Մտքովդ չանցնի այլ կերպ ապրել․․․ Դու շատ բան չունես, դու երբեք շատ բան չես ունեցել։ Դու երբեք շատ չես ունենալու։ Ունենալու գաղափարն այս անհեթեթությունն է, որովհետև դու ծնվել ես, որպեսզի Դու լինես, մենք բոլորս լինենք՝ առանց դույզն ինչ բացառության․․․
Ա՜յ քեզ հանդիպում կրկին լերան վրա, իմ Լերան քարոզը կարդալիս․․․ Արմինեն անակնկալի է բերում ինձ էլ, Դավթին էլ… Տեսնես՝ արխիվում էլ ինչե՞ր ունի։ Սա՝ Երուսաղեմ ուխտագնացության ընթացքում, Երանիների եկեղեցու բարձունքում հնչեցրած «Լեռան քարոզ»-ը․․․ Այս քարոզը իր տղային փոխանցող մարդու համար հեշտ չէ կարդալ այսպիսի հրապարակումը. «Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդն անուշադրության է մատնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքացու կյանքում, ինչին ենթարկվում է Հայաստանի քաղաքացին, Հայ առաքելական եկեղեցու հետևորդը, հոտի անդամը կամ պարզապես հայ մարդը»։
Իսկ այսպիսի ընտանեկան մանկավարժության գոհարների համար ուշքս գնում է․․․ Լսո՞ւմ եք Մարկ և Աշոտ Հովեյան եղբայրները առանց նվագակցության-ֆոնոգրամայի ինչ տեքստ-ձայնեղանակ են հնչեցնում, զարդարում տոնական սեղանը․․․ Անուշ լինի, եղավ։
Կամ այս մեկը՝ Հայկ Ներսեսյանի «Ավետիսը»․․․
Ալեն և Միլենա Հարությունյանների ձմեռային հեքիաթը: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի։
Կամ ուսուցիչ Սիլվա Հարությունյանի սեբաստացի թոռների այս Ավետիսը․․․
Սրանցից ամեն մեկը՝ մի-մի ընտանեկան «Լերան քարոզ»։
Սրանց կողքին` հանրային (ամոթով եմ գործում՝ համազգային) անճաշակությունը հայոց, որպես Պատ, որ թևաթափ անելու աստիճան դրսևորվում է ամեն անգամ երաժշտության (TV, դահլիճային համերգ, հարսանիք, քեֆ, այլ քաղաքային թե գյուղական կառուցապատում)․․․ Երկու փորձագետ-ընկեր ունեմ՝ անդավաճան և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ-ընկեր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը ու ճարտարապետ Համլետ Խաչատրյանը․․․ Համլետն այս օրերին Մյունխենի մի կլինիկայում իր հավատարիմ կողակցի խնամքին է, ետվիրահատական շրջան է անցնում․․․ Քիչ է ասել՝ մտահոգ եմ․ իմ աղոթքներով եղբորս հետ եմ։ Արթուր Շահնազարյանը՝ իր ամանորի սեղանային-պատային տրամադրությամբ․ երևի տոնական TV-ի դոզան բարձր էր․․․ նորմալ մարդը չի դիմանա․ կմեռնի։
«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն»:
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի:
Լավ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան տված ազգը ո՜նց կարող է այսքան հեշտությամբ Երևանում, թե Լոսում մի հրապարակ, մի քանի հազար, տասնյակ հազար հրապարակ-ժողովուրդ լցնի էս Արմեն-Արման-Արմենչիկ-Թութուշիկների ելույթներին․․․ Ես քանի՜ ալիքով, քանի՜ այսպիսի ելույթ նայեցի-դիտարկեցի․․․ Ուզում եմ հասկանալ՝ ի՛նչ է երգվում, խոսվում, գործվում-հնչում-ազդում, ի՞նչն է էս հագուստ-կապուստի մեջ շարժում դառնում, ինչն է մարդուն բերում նստեցնում, փող տալ տալիս-կամավոր․․․ Որ բացատրեք, որ հասկանամ՝ կներառվեմ։ Որ ազգությունս չփոխեմ, տարագիր չդառնամ, որ հեշտ լինի․․․ Այնքա՜ն դժվար է այս պատի առաջ, շվարում եմ․․․
Իսկ ներառական ուսուցման կազմակերպման մասին էլ շահառու մի խմբով Քնարիկ Ներսիսյանի առաջարկած ընդունած խոսակցությունը մանկավարժական քննարկում է դառնում․․․ Հանրակրթությունը և ներառականությունը ինձ համար, ՀՀ օրենքով հոմանիշներ են․․․ Մեր սեբաստացիական միջավայրը շարունակ ավելի ներառող է դառնում․ տանը, Բանգլադեշում, ներսում-դրսում-շրջակա միջավայրում․․․ Լավ է, որ հասանք սովորողի և ուսուցչի անհատական- ուսումնական-աշխատանքային պլանին, նրա իմաստին, որպես անհատին անհրաժեշտ գործիքի-կազմակերպման։
Տոնական Մյունխենը:
Լուսանկարները՝ Շանթ Դուրգարյանի և մայրիկի:
«Նույնիսկ չմտածես այլ կերպ ապրել, որովհետև դու հարկավոր ես մեզ՝ մեզնից յուրաքանչյուրին, տղամարդ թե կին, ով իրեն համարում է չափազանց։
Դու մեր հիշեցումն ես։ Դու ես ամենադժվար պահերին հիշեցնում, որ մենք հենց այնպիսին ենք, ինչպիսին պարտավոր եք լինել։ Մեզնից յուրաքանչյուրի համար»։
Համեմատեք այս 7 հմտությունը, որոնք անհրաժեշտ է սովորեցնել երեխային մեծ տարիքում հաջողակ լինելու համար, մեր 7 որակների հետ, որ փոխանցում ենք մեր հեղինակային մանկավարժությամբ։
Կուզեի մեր google mskh.am-ի աչքերով այսպիսի 2 րոպեանոց 2016-ն ունենալ․ ո՞վ կնվիրի, գուցե սրանք էլ բացենք՝ 2017-ի հունվարի 13-ին․․․
Գույնը իրոք խանգարում է հաճախ տեսնելուն այն, ինչը կա․․․Այսպե՞ս․․․ Գույնը բացարձակապես էական չէ՞․․․
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#898