Վա՜յ, Նորայր ջան, Նորայր․․․ Քեզ հետ ավելի պա՞րզ է դառնում ճանապարհս, հաջորդ քայլս․․․

Նունե Մովսիսյանի ու իր սաների ուսումնական նախագծի գրապտույտով ինձ անցկացրի հերթական անգամ։ Վա՜յ, Մերի ջան․․․ ի՜նչ շողալ ես շողում․․․լուսավորելու չա՞փ․․․ Կորել է մի մեծ արև, մի տաք ջերմություն ու մի տոպրակ գույներ․․․ Մերի Երանոսյանի այս «գույժին» հանդիպեցի «Շողակն»-ի իր էջում ու․․․ Վերադարձնում եմ. չգիտեի, որ նաև քոնն է իմ երեկվա գտածը․․․ Ծովինար Սարգսյանենց տանը, մի խումբ սեբաստացի ընկերների հետ իմ գտածը՝ մի մեծ արև, մի տաք ջերմություն ու մի տոպրակ գույներ։ Մեր Ծովիկը՝ որ ծով հումոր-յուրահատկություն-համբերությունի ունի, որ 37 տարի չի տվել ցխլել այս ․․․ խնամված բնակարանի, աշխարհի իր անկյունի պատերը․․․ Համաձայնի-չհամաձայնի Ծովիկը` այս ռազմավարական՝ հարավ-արևմուտք մեր երկաթուղային-հեծանվային-հետիոտն–ձիու ճամփեքի վրա դիրք ունեցող բնակարանի բոլոր ներքին պատերը հավաքեցի-սրբեցի, վիտրաժ-դիտարան բացեցի դեպի Արագած ու հարավ-արևմուտք՝ մեծ արևի-ջերմության ու տաք գույների մշտական մուտք ապահովելով․․․

Այսպիսի երկիր ենք՝ լրագրողի հարազատություն էլ կա, Սիրանույշ Պապյանի նման՝ երբ խնդրում է, դժվար է մերժել, տանում է զրույցի ու փորձում իր հարցերով․․․ դեմ անել պատին։ Քննադատես, սևին սև ասես զայրանալու-զայրացնելու աստիճան՝ հենա տրվեցիր պատին․․․  Հետո տանը, այս տեսանյութի առաջ, երրորդ անգամ եմ քննում ինձ՝ միտք առ միտք, հարց առ հարց․․․ ոչ մի զիջում․․․ Չեմ ների, եթե տրվել եմ Պատին․․․ մանկավարժական, թե հասարական գործունեության այլ ոլորտում-հարթակում, այդ թվում` նաև քաղաքական․․․

Ձյունե ծառերի սիմֆոնիա Կաթնաղբյուր գյուղում:
Լուսանկարները՝  Արշակ Գասպարյանի:

Քնեցի-արթնացա ու Նորայրի- Մերիի, իրենց ուսուցիչ Նունե Մովսիսյանի` mskh.am-ի գլխավոր էջի ստեղծած պտույտով անցա՝ ոնց որ լվացքի մեքենայով․․․ շնորհակալ եմ, մաքուր եմ։ Ախր ես երբեք սպիտակ ձեռնոցներով չեմ եղել, գործել․․․ Չեմ վախեցել կեղտոտվելուց․․․ Ես սիրում եմ, ես կարողանում եմ լվացվել, ազատվել կեղտից։ Իմ գիրն ամենօրյա այդպիսի մի լվացք է՝ իմ հիգիենան, թե չէ ես այն վաղուց էի բրախել․․․

Դավիթ Բլեյանին տեսնեիք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, նստած հավատավորների մեջ, Ճրագալույցի Սուրբ Պատարագը ունկնդրելիս-կլանելիս․․․ Անծանոթ տատիկի զմայլված հայացքը Դավթով՝ տեսեք, չի ջնջվում։

Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ․․․ Սուրբ Ծննդյան այս օրերին Նոր տարվա օրացույցը` շաբաթվա օրերով իմ քնել-արթնանալու, գրելու ժամերով այնպիսի մի շփոթի է տրվել․․․ իսկը Նոր Տարի։ Կիրակի գիրը նկատեցի՞ք, մեծ մասով ես արդեն գրել էի, հետո, երբ Արմինեն երեկ հիշեցրեց, որ շաբաթ էր, ոչ կիրակի, ես իմ գիրը կիսեցի։ Կարող եք վերադառնալ իմ երեկվա գրին։

Ամեն ինչի մասին չէ, որ պատմել ու պատմելու եմ իմ գրում, հայտնի տափուկիս մեջ անձեռնմխելի ինտիմը կա, որ դուրս է բլոգի տարածքից, բայց իմ ինը հարյուր գրերում այս միշտ անկեղծ եմ, հավաստի, շիտակ, համառ․․․ ինչպես Դավիթը Բլեյան։ Չե՛մ նահանջի, պրծում չունե՛ք, եթե ասված է՝ պիտի արվի․․․ Սա է, որ կարմիր գծի նման անցնում է իմ ողջ գրով-կյանքով։ Ես հուշեր չեմ գրում իմ ծաղկունքի շրջանում։ Հուշերի տարիքն էլ կա` ֆրանսիացի 105 տարեկան այս հեծանվորդի ցուցանիշը գերազանցելուց հետո, իհարկե․․․

Նախագծային հունվարին վայել կիրակի է՝ իր աշխատանքային կեսով, Շուշանի, Դավթի, Արմինեի հետ Նիկոլի սեբաստացի ընտանիքի հետ անցկացվելիք իրիկունով։ Հունվարի իննի՝ ուսումնական շրջանի նոր մեկնարկը առանձին խոսք է ենթադրում․․․ որպես ձեր Տիար՝ անընդհատ եմ՝ սպասեք-չսպասեք․․․ Դավթի նման ձեր զույգ ականջները  զույգ ձեռքերով բարձերով խցեք-չխցեք։

Ձմեռային զբոսանք…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:


#899

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նվաճող գի՞ր, թե՞ նվաճողի գիրը

Իմը գիր-գրականություն է գրողի իմ ոճով քմահաճությամբ կետադրելու չկետադրելու իմ իրավունքով ինչպես այս իմ օրը այն կյանքը կրթահամալիրի Դպրոց-պարտեզի աշխույժը իր դուրս ու ներսով կրթահամալիրի մյուս դպրոցների պատրաստված խմբերով սովորող

Ինչ է մնում, երբ մոռացվում է դպրոցում սովորածը

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… — Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ: — «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում,

Դիմակով, թե անդիմակ՝ մեկ է

Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի,