774 գիր էր պետք, հա՞ սրա համար։

Ես ձեզնից մի գաղտնիք ունեի, խնամքով ծածկած, որ տակտիկական նկատառումներով պահել էի։  Բայց դա երեկ բացահայտել է Քնարիկ Ներսիսյանն ու անցել գործի. կրթահամալիրի Գեղարվեստի ղեկավարը, իր դպրոցի համերաշխ-եռանդուն հավաքանին, սկսեցին Գեղարվեստ-Նոր դպրոց-Քոլեջ «միջանցքի» մաքրումը, մարդկային-պատշաճ անցման հաստատումը… Շրջակա աշխարհ են ոչ միայն կրթահամալիրի դպրոցների հարակից տարածքները՝ բակերը, պուրակները, ավտոտնակները, կրպակները, մարզահրապարակներն ու աղբյուրները, այլև ինչ-որ ժամանակ ինչ-որ մարդկանց կողմից իրենցով արված ու մոռացված, աղբանոցի վերածված անկյունները, որտեղ իսկական սատանաներ-գիտությանն անհայտ կենդանակերպեր կարող են բազմանալ… Շրջակա աշխարհ են նաև դպրոցներն իրար ոլոր-մոլոր աստիճաններով, հաղթահարելի պատնեշներով միացնող մեքենայի, հետիոտն, մի կերպ անցանելի անցումները, կապերը, ուղիները… Ու այս գործը, իհարկե, մի հարվածով-շաբաթով, ամառով-բուլդուզերով արվող չէ. ճանապարհ է, ուսումնական աշխատանք, իսկական հանրային համակեցություն, ամբողջական-ներառական միջավայրի հաստատում, 2016-2017 ուստարվա, բոլորիս միավորող, հասարակություն դարձնող նախագիծ… Այսպիսի նախագիծ քանի՞սն ունենք… Սրանք եմ ես անվանում կրթահամալիրի Բանգլադեշի «մետաքսի» ճանապարհի ուղիներ, «Կրթական պարտեզ բնակավայրում» նախագծի հյուսիս-հարավի, արևելք-արևմուտքի ճառագայթներ, կրթահամալիրի դպրոցները, թաղամասի շենքերը միացնող հեծանվաուղիների ցանց… Եվ հաջողության նշան է կամ պայման, որ հարևան թաղերի անծանոթ պատանիների մի հմայիչ խումբ միացել էր այս բացվող շրջակա աշխարհի մաքրության գործին… Հալալ է:

Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

«Մեր թաղը» նախագծերի իրագործումը ֆոտոշարքերը, հարցազրույցները, պլեներները չեն, այլ դրանք որոշակի ժամկետային փուլերով իրար կողքի դնելը, տեսնել-համեմատելը` ի՞նչ փոխվեց մեր թաղում համատեղ ծրագրային աշխատանքով, մեր թաղին- բնակավայրին, մեր կենցաղին հանրային, նիստուկացին նոր հայացքի հաստատումով…

Արդարացի չե՞մ հաճախ մեր դպրոցների ղեկավարներին ներկայացվող պահանջներում. ախր, նրանք այնքա՜ն երիտասարդ են՝ Զառան Առաքելյան, Շամիրամը Պողոսյան, Քնարիկը Ներսիսյան, Մարթան Ասատրյան, Մարգարիտ ու Նվարդ Սարգսյանները, այս Նառան Նիկողոսյան, այսպիսի լուրջ, իրոք քաղաքական նշանակություն նախագծերի գլուխ կանգնելու համար… Երբե՛ք, այսպիսի գործերը երիտասարդական ավյունով, որպես արկած պիտի արվեն, որպես անիրական մի պատմություն անցեն… Անցե՛ք, լսո՞ւմ եք, սիրելիներս, դուք պարտավոր եք, ձե՛ր ժամանակն  է, ու ես, սեբաստացիների իմ սերունդը, անվանենք կրթահամալիրի հիմնադիրներ ինձ, Մարիետ-Սուսոյին, Գևորգին, Աիդային…, անելիք կունենանք, որպես փորձառու-աջակից-շարքայիններ…

Դասվար-դաստիարակների, կազմակերպիչների ստուգատեսային-ուսումնական հեծանվաերթ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իմ գրասեղանը Դավիթ Բլեյանն է մաքրել, դասավորել… Ես չլսելու-չտեսնելու տվեցի երեկ իրիկուն, երբ Արմինե մայրիկը հպարտացավ, որովհետև սա էլ հասունության ցուցանիշ է, երբ երեխաները սկսում են ծնողի խնամք տանել, երբ այդ խնամքը դառնում է ամենօրյա։ Բա տղան, իմ տարիքում, Աստծու գոտիկից պոկվել-ընկել է, որ ինձ խնամի-պահի՜…

Սիլվա Հարությունյանը՝ անգլերենի հիմնադիր ուսուցիչներից մեր, Լուսինե և Լիլիթ Գասպարյանների մայրիկը, երեկ ընդհանուր առավոտյան պարապմունքից առաջ ինձ ոգևորված պատմում էր Արփի լիճ իրենց ամառային ընտանեկան ճամփորդությունից… Ինչո՞ւ հիմա, Սիլվա ջան, ոտքի վրա, ինչո՞ւ այսպես բանավոր-հապճեպ, ինչո՞ւ միայն ֆեյսբուքով… Բա մեր մեդիան գյոզալ, քո ուսումնական բլոգը… «Ամառ 2016» նախագծի զարդը ինչո՞ւ չդառնա ձեր ընտանեկան նախագիծը, սրանով ընդարձակեք-կամուրջներ գցեք «Ամառ 2017»-ի հետ, որ հրեն, մի գագաթը երևում է… Ողջույն, ընտանեկան ամառային նախագծեր 2017…

Իրիկնային անձրևից հետո…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ճանապա՛րհ հարթեք ձեր ճամփորդություններով, դրանց ինքնաբուխ-անմիջական ներկայացումներով, ֆոտոշարքերով-տեսանյութերով- ուսումնասիրություններով և ուղևորային պատումներով… Ի՜նչ լավ է հնչում՝ ուղևորություն դեպի Արփի լիճ, եռօրյա-քառօրյա, վրանային և ոչ վրանային հանգրվաններով… Մի՛ ուշացրեք, սկսեք:

# 774

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեքիաթ-հեքիաթ գիրս է…

Ինչ եղավ հետո, երբ սենսեյ Հայկուհին իր էկոզինվորներով աշխարհի բոլոր բակերում օգտագործված ողջ թուղթը հատուկ գործիքներով կտրատելուց, որպես թղթի թափոն հավաքելուց հետո, Երևանյան լճի ու նրա ջրանցքների, աշխարհի բոլոր ջրավազանների՝

Երջանիկ երեխան բացարձակ արժեք է

Մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուն է ասում։ Արմենիա TV-ի «Սուր անկյուն»-ի Սոնա Դանիելյան լրագրողը, «Լրատվական ռադիոյի» Հեղինե Ասրյան լրագրողը «Թարմ ուղեղով» զրույցից առաջ, հետո… ընթացքում, այս օրերի աղմուկի առիթով կրթահամալիրի՝ Բլեյանի

Վերից եմ նայում արծվի ճախրանքին…

Լեւոնն ու Հրաչը 5 օր իրենց դպրոցի կազմակերպած ճամբարում էին, Սեւանի «Ժայռ»-ում … ես, Նարեն ու «Տիեզերք բենդն» (կրթահամալիրի ծնո՞ւնդ) էլ նախավերջին օրվա երեկոյան այցելեցինք իրենց։ Բայց այլ բան եմ