Կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ամենամյա հեղինակային ծրագրով  այս օրերին ընթացող միջազգային նախագծեր 

Կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների սովորողների 12 հոգիանոց խումբը 8-րդ տարին ստացել է Թուրքիայի Իզմիրում ՆԱՍԱ—ի տիեզերագիտական ամենամյա ճամբարի մասնակցության ուղեգիր և կրթահամալիրի երկու դասավանդողների հետ հուլիսի 22-ից Իզմիրում է։ 

Մեր խմբին Երևան—Իզմիր ճանապարհին Ստամբուլում դիմավորում և ճանապարհում են, հիշարժան ստամբուլյան այցելությունների շարք կազմակերպում Ստամբուլի մեր գործընկերներից Բոմոնթի վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը, վարժարանի սովորողների, ուսուցիչների խումբը։ Ստամբուլից, Իզմիրի ճամբարից սովորողների, դասավանդողների տպավորություններին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Հուլիսի 22-ին սկսվեց Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ հերթական համատեղ ճամբարը, որը գործում է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում, կշարունակվի Վարդենյաց լեռնանցքով Սևանի «Ժայռում»։ Հայ—ֆրանսիական հուլիսյան ճամբարը կավարտվի Վարդավառի ուսումնական ծեսով Աշտարակում։ Կրթահամալիրի և փարիզցի սովորողների հայրենագիտական, մարզական, ազգագրական—մշակութային գործունեությանը, հաստատված ընկերությանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։ 

Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների 25 հոգիանոց խումբը երրորդ տարին հրավեր է ստացել մասնակցելու վրաստանյան միջազգային «Ապագայի ճամբարին», որը այս անգամ կլինի Կախեթի Մանավիում, օգոստոսի 20-26-ին։ Խումբը այս օրերին պատրաստվում է ամենամյա ճամբարի մասնակցությանը՝ նախագիծը լրացնելով Կախեթում կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի նախագծերի ներկայացման, աշնանը մեր Կախեթի այցելության, կրթահամալիրի գործընկերների հետ աշնանային համատեղ նախագծերի քննարկման հարցերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք. մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի. տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի. կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.

Տոնն իր մրցանակով ու յուրաքանչյուրիս սովորական աշխատանքով

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության

Հին Նոր տարի-ճամփաբաժան

Սիրելիներ, իմ խոստման համաձայն (տիարի խոստում է, կատարում եմ). հունվարի 13-ին «Հին Նոր տարի-ճամփաբաժան» տոնախմբությունն է Մարմարյա սրահում, ժամը 14.15-ից, որպես մեդիաուրբաթ-համերգ-ներկայացում-ցուցադրություն… Եկեք մեծուփոքրով, հին ու նոր շրջանավարտով, ծանոթ-անծանոթով…. ձեր ուրախությամբ, ձեր անակնկալներով։ Եթե