց չմեռնեի ու չանհետանայի այս կյանքից: Ջրի նման… Ամեն անգամ անցնելուց սրբեի այդ տեղի կեղտն ու ցավը, դաժանությունն ու վախճանը:

Մի վախեցեք, մեր 6-րդցի Նարե Մելքոնյանն է. էնպիսի պապից (գուշակեցի՞ք) ու դոռեմի մայրիկից (սկսեցիք երգե՞լ) չմեռնող ծնունդով, գոնե 200 տարի, Զանգվի նման (Աբովյանի ծնունդից հաշված) կեղտ ու ցավ ջրի նման մաքրող մի… ամպրոպ-կայծակ- աղջիկ… Հետևեք «մտափնջին» ու իմացեք՝ հաջողության վրա ցցեր կան

Եվ mskh.am-ի հաշվիչը արձանագրում է օգտատերերի (հանրային) հետաքրքրության աճը, ինչպես սեբաստացիների կենդանի մուտքերը Հրազդանի կիրճով մեկ… Կրթահամալիրի Բանգլադեշը ապրում է Զանգվով, մեր գետի աջ ափին ձգված-խնամվող հյուսիս-արևելքից-հարավ-արևմուտք… Սահման չենք գծում…

Մի ուրիշ Երևան՝ Երևանի մեջ: Հրազդանի կիրճ:
Լուսանկարները` Մարիետ Սիմոնյանի:

Սարգսյան Ելենան մեր հայտնի ճամփորդ-ուխտագնաց է, ոտքի է ելել իր գործընկերներ սաների մի խմբի հետ մեկը մյուսից գրավիչ նախագծերով… Ճամփա է՝  Ախուրյանով  ի վեր, Ելենայից լավ Բինգյոլի էս ճամփեքը ո՜վ գիտի ու ով կպատմի… Այսպիսի՜ ուսումնական ճամփորդություն… Մի՛ բաց թողեք առիթը այս, եթե տեղ դեռ կա: Հրազդանն առիթ դարձավ շրջանավարտների այսպիսի հետաքրքիր ճամփորդության համար:

Ցնծա՛, զվարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:
Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ ի կերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազանց դյուցազանց:
Հրազդա՛ն, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Ճամփորդական դիմանկարները` Մարիետ Սիմոնյանի:

Հաղորդում-խոսեցնելը տիարներ Արամին, Գևորգին… արժեքավոր է նրանց խոսքը իրենց Զանգուի մասին: Ինչպես էկոտուր 2017-ը, կրթահամալիրի հետ գործընկերությունը  առիթ է Եղեգնաձորի 2 հիմնական դպրոցի համար «Գետը քաղաքում» նախագծով քաղաքի Արփա գետի մաքրումը-խնամումը սկսելու համար… Տեսեք, հա՜, բաց պատուհանով գիշերը, լույսը վառ՝ հետևում եմ, սկսել եք՝ անցեք ողջ հունով սիրելի Արփայի Ջերմուկի ջրամբարից սկսած մինչև Արաքս գետաթափը… Իսկ Բջնիի ճամփին, դեպի Հրազդան՝ Երևանյան լճի ափով-Սեյրանի բարձունքով-Կարմիր կամուրջով… թույլ տվեք ես ձեզ միանամ ու առջևից քայլեմ։ Իսկ այսպիսի բարեխիղճ-հետևողական քայլերով Բուշ Լուսինեի և ընկերների «Գետը քաղաքում» նախագիծը կբացվի-ներառական կդառնա նաև մեծ թվով ոչհայաստանյան դպրոցների համար…

Հարգելի՛ տիար Բլեյան, Քրիստինե Հովսեփյանը մայիսի 2-ից պետք է ֆիզարձակուրդ գնա: Այս ընթացքում 1.1 դասարանում Քրիստինեի հետ աշխատել, ներառվել-ընդգրկվել է Տաթև Ավետիսյանը: Առաջարկում եմ, որ մայիսի 2-ից Տաթևը շարունակի դասավանդել 1.1 դասարանում:
Հարգանքով՝ Տաթև Աբրահամյան

Ուրախությունն այսպես երկկողմանի է լինում. ծոցվոր Քրիստինե Հովսեփյանը գնում է Հրազդանի ակունքներով-ջրերով վեր մինչև Սևանի հանդարտ-զուլալ ակունքներ, այո, ծնելու, և Տաթև Ավետիսյանը մեր ծնունդով նույն ակունքից գալիս է Քրիստինեի գործը Արևմուտքի դպրոց-պարտեզի 1-ին դասարանում շարունակելու… Տարոսը Սրբուհի Ներսիսյանին… Ներսիսյան երեք քույրերից։

Արևելյան դպրոց-պարտեզի տեխնոլոգ-պարտիզպանները:
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի:

Ներսիսյանների նկատմամբ Աստված շռայլ է եղել՝ երեք այսպիսի աղջիկ տալով։ Քույրերից կրտսերին՝ Մարիամին էլ, որ օրեր առաջ ընտրեց-ամուսնացավ, Դավիթ Բլեյանի նման մի ղոչ կամ Սոնա Սարգսյանի նման մի փերի ցանկանանք։ Իսկ երեք քույրերից մեր Քնարիկ Ներսիսյանին Աստված նաև տեսնելու շնորհով է օժտել։ Երեկ առավոտյան հայ-վրացական խմբի հետ «Մերիդիան» ոսկերչության ազատ տնտեսական գոտի այցելելուց, իմ երկրորդ թափառումը եղավ օրվա մեջ, այս անգամ՝ սեբաստացի բլոգեր-լրագրող սովորող-ուսուցիչների մի տպավորիչ խմբով Զանգվով մեկ՝ աջից ձախ, ձախից աջ անցումներով։ Իմ պատմելու ժամանակը կա. դեռ թող մասնակիցները սկսեն…

Այսօրվա երթը՝ նման զուգահեռներով։ Շնորհալություն։
Հարգանքով՝ Քնարիկ Ներսիսյան

Քնարիկի այս դիտարկումը-ֆոտոկոլաժը ես պտտեցի հուզումով. Աբովյանի հետ, նրա մասին ինձ ամեն ինչ սիրելի է, հարազատ, անգամ համեմատումն այնպիսի. նրա կողքին լինելը, արձանի մոտով ամեն անգամ անցնելը։
Այսպիսի բազմակողմ նվեր էլ, որպես խճանկար, Արմինե Թոփչյանից էի ստացել… Ես պարգևատրված եմ սրանցով… Լիուլի։

Հասկանու՞մ ենք մենք, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենալարված տարածաշրջաններից մեկում, որտեղ կա գոյատևելու մեկ պայման՝ քաղաքակրթական և այլ առումներով լինել մեկ քայլ առաջ հարևաններից: Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ նույնիսկ դանդաղ զարգացումը չի երաշխավորում անվտանգություն և առաջընթաց։

Վահե Հովհաննիսյանն է գրում՝ Լիլիթ Բլեյանի ամուսինը, ինչպես ինքն է սիրում շեշտել՝ իմ ընկերը: Եղել ենք ու կանք ընկերներ: Սրանով ես պատասխանեցի նաև հեծանվով, թե քայլելիս ինձ հանդիպող հարցին, թե ինչով է զբաղվում Վահե Հովհաննիսյանը, ո՛րն է նրա ամենակարևոր գործը… ընտրություններից հետո..

— Էդ լսում ես, որ գրես, ընկերներդ ընթերցող դառնան ու կարդա՞ն…
Իմ գիրն այս անգամ էլ Դավիթ Բլեյանի այս դիտարկումով ավարտեմ։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1022

Explore More

Պարտքը հատուցումով է գեղեցիկ

Սկիզբը` «Սա Մադինան է, Դավիթ` իր գետով ու սարով արմաղան»: Արմաղան սարի գագաթին, լրիվ թրջված, մեզ պատսպարեց նորակառույց ոչ մեծ եկեղեցին: Եկեղեցում միասին աղոթեցինք, երգեցինք, կարդացինք. մթնոլորտը ջերմ էր, ես

Ոչնչից մի վախեցեք, բացի մի բանից՝ վախից

Հանդիսատես-ունկնդիրը երաժշտական ճաշակի-պահանջի իրականացման նախընտրելի՝ միջավայրային լուծում գիտի՝ համերգը: Մեր հերթական համերգը կայացավ Կամերայինում: Մենք խիզախություն ունեցանք 2014-ին նվաճելու միանգամից երկու պատվավոր համերգային դահլիճ՝ հունիսի 20-ին Առնո Բաբաջանյան համերգային դահլիճը, դեկտեմբերի

Ի՞նչ են խոստանում մեր բիզնես-լեդի Լիլին և շոու-լեդի Սյուզին

Արթուր Մանթաշյանին բռնացրի Բախշյանի այգում։ Հեծանվով մտնում էի Արևմտյան դպրոց-պարտեզ, մուտքի մոտ մտահոգ-շփոթված բարեկիրթ մի կին, պարզվեց՝ Մարինե Մարտիրոսյանի խմբի 5 տարեկան Արթուրի տատիկը, խնդրեց օգնել պարտեզ վերադարձնելու թոռնիկին՝ Դավիթ Բլեյանի