Ինձ հիշեցնել պետք չէ, ես հենց դրանով էլ զբաղված եմ. վերջին շրջանում իմ գիր-օրապատումը բաց չի թողնում ոչ մի նշանավոր բան իմ կյանքից, խոստումից սկսած: Նոր ուղու, քաղաքական նոր ծրագրի շարադրանքով-հավաքումով եմ զբաղված ամեն օր… որպես մի մեծ գունեղ-ձայնեղ-հոտավետ խճանկար-աշխարհ՝ սիրուն Զանգի, նազելի բնակարան իմ Հրազդան… Ես ապրում եմ այդ նոր քաղաքական ծրագրով՝ Աբովյանի հետ, ձեզ հետ-ձեր մեջ, ամեն Աստծու առավոտ…

Մահացա-ծնվեցի՝ մահիճ մտա-ոտքի ելա, հանգա-հառնեցի, քնեցի-զարթնեցի… Ժամը 4-ն է առտու. հույժ կարևոր, ինչպես գնում են աշխատանքի, սկսեցի իմ օրը, այս օրը Աբովյանի հետ mskh-ում, իմ ընթերցողների, մեր վրաց բարեկամների՝ «Գետը քաղաքում» նախագծով մեր գործընկերների հետ, Զանգվի շատացող բնակիչների հետ… Լցվում է Զանգուն մարդկանցով, նոր մարդիկ են՝ Աբովյանի հետ, Աբովյանի հայացքով, իրենց դիրքը ճշտող-անելիքը Զանգվում գործերով հավաստող… Մեր երեք տասնամյակը բոլորող Զանգվի-Արարատի հանրապետությունը տեսե՞լ էր այսպիսի սոցիալական գովազդ՝ բնակչին–մարդուն ուղղված Զանգվի ձայնը… Իսկ այսպիսի սանիտարական-ուսումնական-հեծանվաերթ… Հայտնվեց նաև Զանգվի բնակիչ Էմիլիան իր սիրուն բնակարանի մասին պատումով… Շարունակությունը դեմքով դեպի Զանգուն շուռ գալն է, ձորը իջնելն է, Էմիլիա, քո ընկերներին կանչելը, քո թաղեցիների հետ Զանգվի մաքրության առաջին քայլը կատարելը…

«Աբովյանի հետ».Հրազդանի կիրճ, մանկական երկաթուղի: Հյուսիսային դպրոց-պարտեզ, 1-2-րդ դասարաններ:
Լուսանկարները` Սեդա Վիրաբյանի, Վարդ Սիմոնյանի։

Այսպիսի՜ տեսադաս համատեղ… Այսպիսի՜ միջազգային հայ-վրացական թափառում Երևանի լճով… Շրջանավարտների այսպիսի քայլք… Հրազդանն ի վար… Հուզումների լեզուն ինձ այսպես  է տրվում, Չարենց պոետը կնախանձեր… Օրացույց եմ ասել՝ ապրիլի 27, հեղինակային կրթական ծրագրի օրվա ուղեցույց, մամա ջան, տող առ տող անցե՞լ եք, անցեք, բաց մի՛ թողեք ոչ մեկը, տեսեք՝ գլուխ կհանե՞ք… Ու այս աշխարհը՝ սեբաստացիական կյանքով, Աբովյանի հետ, սիրելի՛ իմ սիրուն Զանգի, նազելի՛ բնակարան իմ Հրազդան, իրական է: «Իմ մանկության Զանգուն» խոստացած քայլարշավին ես պատրաստվում եմ անհամբեր-կոնկրետ, ինչպես «Հյուսիսափայլը»: Մնում է իմ օրվա հարցերի հարցը՝ ո՞նց տեղավորվի 6 տարեկան մեր «Ապրիլիկը» իմ անհատական աշխատակարգում…

Հայ-վրացական շրջայց Երևանյան լճի ափով:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Արմինե Թոփչյան, խճանկար-կոմպոզիցիա-քարտեզի տրվո՞ւմ է այս ամենը… իմ օրը… Երեկվա հեծանվային, առավոտ 7-ին, Գետառի աջ ափից անցումով Զանգվի ձախ ափից աջ ափ, Հաղթանակ կամուրջով, դադարներով-հիացումներով-վայելումով-ապրում սրբազան վայրկյանով՝ բռնկումով ու մահով, «Գետը քաղաքում» նախագծով  աշխատանքային քայլքով հայ-վրաց գործընկերային խմբի հետ Երևանյան լճով, հենց ափով-վերելքով բարձունքի, որ վստահ եմ (ստուգեցի) 20 մասնակցի համար առաջինն անգամ էր, Նորագյուղով՝ աջ ափ Զանգվի, մի հեռանկար, որ, իհարկե, իմ բացահայտումն է, Բանգլադեշի կենտրոնից հեծանվով տան ճանապարհին՝ Սեբաստիա-Բագրատունյացով սրընթաց անցում Զանգվի աջ ափից ձախ ափ, Շենգավիթի կամրջով, Զանգվի ընթացքին հակառակ ընդառաջ դեպի Զանգվաթափում շտապող Գետառ, ի՜նչ իրական պատուհան եմ պեղել, դեպի Զանգուն շտապող Գետառի միլիոն արժեցող աչք, հետո Սևանի փողոցով, մանկություն իմ ոսկեծամ-ին ընդառաջով, Սևանի 1-ին 2-րդ 3-րդ նրբանցքներով, զրույցներով, հին-հեռու-հարազատ հարևանների ողջույններով… Իմ անընդհատ աշխատանքով, Արևմուտքում ու Մայր դպրոցում ընդհանուր պարապմունքով, միջազգային պրեզենտացիայով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, տասնյակ շինարարական-պարտիզապուրակային լուծումներով…, ծնողական ընդունելություններով, մայիսյան հավաքի քննարկումով, հընթացս… շարժման մեջ… Սրա մեջ և մեր մանկավարժական ընդհանուր ժողովը «Սեբաստիա» համերգային դահլիճում՝ տպավորիչ-կենդանի-մարդկայնացնող… մարդու հետ, մարդու մասին ու մարդու համար քաղաքական ծրագիրը, որ այսպիսի կյանք, ապրում օրվա, բաց-բացօթյա, հեծանվի վրա, Աբովյանի ուղղորդող ձեռքով-հայացքով-ձայնով… Ի՜նչ նոր ուղի է:
Կեղծիք-պռատություն դու տեսա՞ր, Արմինե Թոփչյան: Դե, հիմա օրը անցած-սկսվող, դիր իմ գրում օրվա, թվով 1021-րդում:

Նվիրում եմ «Գետը Երևանում» նախագծի մասնակիցներին

Հա, քիչ էր մնում մոռանայի վերնագրի հարցը։ Այո, երևանցիք համբուրվում են, իմ ճանապարհին՝ Գետառի ափին, Զանգվի ձորում… Անգլիական այգում:

Իսկ ես անցնեմ իմ ընթերցարանին։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1021

Explore More

«Գագարին» պրոյեկտի հանրակրթության խորհրդի հավաք

Հարգելի բարեկամ, առաջիկա մեր աշխատանքները «Դար» հիմնադրամի «Գագարին» պրոյեկտով՝ հանրակրթության մասով, որոշակի դարձնելու համար մայիսի 26-ին՝ ժամը 14։30, Դդմաշեն գյուղի դպրոցում հավաքվում է «Գագարին»  նախագծով հանրակրթության խորհուրդը։ Խորհրդի առաջին հավաքը, հիշեցնեմ, 

Одна радость կամ Ода к радости…

Օրվա գրի վերնագիրը, որ հայր ու որդի Բլեյաններինն է, երեկ ծնվեց Արմինեի մեքենայում՝ դպրոցի անձրևոտ ճանապարհին, ու լրացվեց Գևորգ Հակոբյանից տնօրենի լիազորությունները ետ առնելու իմ ճամփորդությամբ, երբ հեծանվով պտույտ արեցի

Օրհնված եք դուք սեր, ցնորք ու ցավ…

Օրհնվա՜ծ եք դուք, երկիր, երգ ու կյանք… Մեր վաղուց արդեն 6-րդ տարին թևակոխած 5 տարեկանների ամենամյա ծրագրային հավաք-ստուգատեսին բոլորն են պատրաստվում՝ և՛ քոլեջում, որպես ընդունող կողմ, և՛ մեր բոլոր փետրվարիկները