— Ես քեզ խուտուտ եմ նվիրում:
— Ւնչո՞ւ խուտուտ:
— Որովհետև, դու միշտ ասում ես՝ խուտուտ չունեմ:
— Ի՞նչ անեմ խուտուտը:
— Որ ծիծաղից թուլանաս:
Ծիծաղից թուլացա, Աիդա ջան…
«Ես կարդացի տիկին Աիդայի գրածը և հասկացա, որ իրական կյանքը խաղալիքն է ստեղծել: Որքան զարգացել է բիզնեսը, այնքան փչացել են խաղալիքները…. Եթե դու երգ ես մտած, էս ամեն ինչ կմտածես»,- գրում է Արևմտյան դպրոցի mskh.am-ում քննարկմանը մասնակցող Էդիկ Հարությունյանը հինգերորդ դասարանից։ Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք»… «Դպիր»-ֆլեշմոբը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա առթիվ կարդացի՞ք։
Դդմացան: Արևելյան դպրոցի առաջին դասարան:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի ՖԲ-ի էջից:
ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին երկրի զարգացման բոլոր գործընթացներում և նրան համարում է հուսալի գործընկեր… Վաշինգտոնում Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսունի հետ հանդիպումից այս հաղորդմանը հաջորդեց, թե նախորդեց Վրաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպանի տիկին Եկատերինե Բաքրաձեի այցը կրթահամալիրի Գեղարվեստ, մեր «Հարթակ Գեղարվեստում» ակումբի առաջին հյուրի կարգավիճակով։ Կրթահամալիրի վրացախոսների ակումբի հետ հանդիպումը, վրացասեր սեբաստացի սովորող-ուսուցիչ-ծնողների մի ազատ ընտրված խմբի մասնակցությամբ, լավ ազդակ է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով 2017-ի աշխատանքների թարմացման-զարգացման, հայ-վրաց մեր գործընկերությանը համակողմանիություն հաղորդելու համար: Այսպիսին է հետաքրքիր-հմայիչ-ժամանակակից վրացուհին՝ դեսպանի տիկինը՝ Էկա Բաքրաձեն՝ որպես դինամիկ զարգացող բարեկամ Վրաստանի խորհրդանիշ: Մեր սիրելի Ելենա Խոդիկյանի համար էլ այս գիրը-իմ բլոգը հարմար հարթակ է՝ ներկայանալու իր բլոգով, իր առաջին սեբաստացի հրապարակումով-պատումով, իր կարևոր մասնակցությամբ: Ասենք իրար շնորհավոր:
Դդմաշենը լավ անուն է. կուզեի, որ կրթահամալիրի Բանգլադեշը լիներ Լանջաղբյուր-Դդմաշեն՝ բոստաններով, որ դդումը առատ-մատչելի, ամենուր լիներ… Նոր արևելյան ռադիոն՝ ամենահաս, դդմի նման պսպղուն-ձայնեղ Շուշան-Կարինե անբաժան լրագրական զույգով, հեշտացրեց իմ գործը՝ դդմապատումը, դդմագովքը… Հա ուզում եմ, ջանում եմ, որ դդումի տեսքը (համից-հոտից-տեսքից ուշքս գնում է, բա՜ խելքն ու առողջությունը) մնա մեր աչքերում, հոտը՝ ամենախթանողը ստամոքսահյութը, մեր ռունգերում, որ գազարի պես մատչելի դառնա յուրաքանչյուրիս համար համեղ-խրթխրթան-մատչելի դդումը, ինչպես ինձ համար է: Չեմ սիրում, որ դդումը եփում ես. չեմ հիշում՝ եփած դդում, ինչպես և եփած չիր, կերած կա՞մ… Ձեր ընտրությունն է, իմը՝ ինչպես միշտ, այլընտրանքը ձեր ընտրությունը դարձնելը՝ որպես փաստ իմ ու ձեր համատեղ կյանքի: Դդումը լավ խորհրդանիշ է: Բա նրա բերած ծե՜սը… Ինձ համար ծեսը ծես է-տոն է իր ընթացքով, իր կենցաղով ծիսական-մինչծիսական…Ես տեսա լիուլի մեր դպրոց-պարտեզներում, մեր Միջին դպրոցում, Քոլեջում: Պատմեք ընտանեկան ծիսական-սեբաստացիական ներխուժումների-փոխազդեցությունների մասին… Այնքա՜ն սպասում եմ…
«Ջա՜ն, ղափամա…» տոնախմբություն Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Իմ վերջին ճամփորդական տպավորությունները, Արաքս-Ախուրյանի խառնարանից ներխուժումը բնական է նաև իմ այսօրվա-վաղվա գիր. միշտ Մարինեի ֆոտոշարի հետ կարդացեք: Զառա Առաքելյանն էլ խոստացել է mskh.am-ում էջ բացել 2017-ի նոր համագործակցություն համար… Ինչ լավ է, որ Բագարանի և Երվանդաշատի դպրոցական, կներեք, ցուրտ-վանող շինություններից հետո եղանք իմ վաղեմի ծանոթ Բագարանի տնօրեն Արշակ Ղազարյանի տանը՝ ջերմ, լուսավոր, խնամված… համեղ-պահող սեղանով… Տանտիրուհին՝ երեք աղջիկների մայր, դպրոցի ուսուցիչ, հիացրեց, իր ազանվականությամբ… Ինչպե՞ս մեկտեղել այս նույն տարածքի մարդու համար ստեղծված շինությունները՝ դպրոցն ու տունը, երբ նրանք հակապատկեր են… Ինչպե՞ս բերել ներդաշնակության…. ամբողջական ներառականության… Հնարավո՞ր է, կտեսնե՞նք, կկարողանա՞նք… Իմ կյանքի ո՞ր 60 տարում… Սկսե՞լ ենք…
Գիտեք՝ բոլոր որակումներից 2017-ի հունվարին կպավ ու ազատվել չի լինում… վշտացնողը։ Վշտացնող ինտերնետ ունենք, որն ինձ մաշում է, դյուրագրգիռ դարձնում… Տերյանն այցելեց ինձ…
Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ…
Իմ էլ. փոստի ընթերցում-կարգավորումը ինձանից երկու ժամ տարավ… Այ, թե գրել եք գրել… Բա ես ձեր մեղքը չեմ գալի՞ս։ Սիրելի է, իհարկե, Նվարդ Սարգսյանի այս հաղորդումը. «Անձամբ անցել եմ բոլոր լսարաններով, ստուգել բոլոր երթուղիչները, կատարել չափումներ: Խնդիրներ չեմ արձանագրել: Դասավանդողները չեն դժգոհել, ինտերնետի արագությունը եղել է ավելի քան բավարար. բացել են բլոգները, էլ.հասցեները, չբացվող ենթակայքեր չկան: Ենթակայքում, ամսագրերում և բլոգներում կարողացել են նյութեր տեղադրել», ինչպես Քնարիկ Ներսիսյանի հուսադրող արձանագրումը. «Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի ինտերնետի աշխատանքը գոհացրել է։ Ե՛վ նախակրթարանում և՛ դասարաններում և՛ արվեստանոցների թևում ինտերնետի աշխատանքը չի խափանվել, միայն միջանցքում մի պահ գնացել է, այնուհետև շտկվել։ Կայքը հասանելի է եղել ամբողջությամբ, մեդիանյութերի ներբեռնումը ևս կատարվել է հաջողությամբ՝ մեծ արագությամբ, ինչը վերջին մի քանի ամիսների ընթացքում չէր հաջողվում։ Շնորհակալ ենք»։
Արամ Հովհաննիսյանին ավագ դպրոցում վերականգնելու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի, Արեգ Տոնոյանի, Նարեկ Անդրեասյանի, Լևոն Տոնոյանի, Էդգար Գալստյանի դիմում-միջնորդությունների հասցեատերն ավագ դպրոցն է՝ իր ղեկավար Մարթա Ասատրյանով. վերաուղարկում եմ ժպիտով-սիրով…
Դդմոտ կերպարներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Երբ տնօրենին-տիարին պատասխան նամակը, որ մնացել էր սևագրում, հայտնվում է, շտապելուց, որ զայրացող տնօրենին շուտ հասնի, «կրթահամալիր»-ը դառնում է «կրթահամակիր», ու Ջանի Ռոդարին ուրախությունից՝ Ջա՜ն, թե Ջանի՜կ… Տես Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն», էջ 41, «Ստեղծագործական սխալը»։ Տեսնես՝ մի տարում այս մեթոդով քանի՛ սխալ է ստացվել, և ով պիտի հավաքի շաղ տված այս խուտուտուները՝ որպես թերապիա մեծերին։ Այսպիսի տոնախմբություն-օրվան վայել ավարտ…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#933