Այս օրերին ինչ գրես` հարցաթերթիկ է դառնում, մի էջում հարցերն են` դեմքով դեպի անցնող տարի` ովքեր ու ինչերն են անցնող տարվա ամենա-ամենա ամենա-ամենա-ամենան, մյուսում, հայացքով դեպի եկող տարին՝ սպասում-բարեմաղթությունները․․․ Ինչո՞ւ, ինչպե՞ս պիտի շրջանցի սա թվով 892-րդ իմ գիր-բլոգապատումը, որպես փոխանցվող, որի սկիզբը նշենք, որպես հիշարժան իրադարձություն և՛ անցնող, և՛ եկող տարիների համար։

Արման Բլեյանը 2016-ի իմ հերոսն է․․․ առանց չափազանցման ու փնտրտուքի ճիգի։ Անաղմուկ-ինքն իր կյանքով-առանց ցուցադրվելու ավարտեց միջնակարգը կրթահամալիրի վարժարանում, սկսեց աշխատել որպես կամավոր կրթահամալիրի խեցեգործարանում,  հետո պարտիզպանը դարձավ մեր գեղարվեստի։ Ընտրեց բարձրագույն ուսումնական հաստատության հեռակա ուսուցումը, որ իր հորը, իր հորեղբորը, պատվախնդիր Բլեյան ընտանիքին հանգիստ թողնի, բոլորն էլ` իրեն, որ․․․ գնա զինվորական ծառայության հենց 18-ը լրանա։ Լրացավ` գնաց։ Դարձավ կրտսեր սերժանտ, հրետանավոր է, հիմա ծառայում է Արցախի Հադրութի զորամասում։ Արման ջան, մենք եղբայրներ ենք, գործի-կյանքի հարազատներ շարունակվող-նոր տարում։ Սրան եմ ես ասում շնորհավոր, ասում եմ քեզ, քո զորամասի ընկերներին, որ բոլորն իմն են՝ սեբաստացի, ոչ սեբաստացի։

Արևմտյան դպրոցի տոնական  հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Շարունակությունը` որպես պաշտպանություն, խոսքի, քոմենթի ձևով է։ Այսօր ինձ անծանոթ Փիլոսյան եղբայրների, որ կարդացեք այս հրապարակման հետ կամ առանց սրա «Տեսակի միավորումը Հայաստանում» նյութի հետ, որպես պատասխան այս օրերին եթերը, զորամասերը լցրած բոլոր տեսակի հայազգի գործիչներին` իշխանական թե ընդդիմադիր, որպես Նոր ուղու պատասխանը չեմբեռլենին։ «…Անկախության այս տարիներին ժողովրդի և իշխանությունների ուշադրության կենտրոնում միշտ հայկական բանակն է եղել: Հնարավոր ամեն ինչով միայն հայկական բանակն են առաջ մղել, իսկ Հայաստանի տնտեսական ու քաղաքական վիճակը մնացել է խոր թիկունքում»,- թվում է` ես եմ գրել, կամ կարող էի գրած լինել կամ դրա նման մի բան կգրեմ 2017-ին։

Տարվա ամենահետաքրքիր մարդը եղավ- մնաց Դավիթը Բլեյան․․․
— Բռնեց էլի քաքլան ռոբոտը․․․
— Բռնեի մի հատ, էս փրչոտի գանգուրից կպրծնեի․․․
— Ինչքա՜ն ես ինձ տանջելու, մեկ ա, հետևիցդ գալու եմ․․․
Դավիթ Բլեյանը բազմոցին իր հայ պլանշետով խաղ է խաղում․․․ Ես ու Արմինեն՝ ամենքս մեր պլանշետ-համակարգչի առաջ․ հիմա միավորո՞ւմ է մեզ ինտերնետը, ի՜նչ է անում մեր ընտանիքի հետ․․․ Ես սրան համաձայն եմ, իմ ընտրությունն է, մենակ խոհանոցում հունվար 1-ի մի նոր ուտեստ չսարքի․․․ ջղայնանում եմ․․․ Պարզ, պարզ, պարզ չեն կարո՞ղ լինել տոնական սեղանները մեր․․․ սա ի՞նչ կարծարտիպ է, որ չի հաղթահարվում․․․ այդքան ուտել կլինի՞ մեկ օրում․․․ Ամանորն ու ուտելիքով լեցուն սեղանն անբաժան են. ինչո՞ւ։

Ագարակի ձմեռային առօրյան: Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Շողիկ Պողոսյանի «Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագիծը շատ հավանեցի․ կրթահամալիրի սենյակային բույսերի խնամք արձակուրդի օրերին, տնկի-ծիլերի բազմացում․․․ Ես արագացնում եմ բոլոր դպրոցներում սեբաստացի ջերմոց-լաբորատորիաների ստեղծման աշխատանքները․ հունվարի 23-27-ին բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում սա մի առանձին ստուգատես է, որին ես, տեսե՜ք, խնամքով աջակցում եմ․․․

Տոնի ծառի այլընտրանք է առաջարկում  Զառա Ոսկանյանը:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

— Աղջիկ եմ ուզում ունենամ, բերեք։ Դուք ո՞նց չեք ուզում,- Արմինե մայրիկին է դիմում Դավիթը հանկարծ, քնելուց առաջ։
— Ինչո՞ւ աղջիկ,- իբր զարմանում ենք։
— Պուճուր աղջիկ չունենք․․․ պուճուր տղա ունենք՝ Վահանը։
— Խաղալի՞ք, ասենք` Ձմեռ պապը բերի։
— Չէ՛, իսկական, ո՛չ տիկնիկ․․․
— Հա՛, ես կպահեմ, դուք բերեք․․․

Անցնող տարվա ամենասպասվածը եղել է Շուշան Բլեյանը, որտեղ էլ հանդիպես` վայբերում, Վիեննա-Պրահայում  կամ Երևանում, ինչպես զինվորական ծառայության մեջ գտնվողը․․․ միշտ պայծառ, թեթև, գործնական, ուշադիր․․․ հոգս չի դառնա ու իր ճանապարհը դեպի մեծ բեմ կշարունակի ավելի ինքնուրույն նոր տարում։

Տարվա ամենաանանձնական, ամենաանանց-մշտապես գոհունակություն-զարմանք- հիացում պարգևող դեմքը Տաթև Բլեյանն է՝ Վահանով, հետո` Վահանը գրկում․․․ Մի տեսակ 2016-ի խորհրդանիշ եղավ Տաթոն՝ Վահանը գրկում․․․ որ շարունակվի, մտնի տուն առ տուն, մայրություն-ծնունդի բերկրանք, իրավունք, լուծում պարգևի․․․ Ու 2016-ի ամենաձայնը` Վահանի ղու-ղու-ն է, իհարկե։

Տարվա մարդիկ՝ Շուշան, Վահան, Տաթև, Դավիթ և Արման Բլեյաններ: Լուսանկարները՝ ՖԲ-ի անձնական էջերից:

Այսպիսի՜ ծնունդներով նոր տարի, որ կմեկնարկի հունվարի 28-ից ու կտևի մինչև 2018-ի փետրվարի 15-ը։ 2017-ի կարմիր աքաղաղի տարում տարերքը կլինի կրակը, որը խորհրդանշում է կարմիր գույն, ուժ, եռանդ, էներգիա, շարժ, թարմացում և առողջություն, որոնք համադրվելով տարվա ներկայացուցչի մաքրասեր վարքագծին՝ տարին կլցնեն մեծ հեռանկարով ու կյանքի-ճակատագրի համար որոշիչ պահերով։

Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
# 892

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հոբելյանական գրառումներ

Գրառում 1. Օգնեք ինձ… ուղղվելու 

Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ

Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛

Ինչ որ իմս է, անիկա քեզ կպատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Ինծի պարծանք է քեզ ծառայել…

Այս կիրակին վստահ եմ մոբիլ-ստեղծական կդառնա (ի՜նչ արած) հարյուրավոր սեբաստացիների համար փետրվարի 8-ից մի ուրիշ թափով են շարունակվում ստուգատեսային հայտերի ընդունումը: Նշանավոր Քեմբրիջի համալսարանում, ահա կարդացեք` ֆիզիկոս Սթիվ Հոքինգի ծննդյան