Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում
Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա համար է ստեղծված-օրհնյալ… Զրուցեցինք մարտական հերթափոխությունից, հայ-ադրբեջանական սահմանի իր պոստից հենց նոր իջած զինվորի հետ: Ի՜նչ լավ է, որ զորանոցներում տաք է… Բոլոր կարգի միջնորդներ, բազմապատկեˊք ձեր ջանքերն այս փուլում հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարով Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում ավելի ու ավելի մեծ թվով հասարակություն հավաքագրելու…

Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ եռանկյունին քանդելու հրեշավոր պլանը, որի մասին այս հրապարակումով ևս ներկայացնում է «Դոլմամա»-յի սեփականատերը, իր՝ Ժիրայր Ավանյանի անձնական գործն է դարձել…ի՞նչ անենք, որ այն դառնա յուրաքանչյուրիս անձնական գործը, երևանցի լինելը քի՞չ է: Կարդացեˊք-դիտեˊք-լսեˊք այս նյութը՝ մինչև վերջ, դուրս եկեք զբոսանքի, այս եռանկյունով քայլեˊք՝ որպես երևանցի… Ես այս եռանկյունու համար կպայքարեմ այնպես, ինչպես «Կրթական պարտեզ» նախագիծը չաղճատելու համար… Միացեˊք այս պայքարին:

Զիկա վիրուսը կարող է լայնորեն տարածվել Արևմտյան կիսագնդում: Ճանաչենք այս վիրուսը. իր հնչեղ անունով այն հենց սկզբից դաժան երևաց:

«Թռչող ծառ». ահա ճապոնացիների նոր գյուտը… Գնել Հարությունյանը խոստանում է մեր բնագիտատեխնիկական ստուգատեսին այսպիսի նախագծեր…

Կրթական տանիքների մաքրում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի, Մարթա Ասատրյանի:

Արմինեի բոլոր ջանքերը, գումարած մորաքույր Ռուզանինը՝ ապարդյուն են, Դավիթ Բլեյանն առցանց ուսուցման օբյեկտ չի դառնում, որպես անկախ սովորող (անհատ ձեռներեցի մի տեսակ է) ապրում է ինքնակրթության իր անհատական պլանը… Դավիթը չի ուզում ինտերնետի համար ոˊչ ձայնագրվել, ոˊչ տեսագրվել, որևէ ձևով ցուցադրել-զարմացնել իր զարգացմամբ-ձեռքբերումներով… Գուցե Դավթի ավագ ընկեր Արեգ Պարսիլյանն օգնի՝ իր՝ դինոզավրերին նվիրած ուսումնասիրությամբ… Ինձ գրավեց Արեգը, ես ևˊ շնորհակալ եմ, ևˊ հարցեր ունեմ, բայց Դավթից հետո: Մենք տարբեր ժամերի ենք հիմա արթուն-քնած, երբ հնարավոր լինի միասին լսել Արեգին, պարզ կլինի և Դավթի հնարավոր մասնակցությունը սեբաստացիների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող դինոզավրերի թեմայի խմբային ուսումնասիրությանը… Արեգի օրինակը-գործոնը, թե Դավթին բերեց mskh.am, բերեց, թե չէ, ի՞նչ կա շտապելու… Ահա, խնդրեմ, մեր Դավիթը… օրվա մեջ ինչպիսի անցումներ է անում՝ շրջապատված, թվարկում եմ՝ իր «Թուր կեծակի» անունը ստացած պլանշետով, Արմինե մայրիկի «Samsung Galaxy A3» հեռախոսով, հարյուր հիսուն և ավելի ալիքով Յուքոմի կապով հեռուստացույցը, նրան միացած փլեյերը, դեսկթոփով մեր համակարգիչը, Արմինեի նոթբուքը, իմ սմարթֆոնը, որին չի մոտենում Դավիթը… առցանց միջավայրն ընտանեկան… գումարած մեր տան յուրաքանչյուր այցելուի բերած թվային միջոցը… Դավթի զարգացումը, ուսումը, կյանքը, միˊ լարվեք, միˊ անիծեք, միˊ կռվեք, ներառվեք այս աշխարհում, վայելեˊք՝ որպես պարգև… որպես իրական բարու մարմնավորում…

Կրթահամալիրի հյուրերն են Հայաստանի գործատուների
հանրապետական միության գերմանացի գործընկեր ծրագրի համակարգողները:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Սովորողը-երեխան տանը, փողոցում, դպրոցում (ոչ միայն կրթահամալիրի) մի նոր աշխարհում է, մի ազդեցությամբ, ինչպես գրավիտացիան՝ անխուսափելի, որն անվանենք թվային-համացանցային-մոբիլ կապ… Սա իրողություն է, փաստ, որին հարկավոր է խաղաղ մոտենալ և կազմակերպել մեր ջանքերն այնպես, որ սա, այս ազդեցությունը դառնա, իհարկե, բարիքի մարմնավորում բոլորիս համար՝ չեզոքացնելով-նվազագույնի հասցնելով բացասական հետևանք կոչվածը… Թվային աշխարհի մաս է մոբիլ հեռախոսը, թվային հեռուստացույցը՝ հարյուրից ավելի ալիքներով, պլանշետները, դեսկթոփով համակարգիչները… То ли еще будет… Այս բոլորը միասին… «Մեկ համակարգիչ-մեկ երեխա» գուցե արդյունաբերական հնարք է՝ «Ինթել»-ի, հիմա էլ՝ “Technology & Science Dynamics” Հայաստանյան  կազմակերպության… Օրվա, երեխայի աճի (ուսումնական կյանքի) շրջանում կփոխվեն այս գործիքները… Մենք խոսում ենք կյանքի-կրթական նոր՝ թվային միջավայրի մասին… Լսո՞ւմ եք…

Ավարտեմ իմ գիրը՝ ինձ 2016-ին խոցած գլխավոր վիրուսով՝ հին (իմ) Երևանի ավիրման մոլուցքով… Ահա դրանք՝ իմ Երևանի վերջին վկաները… Սրանցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին կարող են լինել հաջորդը՝ Արամի 30-ից հետո… Ես կորցնում եմ այսպես իմ քաղաքացիությունը՝ դառնում քաղաքացիություն չունեցող մարդ Երևանում… Պատմելու բան չի:

Սուրբ գրքի ընթերցումը սկսել Նոր Կտակարանից. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այս պարզ խորհուրդն ուղեցույց է. Արաքս Պողոսյանը մեր չպիտի վիճի սրա հետ, ու Հին կտակարանին մեր տասներորդ դասարանցիներին մերձեցնելու իր ուսումնական նախագիծը շարունակի…

Նկարիչ Բենքսիի՝ Կարինե Մացակյան և կերպարվեստ-դիզայնի-տեխնոլոգիայի ուսումնական կենտրոնի դասավանդողներ և սովորողներ, այս աշխատանքները ինձ նորից տարան մեր կրթական պարտեզ: Քանի ուսումնական նախագծի ծնունդներ կունենա 2016-ին մեր կրթական պարտեզը, սկսել ենք, չէ՞ դրանց աշխատանքները, Ճարտարապետական համալսարանի մեր գործընկերներն առաջարկում են համատեղ պլեներներ՝ այսպիսի նախագծերի մշակման համար: Ե՞րբ, հարցնում եմ…

# 564

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ օրն ու գիրը. ինչպես ջուրն ու գնդակը

Ես, գիտեք, տպավորվում եմ այնպես, որ ազդեցությունն ինձ չի լքում երկար, ինչպես երեկ՝ կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 24 դպրոցի պատանիների ջրագնդակի խաղը մեր ծածկած լողավազանում:

Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Ռուբեն Սևակի «Գիշերն իջավ»-ի համար շնորհակալ եմ. այսպես չէի կարդացել… Ապրիլի 24-ի օրով, իմ ժամին՝ առտու-մութուլուսի, նորից կարդացի, լսելի՞ բոլորիդ համար… Քանի՜ պտույտ արեցի բնակարանով մեր, ամեն քունջ ու պուճախ

Անվերջ զրույց է

Կրթահամալիրի մասնագիտական ժողովը երկու շաբաթը մեկ, փոխեփոխ վարչական խորհրդի հետ, նույն ժամին՝ 16.00, երկուշաբթի, մեդիակենտրոնի կլոր սեղանի շուրջ, նախօրոք հայտնի-հրապարակած օրակարգով և պատրաստած նյութերով սկսում են հեղինակային կրթական ծրագրերի բովանդակաստեղծ մշակումների