Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս մնացած օրերին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի առաջին օրերին քանի օրով մեկուսանալ՝ առողջարանային հանգստի պարտադրանքն ավելի ու ավելի եմ զգում: Ողջ նոյեմբերը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, անցկացնելու ենք միասին… mskh.am-ում քառալեզու տեղադրված կրթահամալիրի տոնի էջերն իմ կոչի, տոնին ձեր անհատական վերաբերմունքի արտահայտիչն են: Բացի տոնի ընդարձակվող ու մանրամասնվող ծրագրից ի՞նչ փոքր-մեծ նախագծեր կան, որ տոնի շրջանակում սկսել եք իրագործել: Ինչի՞ն սպասել, երբ տոնական նոյեմբեր ամիսն իր իրավունքների մեջ է:

Չգիտեմ՝ կկարողանա՞մ մասնակցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մեր «Սեբաստացիներ» երգչախմբիայսօրվա հոգևոր համերգին… Ես կարիքը ունեմ բուժիչ-հոգևոր միջավայրի: Ես ձեզ հետ եմ, Սեբաստացիներ, ամենուր. ես ուշադիր տնօրինական հայացքով հսկում-աջակցում եմ ձեզ, որպես չարխափան աշխատում. երբ ձեր կողքին չեմ, ինչպես վաղը-մյուս օրը՝ Կողբի Զիկատարում, մեկ է՝ ձեզ հետ եմ, անընդհատ կապի մեջ։

Կարլ Յասպերս փիլիսոփան, որի «Փիլիսոփայական հավատք»աշխատությունը դրված է, կեցցե մեր հմայքաշատ մեդիագրադարանավարուհի Զառան, mskh.am գրադարանում, սեղմեք ու կարդացեք, թույլատրում է ավելի խնայող լինել ողջերի նկատմամբ. կյանք է, ապրում ենք, համակեցություն է պետք հաստատել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Զմփի-զամբիկ` «Ժայռից» «Այրուձիով» Սեբաստացի ագարակ

Դավիթ Բլեյանն «Աստղագիտություն մանուկների համար» հայերեն գիտահանրամատչելի ֆիլմը, քառասունյոթ րոպե տասնվեց  վայրկյան տևողությամբ, նայում է մեկ շնչով, ակնդետ… Սևանի «Ժայռ»-ից վերադառնալուց անմիջապես հետո` երեկոյան ժամը 7-8-ի արանքում. չես ընդմիջի, չես

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման