Սեբաստացի մեծուփոքր` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

2016թ. դեկտեմբերի 26-30-ը կրթահամալիրի ուսումնական օրացույցով ուսումնական տարվա առաջին շրջանի ավարտն է։

Սկսում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ձմեռային առցանց-հեռավար դպրոցը՝ իր հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Մանկավարժական ճամբարների ղեկավարները ուսումնական հաստատությունների ղեկավարներն են։

Մեկնարկում են ձմեռային ուսումնական նախագծերը` ճամփորդություններ-ձմեռային խաղեր, հետաքրքիր նախաձեռնություններ, ուսումնասիրություններ, ստեղծագործական այլ աշխատանք։

Ձեր սեղանին է 2017թ. հունվարի 16-20-ի գիտագործնական հավաքի ճշգրտված ծրագիրը։ Հիշեցնում եմ, որ գիտագործնական հավաքը` իր կլոր սեղաններով, կազմակերպվում է միաժամանակ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում և քոլեջում, ինչպես նաև կրթահամալիրի մասնաժողովում՝ մեդիագրադարանի, ձայնադարանի, «Սեբաստացի» TV-ի, «Դպիրի» կողմից։ Այսպիսով` ութ կլոր սեղան-հավաք` միաժամանակ։

Հայտնի են հունվարյան ուսումնական ճամբարները, ամենամյա հանպակրթական ստուգատեսները`  Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական։

Հունվարը ինքնուրույն ուսումնական շրջան է, որ սկսվում է հունվարի 9-ին և ավարտվում է հունվարի 26-ին` սովորողի գործունեության առանձին գնահատմամբ, մանկավարժական գործունեության արդյունքների ամփոփմամբ։ Հունվարի 30-ին սկսվում է ուսումնական տարվա երրորդ շրջանը, որի ավարտը մայիսի 26-ին է։ Կրթահամալիրի դպրոցների հունվարյան ճամբարները նաև այլ դպրոցներից եկող սովորողների ընդունելության-ներառման, կրթահամալիր մանկավարժական աշխատանքի համար դիմած, քառօրյա վերապատրաստում անցած մասնագետների փորձառության, կամավորական աշխատանքի միջավայր են։ Հունվարին որոշվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների` 3-րդ ուսումնական շրջանում կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունը։

Շնորհավոր նոր տարի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նորից սեպտեմբեր, բարև…

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 30-ին։ Այդ օրը փորձարկվում-ճշտվում են կրթահամալիր բերող երթուղիները՝ իրենց պատասխանատուներով, ուղևորներով, կանգառներով-ժամանակացույցներով։ Ճշգրտումներ են

Դեկտեմբերի 26-30

Հաստատում եմ կրթահամալիրում դեկտեմբերի 26-30-ի աշխատակարգը։ 2-4 տարեկանների խմբերի գործունեություն դպրոց-պարտեզներում Ֆլեշմոբներ՝ մաթեմատիկայի, շախմատի Միջին մասնագիտական կրթության ծրագրերով կիսամյակային ստուգարքներ Քոլեջում Պետական ավարտական քննություններ Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում Լրացուցիչ կրթության

Այս էլ ձեր ուզած տրիաթլոնը՝ լող-վազք-հեծանիվ՝ երեքը մեկում…

Հարգելի սովորողներ, ծնողներ, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի (Triathlon Federation. հեծանիվ, վազք, լող) երիտասարդ մարզիկ-մարզիչ Ֆրունզ Մարկոսյանը կրթահամալիրում սկսում է 12-15 տարեկան սեբաստացի պատանիների հեծանվային, լողի և վազքի պարապմունքներ: Պարապմունքները կլինեն շաբաթական