— Գայլը սիրում է, որ անընդհատ նապաստակին ուտի: Կորի գնա՛, չար գայլ, չես ամաչո՞ւմ՝ ընկել ես փոքրիկ նապաստակի ետևից…
Բոլոր 2,5-3 տարեկաննե՞րն են սիրում գայլի ու նապաստակի հայտնի արկածները դիտել։ Մեդիագրադարանի մեր հմայիչ Զառային ու կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարին առաջարկում եմ mskh.am-ի ֆիլմադարանում օր առաջ ունենալ 2-5 տարեկանների ծրագրային մուլտադարանը։

— Հայրիկ, վաղը կլողանամ, որ դու չնեղանաս:

— Ոտս ցավում է, – ասում է Դավիթը:
— Ինչո՞ւ:
— Պարտեզում ընկեր Կարինեի հետ շատ ենք աշխատել:
— Ի՞նչ եք արել:
— Հող ենք փորել, ծաղիկ ենք ջրել, ուրիշ լավ-լավ գործեր ենք արել…

— Մայրիկ, ես ու հայրիկը տղա ենք, իսկ դու աղջիկ ես…

Դավիթը մանգոյի հյութ շատ է սիրում: Մայրիկն արգելում է՝ «շատ եղավ»: Դավիթը թե.
— Մայրիկ, ոտքս շա՜տ ցավում է:
— Ինչո՞ւ:
— Կարող է մանգոյի հյութ խմեմ՝ ցավն անցնի:
Մայրիկը մանգոյի հյութ է լցնում: Դավիթը թե՝
— Շա՜տ-շա՜տ լցրու, որ միանգամից լրիվ ցավն անցնի…

— Հայրիկ, ուզում ես՝ նստի, ես քեզ համար իմ տեսած մուլտիկները պատմեմ, դու լսի…
Ու պատմում է…

— Ոտքերս կեր, մամա ջան, որ լավանան…

— Դավիթը մեծացել է…
— Չէ, դու ես մեծացել, պապիկ ես դարձել…

— Ծիծիկներդ ուզում եմ ուտեմ, մամա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթն ու իր քույրիկ Սոնուլիկը

Դավիթն ու իր քույրիկ Սոնուլիկը (Արևիկը սիրում է շեշտել`այնքան էլ եղբայր չէ, մեր քեռին է) երեկ Դպրոց-պարտեզում խմբային նկարահանումների էին մասնակցում… Հետևեք իմ օրագրին, որ բաց չթողնեք առաջին հեռարձակը: Նորից

Ուրիշներին սովորեցնելու ցանկության բացակայություն

Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների

Մամ, մի ջղայնացի

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի