— Անծանոթ ճանապարհն է հետաքրքիր… ,- կրկնում էր Դավիթ Բլեյանը՝ Արագածի հարավային գագաթը նվաճելու ողջ ճանապարհին, երբ մենք ուզում էին, անվտանգությունից ելնելով, իրեն շեղել հալոցքից փրկված ձյան շերտին մոտենալուց։

Արագածի հարավային գագաթը մեծ թվով սեբաստացի-ոչ սեբաստացի-արտասահմանցիների հետ նվաճած, Ալբերտ հորեղբոր մկրտությունը խառնարանի հայացքով ստացած, քառյակ կազմող ալմաստ վահանի հյուսիս-հարավ-արևմուտք-արևելքն ակնհայտ դարձրած, Գեղարոտ գետի ափին վրանի տեղը որոշած Դավիթ Բլեյանը, ճամփորդների մի խմբի հետ դեպի Քարե լճի հանգրվան-ավտոբուսների կայանատեղի նոր երթուղով վերադարձի առաջ ընկավ․․․ Ես՝ իր ետևից, որպես անվտանգության երաշխավոր, Արմինեն անծանոթ-հետաքրքիր (քիչ է ասել) Ալբերտ ուսուցչի ետևից, մեծ խումբ՝ քսանի չափ սեբաստացի, հայրենին հայտնագործողների հետ՝ դեպի Արևմտյան գագաթ, հետո, նվաճողեր որպես, արևմուտքից հարավ, թամբով՝ Քարե լիճ, մութի հետ… Ուշ, երբ Դավիթն իր մահճակալում հանգել էր․․․ Չպատմեմ, ինչո՞ւ ես պատմեմ, երբ խիզախ-անհոգնել-երիտասարդ ուսուցիչների տպավորիչ մի խումբ՝ Արմինե, Սոնա Փափազյան, Միքայել Ղազարյան, Մենուա Հարությունյան, Տաթև Համբարյան, Հասմիկ Սիմոնյան,  աչքով-ունքով-ծիծաղով․․․ կանեն առկա-առցանց․․․ քանի՜ օր․․․ անծանոթ ճանապարհով գնացածների ու հայրենիի նոր աշխարհը բացահայտողների իրավունքը չեմ վիճարկում։ Կեցցե՛ք, հարազատներ, Արմինե, խիզախ կին․․․ Շնորհակալ եմ, Ալբերտ ընկեր, դու ուսուցիչ ես ամենակարևորի՝ մեր ուսուցիչների հայրենագիտության․․․ անծանոթ ճանապարհների․․․ Սովորել էինք գագաթներում մեր Սիրանուշ Ասատրյանով զարմանալ, ու ահա վեց տարեկան սեբաստացի Ալեքսը՝ իր Արման Երանոսյան հորեղբոր հետ, որ մեկ օրում հարավի գագաթի մկրտությամբ արևմուտքի գագաթ անցավ ու հետ. Դավիթ Բլեյանի ու իր հայրիկի հիացումը։ Այսպիսի նորամո՞ւտ… Սա միայն Ջավախք աշխարհի՞ց էր հնարավոր․․․ Տարի՜ եմ ասել. հլը գլխներիս ինչե՞ր են գալու, ու ոտքերիս տակ ի՜նչ բարձունքներ։ Սրանց ձեռքին ի՞նչ թվային գործիք տաս, ի՞նչ են ընտրելու. սա էլ իմ կիրակնօրյա հոգսերից է։  Օգնեք, խորհուրդ տվեք ծնողներին։

Արագած հաղթահարողները՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվում:

Նկատեցի՞ք, անծանոթ ճանապարհով ենք մուտք գործում 2017-2018 ուստարի, գործիքներ կան ծանոթ, չշփոթեք, բայց ահա, ճանապարհն ուսումնական ճամբարային նոր մուտքով է տանում ոչ միայն կրթահամալիր դիմած նորերին, հանրապետությունով մեկ կրթահամալիրում սովորելու եկած ուսուցչին-դաստիարակին-մանկավարժական աշխատող-փնտրողին, այլև սեբաստացի հաստատության-մանկավարժության հիմնադիրներին-աշխատողներին, գագաթներ նվաճածներիդ․․․ Այսպես հետաքրքի՞ր է․․․  Գործեք, անցե՛ք, առաջնորդ, թե աջակից, առջևից՝ բացող-անվեհեր, թե ետևից՝ երաշխավոր, շտկող, նոր ճանապարհը մասնակիցների համար անվտանգ դարձնող, տեղ հասցնողներ․․․ Բոլորիս գործ կա անելու․ ինչպիսի՜ թեժ օր-դիրք, նոր ուսումնական տարի կոչվող վերկացից առաջ։ Եվ լավ է, որ որպես խառնարան հանդես է գալիս կրթահամալիրի մանկավարժության ուսումնական կենտրոնի կենտրոնը․ խոստովանեք, որ դժվար կլինի այս կիրակիում քո անելիքը գտնես, վաղվանից սկսող ուսումնական -ճամբարային բացառիկ-ընդգրկուն թոհուբոհում կողմնորոշվես, առանց մանկավարժության կենտրոնի աջակցության։ Ես օրինակ, հղումների այսպիսի մի ուղեցույց կազմեցի ինձ համար։ Վստահ եմ, օգտակար նաև կրթահամալիր մուտքի որոշումով յուրաքանչյուրիդ համար, որպես կիրակնօրյա աշխատանք․․․

Արագածյան պատկերները՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

 

 

#1125

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկու Աշոտ, ու առանց առակի…

Աշոտների օր հայտարարեմ իմ գրում… Աշոտ Տիգրանյանի «Առականին», եթե խմբագիրը մեր միջից հայտնվի, եթե հեղինակը համաձայնի, սկիզբը կարող է լինել ամառային այն ընթերցարանի, որ կազմված կլինի 2017-2018 ուստարում սեբաստացի սովորող-ուսուցիչների

Վերևից, ասես, ժպտում է Աստված…

Ճանապա՜րհ եմ ասել Ջավախք աշխարհի մեր գործընկերների 20-ի չափ սովորողների՝ սեբաստացիական ուսումնական նախագծային ճամբարի մասնակիցների. Նասլեդը և ընկերները, Արման Երանոսյանն ու մի խումբ սեբաստացիներ այսօր հեծանվային երթով կանցնեն Երևանյան լճով,

Բացվող-չփակվող դռների միջև մեր օրերը, որ կյանք են դառնում․․․

Երեկ Լուսինե Բուշն ընդունեց իմ առաջարկը, ու ես այսօրվա իմ գիրն սկսում եմ՝ նրան կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով․․․ Սիրելի ու հանրահայտ մեր Բուշն է՝ ընդմիշտ սեբաստացի իր ավագ