Այո, Նունե Մովսիսյան, սկզբում հասկացությունը՝  պլեների մասին հայերեն վիքիպեդյան հոդվածով։ Տպավորիչ ճշգրիտ մեկնարկ կլինի բանգլադեշյան պլեների թարգմանչական ստուգատեսի… «Կեցցեք»-ի հետ, ահա, իմ օգնությունը՝ նոր նախագծի առաջարկը։ Սկսեք այս օրերին Վիքիպեդիային արժանի հոդվածի նյութեր հավաքել հայերեն (լսեցի՞ք), հայաստանյան իրականության մեջ ստեղծված, մեր հեղինակային մանկավարժության ծնունդ Բանգլադեշյան պլեների մասին, և մինչև բանգլադեշյան պլեներ 2017-ի հունիսյան այս օրերը թող նաև դա թարգմանեն մեր Սիրուշիկը, Վիքիմեդիայի խմբագրության սովորողները՝ վրացերեն, չինարեն, թուրքերեն, անգլերեն, պարսկերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, կորեերեն, ճապոներեն, գերմաներեն, արաբերեն… Ուրիշ ի՞նչ օտար լեզու են մեր սովորողները գործածում կամ ուզում սովորել կրթահամալիրում, դրանից դուրս….

Красочного богатства натуры всех изменений в естественных условиях при активной роли света и воздуьха… Լույսի և օդի մեջ, նրանց ակտիվ մասնակցությամբ… հենց այսպիսի մղումով էլ վերջին երեք-չորս տարին զարգացել է հեղինակային կրթական ծրագրով պլեներային ուսուցման ձևը, որ ես նաև ճամփորդությամբ ուսուցում եմ անվանում։ Այսպիսին է կամ այսպիսին է դառնում մեր նյութական միջավայրը իր՝ այս Պլեների 2016-ի իրադարձությունների կենտրոն Գեղարվեստի ու Մայր դպրոցի հարթակներով՝ սովորողի ու ուսուցչի՝ պլեների մասնակցի ինքնարտահայտման բոլոր միջոցներով-տեխնոլոգիաներով՝ և՛ կերպարվեստ, և՛ դիզայն, և՛ երաժշտություն, և՛ թատրոն, և՛ ֆեյշն, և՛ կինոֆոտո, և՛ սթրիթ-արթ, և՛ խոսքարվեստ… Նայեք պլեների ստուգատեսներին՝ բոլորը լույսի և օդի ակտիվ պահանջով են…

Արտ-պլեների ջոկատների գործունեությունը Նոր դպրոցում. Հասմիկ Թոփչյան և ընկերներ:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի։

Կիրակի ցերեկվա ժամը երեքն էր. ես Խանջյան փողոցի վրայի մեր տան բաց պատշգամբում Դավիթ Բլեյանին ցուցադրում էի հորդառատ, վարար անձրև, ջրհորդանից թափվող հեղեղ… Իսկական պլեներային ուսուցման տարածք է Շուշոյի սենյակը՝ իր ընդարձակ բացվածքով դեպի Օղակաձև զբոսայգի, Նորքի բլուր, Արարատ… Նույն ժամին հեռախոսակապի մեջ էի «Ժայռի» մեր ճամբարի հետ. ահա, մեր Գեղարվեստի, Նոր դպրոցի չորսից վեցերորդ դասարանցիները լողում են՝ տղա-աղջիկ-ուսուցիչ՝ Իվետա Ջանազյանի ու Անահիտ Եղյանի հետ…

Դավիթը տորթ-նվեր է ստացել Շուշիի մեր Կարինեից Խաչատրյան։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Իսկ Բանգլադեշում, Գեղարվեստում, Պլեներ 2016-ի հարթակն ընդամենը քամին է մաքրում. սա էլ ըստ Ավետիք պահակի ու Զոյայի… Այսպիսի Հայաստան… Եղանակին չխաբվեք, իմ հեծանվից գիտեմ, մի քանի հարյուր մետրից անձրևին չոր-ցամաք է փոխարինում… Ահա ինչու, ճանաչելով Սևանը, Հայաստանը, ես ազդարարեցի մեր Սևանի «Ժայռի» մեկնարկն ապրիլից, իսկ հունիսին ջոկատները, տեսեք, իրար են փոխարինում…

Արմինե Թոփչյանը իր պլեներային խմբով այսօր կանցնի  Կրթական պարտեզով. իրենց «սահման քաջաց զենք յուրյանց» հեծանիվներով մեր աղջիկները ցույց կտան՝ բանգլադեշյան կրթահամալիրն ինչպես է ձևափոխվել կրթահամալիրի Բանգլադեշի… մեր կրթական աշխարհի՝ ոտքով, հեծանվով, վազքով, ճամփորդելով, սահմանելով…  Ավելի կարճ որ ասեմ, այս օրերին փլուզվող Բանգլադեշի կրթահամալիրի Գեղարվեստի՝ Բեռլինյան պատի նշանակությունն ունեցողից, այս օրերին ստեղծվող Կրթական պարտեզի սարալանջի Չարենցի կամարով, որպես Պլեներ 2016-ի աշտարակներ-խորհուրդներ… Մնացածը՝  Պլեների օրագրում՝ mskh.am-ում. 700-րդ գիրն է իմ անընդհատ, ու ես յոթ օր կանդրադառնամ Բանգլադեշյան պլեներին։

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

2012 ամառ, Մարմարյա սրահ, հիշո՞ւմ եք իմ ելույթը… Անջինջ է, անանց… Պլեների, անդրանիկ 2012-ի պլեների մասնակիցներին ես ներկայացնում էի կրթահամալիրի յոթ խորհուրդ, յոթ հրաշալիք, յոթ հոմանիշ։ Ես յոթ փոփոխություն կմտցնեմ եղածի մեջ. մանկավարժության դպրոցն այն պատվավոր հարթակն է, որտեղ ես իմ յոթ գրերով հանդես կգամ այդ փոփոխությունների մեկնաբանություններով… Պլեները միջոցառում չէ, հանգրվան է ու մեկնարկ. ասել եմ՝ ամենասեբաստացիական հունիսում, ամենահեղինակային տարածքում՝ Կենտրոնում թե Գեղարվեստի բաց էստրադայում թե Մարմարյա սրահում ո՛վ գրանցեց իրեն, իր դրախտագործությունը՝ պլեներից պլեներ, սեբաստացի է… Ասել եմ՝ պլեներում, ինչպես վերնիսաժում մեր, փոխանակում են, տալիս-վերցնում են, ու ինչպես հայտնի պատմությունում, երբ մի գաղափար տալիս ես ու մյուսը վերցնում, ունենում ես երկուսը…

Իմ փոստը, ֆեյսբուքյան էջը, իմ հեռախոսը կիրակի՝ Ավագ շաբաթի կիրակի օրվա, ամենախոս են, այսպիսի բուռն-ամբողջական-առցանց իսկական ղեկավար՝ Պլեների՝ պատշգամբից մեր տան… ողջ օրը Դավիթ Բլեյանի հետ։ Փորձեք հետևել իմ կիրակիին։ Մնացածը… Մի՛ շտապեք: Յոթ օր պլեներային հանդիպումների՝ Երևանում, Բանգլադեում, Օշական-Աշտարակում, Ժայռ-Սևանում… և երեք հարյուր գիր՝ մինչև հազարերորդ ու անց՝ Պլեներ 2017-ում…

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը կրթահամալիր:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
#700

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ետտոնական Դավիթ

Դավիթն արթնացել է… – Մամ, պառկել եմ, նայում եմ քեզ… Հետո երգում է՝ համամ-զամ, զամ, զամ (ծաղրածուի երգն է երեկվա)… – Գիտե՞ս՝ Շուշոն եկել է… – Վիեննայի՞ց է եկել, ինքնաթիռո՞վ…

Առավոտն այսպիսին է, հույս է բերում

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։

Հրաժարվելով հրաժարվենք…

Ամենևին մի՛ երդվեք․ մեր խոսքը լինի այո—ն՝ այո ու ոչ—ը՝ ոչ․․․ Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է ազատվել ստից․․․ Սա մի պնդում է, որ պիտի վիճարկեք կամ համաձայնեք