Հոր և աղջկա կապն ուրիշ է. Շուշան, Տաթև, Լիլիթ ջաներ, այլ է մեր կապը, այլ կերպ եմ զգում, հետևում, տագնապում… Բայց այլ է կարոտն իմ անհուն… Էս Դավիթը «ղզօղլան է», մոր տղան է… Տեսեք՝ մորը ո՜նց է սիրում… քիթ քթի՜, «մայրիկ ջա՜ն»՝ խոսքով, շուրթերով, մատներով…«Խորամանկ են քո ծիծիկները, մայրիկ»…

Պիտի լիներ Բլեյան ազգանունը կրող մի արու, ահա եղավ, լավա, որ ձեր սրտով եղավ՝ սիրուն, սիրվող, թե չէ իմ վեց գյոզալները՝ երեք աղջիկ ու երեք թոռնուհի, պիտի հիմա կեղծեին, ձևացնեին… Ուշքս գնում է իմ աղջիկների թվարկման համար։ Իմ բլոգում պաշտոնապես ներկայացնում եմ իմ սեբաստացի գյոզալներին. ձախից աջ՝ Արևիկ Տատինցյան (թոռնուհի), Տաթև Բլեյան (միջնեկ դուստր), Լիլիթ Բլեյան (ավագ դուստր), Արաքս Հովհաննիսյան (ավագ թոռնուհի), Սոնա Հովհաննիսյան (կրտսեր թոռնուհի), Շուշան Բլեյան (կրտսեր դուստր)։ Իսկ Դավթին չեմ ներկայացնում, որովհետև 2 օր է, մահանեն՝ հազը, առավոտյան չի լողանում։

Քաղաքականություն ես մուտք գործեցի 1989 թ. երկրորդ կեսից՝ պատերազմը կանխելու, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման համար… Թույլ տվեք կրկնել իմ քաղաքական կենսագրությունը, որպես քաղվածք հրապարակված, անգլերեն, ռուսերեն, վրացերեն թարգմանված կենսագրությունից.

1989-1992 — ՀՀՇ վարչության անդամ
1990-1995 — ՀՀ ԳԽ պատգամավոր
1991 — Երևանի փոխքաղաքապետ
1992-2004 —  «Նոր ուղի» հասարակական քաղաքական կազմակերպության նախագահ
1994-1995 — ՀՀ լուսավորության նախարար
1995-1996 — ՀՀ կրթության և գիտության առաջին փոխնախարար
1998 — ՀՀ նախագահի թեկնածու
1999-2001 — Նուբարաշենի քննչական մեկուսարանի կալանավոր
2001-2003 — «Տանիք» իրավապաշտպան ՀԿ նախագահ
2003
 — 
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի

Նշանավոր-արժանի փեսա էլ ունեմ

Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ

Հունիսի իմ հեծանվախաղի ռեկորդը ու մնացածը՝ գրում…

— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած… — Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ… — Այդպես ո՞նց կլինի, ես