Ահա այսպես, 1994-ի դեկտեմբերյան մի օր իմ սենյակ «ներխուժեց» լրագրող Արմինե Օհանյանը, ում, կարծեմ «Ազգ» օրաթերթի մի քանի «դպրոցական թեմայով» հրապարակումներ տպավորվել էին… Արմինեն իր թարմությամբ, ընդգծված խելքով, հայացքի սրությամբ ինձ միանգամից գրավեց… տարավ…

Հիմար կանայք, կանացի հիմարությունն ինձ համար անտանելի են, մյուս կողմից, խելքը բազմապատկում է կանացի հմայքը. ես ձեր փոխարեն նորից կդիտեի մեր շրջանավարտ-հեռուստալրագրող Գոհար Հայրապետյանի և իմ այս եթերը, որ կգտնեք բլոգի TV-ում: Արմինե Օհանյանն արագ ընդունեց իմ առաջարկն ու Արտակ Բաղդասարյանի տպավորիչ ձևավորմամբ ստեղծեց, կներեք բառի համար, նշանավոր «Դպրոց» թերթը… Արմինեի հոդվածները, նրա ստեղծած «Հրապարակ» օրաթերթն այսօր էլ կարդում եմ…

Իմ անձնական, վայրիվերումներով, անկումների սարսափով հայտնի կյանքում առանձնահատուկ են 1995-96 թվականները… Երբ 1995-ի հուլիսի 13-ին ճիչով, նշանով մեր աշխարհ եկավ իմ երրորդ արմանք-զարմանք դուստրը՝ Շուշանը, ես տարված էի Արմինեով… Մնացածը դուք գիտեք կամ կարող եք իմանալ իրարից, ավելի լավ, կամ պետք էլ չէ, որ իմանաք. ապրեք ձեր անձնական կյանքը, ունեցեք ձեր սերերը, ունեցեք ձեր Շուշանները, մանավանդ, ես կինոդերասան կամ երգիչ չեմ… Արմինեն իմ կողքին եղավ, ինձ ընկեր-կին եղավ իմ կալանավոր կյանքի ողջ ընթացքում՝ 1999-2001-ին, ի դեպ, մեր ամուսնությունը, որպես Արմինեի հետ քաղաքացիական կացության ակտ, գրանցվեց, երբ ես  Նուբարաշենի «Կլոր բերդում էի», չնայած 1997-ից մենք ապրում էինք միասին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հոբելյար Արմինեն

Երեկ իրիկունը մեր տանն աղմկոտ էր՝ Տաթևիկն ու Արևիկը, Լիլիթն ու Սոնուլիկը, Աննան ու Առնոլդը, Էդիտան՝ նորից առանց Սերժի-Գոռի, Ստեփան եղբայրս ու իմ հարս Անահիտը, Մելինե-Մարիամիկը, Դավթի մորաքույր Ռուզանը… Սուսանն

Սովորող-ուսուցիչ տեղերը փոխելու ժամանակը…

Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա»

Գերբնական ուժով ազդել՝ փշաքաղվելու աստիճան

Միˊ կասկածեք Վահան Տերյանի ազդեցության այսպիսի ուժին, դա ես չեմ ասում՝ ըստ Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյանի` «ամենատերյանասեր տիարը». կարդացե՛ք «Կարդում ենք Տերյան» ստուգատեսի մասնակիցներից Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումը կամ լսե՛ք