Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի, խաղի, ընկեր Նորայի և ընկեր Մարիամի հետ. մեր «խոզուկը» մեծացել, գմփոշ խոզ է դարձել…

Հիմա էլ մեծերի խմբում է իրեն շատ լավ զգում. առանց իմ կամ Արմինեի ուղեկցության փողոցից ուղիղ խումբ է վազում՝ ամենակարճ ճանապարհով, շրջանցելով դպրոցը… Իր սիրելի խաղալիքները տանից տանում է խումբ, մոռանում այնտեղ, իսկ ընկեր Կարինեն ու ընկերՄելինեն ամենասիրելի մարդկանց թոփ 10-ում են, հաստատ… Նորից ամենաշուտն է պառկում քնելու, վերջինը (զոռով) արթնանում։

Ի դեպ, տանն էլ երկար է քնում. առավոտյան միայն հեծանիվն է կարողանում 08.00-ի մոտ արթնացնել նրան. պիտի մահճակալից, թը՛փ, ընկնի, հեծնի իր անիվն ու քշի թափով… Ո՜նց է քշում. հաճույքով ու վարժ…

Մեծերի խմբում, որպես փոքր, սիրված է, երես տված իր ընկերների կողմից այնքան, որ մոռացել է փոքրերի խմբում օրինակելի համարվող ջանասիրությունը. իր փոխարեն իր համար սեղան են դնում, հավաքում, մաքրում, իր անկողինը գցում, հավաքում, խնամված-սիրված տղայի վայելքային կյանք է անցկացնում մեծերի խմբում՝ շրջապատված իր երեք Նարեներով… Սոնուլիկ քույրիկն էլ պարտեզում հսկում է Դավթին. կարելի է չանհանգստանալ։ Հաճախ Դավթի համար պարտեզ է բերում գրքեր, խաղալիք, խնձոր, չամիչ…

Երեկ երկար լկստվեց մեր հերոսը Վիեննայի իր քույրիկի հետ։ Հետո քնելուց առաջ հաշվում էր պատուհանի գոգի չինական վարդի կոկոնները. «Մեր տան անդամների չափ է. էս՝ մայրիկը, էս՝ հայրիկը, էս՝ ես, էս էլ՝ Շուշոն»… Հուզիչ վերջաբան հագեցած օրվա։ Հիմա հեքիաթ է լսում, մայրիկը մի հաստափոր ուսուցողական փաթեթ ունի, ու… բարի գիշեր:

 Համ էլ առանց Շուշանի մեր հերոս դարձած Դավիթն ինչպե՞ս է դեկտեմբերի 12-ին դառնում 3 տարեկան: Տոն, որ այս տարի, որպես մեր ամենամյա ծես նշելու ենք… տիկին Աիդան հենց նոր որոշեց՝ Մեդիակենտրոնում։ Այսպիսով՝ ընդունեք Դավթի հրավերքը, սեբաստացիկներ, ֆիզարձակուրդի գործընկերներ, ու պատրաստվեք, կարգի բերեք ձեր, ձեր երեխաների բլոգները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական հասունությո՞ւն

— Վաղն ի՞նչ օր է,- իր սիրած հարցն է տալիս Դավիթ Բլեյանը… – Վաղն ապրիլի 16-ն է, հինգշաբթի… – Աշխատանքային օր է…- զարմանալի շարունակություն է ընտրում Դավիթը… Այսօր աշխատանքային օր

Ետտոնական Դավիթ

Դավիթն արթնացել է… – Մամ, պառկել եմ, նայում եմ քեզ… Հետո երգում է՝ համամ-զամ, զամ, զամ (ծաղրածուի երգն է երեկվա)… – Գիտե՞ս՝ Շուշոն եկել է… – Վիեննայի՞ց է եկել, ինքնաթիռո՞վ…

Գալիքը, կուզեմ, որ արա՛գ գա…

Երկուշաբթին կարող է և դժվար օր է, բայց ոչ իմ օրագրի համար… Համեցե՛ք, այնքա՜ն կարևոր, չասված պատում է դուրս մնացել ամենօրյա անընդհատ իմ գրից, հագեցած համերգային շաբաթից, Չարենց-Դավթին հանձնված կիրակիից, դեռ